Բարի լուր բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են IOS և Android համակարգից։ Ներբեռնեք մեր մոբայլ հավելվածը ձեր IOS համակարգի համար այստեղից՝ https://itunes.apple.com/am/app/dpm-armenia/id1335612029?mt=8 Android համակարգի համար կարող եք ներբեռնել այստեղից՝ https://play.google.com/store/apps/details?id=com.dpmarmenia.dpmapp&showAllReviews=true
«Ամուսիններ և հայրեր»/մաս 1-ին/ Դերեկ Պրինս Այս օրերին աշխարհը ամուսնության մեծ ճգնաժամ է ապրում։ Ընտանիքները քայքայվում են, բազմաթիվ երեխաներ մեծանում են առանց հոր, շատ տղամարդիկ դավաճանում և հեռանում են ընտանիքից, ինչն էլ քայքայում է հասարակությանը, սերդնդին և պետությանը։ Այս սթափեցնող և անչափ օգտակար ուսուցման մեջ Աստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ Դերեկ Պրինսը ցույց է տալիս ընտանիքի կարևորությունը […]
Ի՞նչ է մարգարեացել Դանիել մարգարեն Նեռի՝ Հակաքրիստոսի մասին։ Ո՞ր երկրից է նա դուրս գալու, ինչպիսի՞ն է լինելու նրա բնութագիրը և ինչպե՞ս զանազանել նրան։ Սրանք էական հարցեր են, որոնց պատասխանը գտնվում է Աստվածաշնչում։ Դերեկ Պրինսն այս ուսուցման մեջ մանրամասն նկարագրում է Դանիելի տեսիլքը արձանի մասին, որը խորհրդանշում էր գալիք կայսրություններն ու Քրիստոսի վերադարձը։ Դիտե՛ք, տեղեկացե՛ք և […]
Այս օրերին շատերին է հուզում Նեռի՝ Հակաքրիստոսի ի հայտ գալու հարցը։ Այս առումով տարածված են տարբեր հակասական և ոչ աստվածաշնչյան տեսություններ։ Սակայն յուրաքանչյուր քրիստոնյայի համար անչափ կարևոր է աստվածաշնյան հստակ պատկերացում ունենալ Նեռի բնութագրի, աշխարհագրական և քաղաքական միջավայրի, ինչպես նաև ժամանակագրական իրավիճակի մասին։ Այս ուսուցման մեջ Աստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ Դերեկ Պրինսը պարզաբանում է այս կարևոր […]
Դերեկ Պրինս «Ամուսնական ուխտ» Գրքում Աստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ և աստվածաբան Դերեկ Պրինսը ընթերցողին ծանոթացնում է ամուսնության այն գաղտնիքին, որն Աստված սահմանել էր արարչագործության ժամանակ և որը վերականգնվեց Հիսուսի կողմից Նոր Ուխտի միջոցով։ Այս գաղտնիքի կիրառումը հեղափոխական կլինի ձեր ընտանիքի, ամուսնության և հարաբերությունների համար։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24. «ԳՈՀԱՑՈՂ ՇՐԹՈՒՆՔՆԵՐ» Ամեն ժամանակ օրհնության զոհ մատուցենք Սա Եբրայեցիների նամակի տասներկուերորդ և վերջին «Եկե՛ք» վճիռն է. «Ուստի նրա (Հիսուսի) ձեռքով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը» (Եբրայեցիներին 13:15): Ըստ իս, այս վճիռը շատ տեղին է և գեղեցիկ, քանի որ այն մի բան է, որը պետք է անդադար […]
Եկե՛ք բանակատեղից դուրս գնանք նրա մոտ Եսայա 53:2-ը տալիս է երկրի վրա Հիսուսի վաղ տարիների մարգարեական նկարագրությունը. «Որովհետև նա մատաղատունկի պես դուրս եկավ Նրա առաջ, և արմատի պես՝ ծարավոտ երկրից. ո՛չ կերպարանք ուներ, ո՛չ էլ վայելչություն, և մենք տեսանք նրան, և մի տեսք չկար, որ ախորժեինք»։ Մանկությունից մինչև չափահասություն Հիսուսը մեծացավ մատաղատունկի պես՝ ուղիղ և […]
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22. ԸՆԴՈՒՆԵԼՈՎ «ՏԻՐՈՋ ԲԱԶՈՒԿԸ» Եկե՛ք բանակատեղից դուրս գնանք Նրա մոտ Եսայա 53-րդ գլուխն սկսվում է այն վտանգի մասին նախազգուշացմամբ, որ այս մարգարեական պատգամին, որն Աստված տվեց Եսայային, շատերը չեն հավատա. «Ո՞վ հավատաց մեր լուրին, և Տիրոջ բազուկն ու՞մ հայտնվեց» (Եսայա 53:1)։ Նախորդ խոսքերում նկարագրված (տե՛ս Եսայա 52:13-15) և իր մարգարեության մեջ կանխասացված Տիրոջ Ծառան […]
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21. «ՆՐԱ ՎՏԱՐՈՒՄԸ, ՄԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ» Եկե՛ք բանակատեղից դուրս գնանք նրա մոտ Ղևտացիների գրքի տասնվեցերորդ գլխում կարդում ենք Քավության օրվա մասին, մասնավորապես՝ ազատ արձակվող նոխազի մասին։ Այդ օրվա համար երկու նոխազ էր անհրաժեշտ։ Նոխազներից մեկը մեղքի զոհի համար էր, և այն սպանվում էր։ Մյուսը, որ կոչվում էր ազատ արձակվող նոխազ (Ղևտացիներին 16:8), անապատ էր տարվում։ […]
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20. «ԲԱԺԱՆՄԱՆ ՆՇԱՆԸ» Եկե՛ք բանակատեղից դուրս գնանք նրա մոտ Հովհաննեսի ավետարանում Հիսուսը հետևյալ դրույթն է առաջ քաշում. «Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհն իրեններին կսիրեր. բայց որովհետև աշխարհից չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհն ատում է ձեզ»։ Հովհաննես 15:18-19 […]
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19. «ՆՈՒՅՆԱՑՈՒՄ ԽԱՉԻ ՀԵՏ» Եկե՛ք բանակատեղից դուրս գնանք նրա մոտ։ Հիսուսին նվիրվելը պահանջում է խաչի հետ նույնացում, ինչպես նաև դուրս գնալ դեպի իր խաչելության վայրը։ Այս նվիրումը երկու բան է բացառում. անձը հաճեցնելը և աշխարհին հաճեցնելը․ «Ի՛նձ նմանվեցեք, եղբայրնե՛ր, և այնպես ապրողների՛ն նայեցեք, ինչպես որ մեզ օրինակ ունեք։ Որովհետև շատերն են գնում, որոնց մասին […]
Ձեր նվիրատվությունները՝ Դերեկ Պրինսի ուսուցումների տարածման համար, կարող եք ուղարկել՝ սեղմելով հետևյալ հղումը.