Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ31
  • 1Եւ Փղշտացիները պատերազմ էին անում Իսրայէլի հետ եւ Իսրայէլացի մարդիկը փախան Փղշտացիների առաջից եւ սպանուած վայր ընկան Գեղբուէ սարի վերայ։
  • 2Եւ Փղշտացիները Սաւուղին եւ նորա որդիներին հասան, եւ Փղշտացիները զարկեցին Սաւուղի որդկանց՝ Յովնաթանին, Աբինադաբին եւ Մեղքիսաւէին։
  • 3Եւ պատերազմը Սաւուղի դէմ սաստկացաւ, եւ աղեղնաւորները նորան գտան. Եւ աղեղնաւորներիցը շատ վիրաւորուեցաւ։
  • 4Եւ Սաւուղն ասեց իր կապարճակիրին. Սուրդ հանիր եւ նորանով ինձ խոցիր. Մի գուցէ այս անթլփատները գան եւ ինձ խոցեն, եւ ինձ ծաղր անեն. Բայց նորա կապարճակիրը չ’ուզեց որովհետեւ շատ վախեցաւ։ Եւ Սաւուղն առաւ սուրը եւ ընկաւ նորա վերայ։
  • 5Եւ երբոր նորա կապարճակիրը տեսաւ որ Սաւուղը մեռաւ, նա էլ իր սուրի վերայ ընկաւ, եւ մեռաւ նորա հետ։
  • 6Եւ այսպէս մեռան Սաւուղը եւ նորա երեք որդիքը, եւ նորա կապարճակիրը, եւ նորա բոլոր մարդիկը նոյն օրը մէկտեղ։
  • 7Եւ տեսան Իսրայէլի մարդիկը որ հովիտի այն կողմին եւ Յորդանանի այն կողմին էին, թէ Իսրայէլացիները փախան, եւ թէ մեռան Սաւուղը եւ նորա որդիքը՝ այն ժամանակ թողեցին քաղաքները եւ փախան. Եւ Փղշտացիները եկան ու նորանց մէջ բնակուեցան։
  • 8Եւ եղաւ հետեւեալ օրը, որ Փղշտացիները եկան մեռելները մերկացնելու, եւ գտան Սաւուղին եւ նորա երեք որդիներին Գեղբուէ սարի վերայ ընկած։
  • 9Այն ժամանակ նորա գլուխը կտրեցին, եւ զէնքերը հանեցին. Եւ Փղշտացիների երկրի շրջակայքը մարդ ուղարկեցին որ իրանց կռատուններին ու ժողովրդին աւետիս տան։
  • 10Եւ նորա զէնքերը դրին Աստարովթի տանը, եւ նորա մարմինը կախեցին Բեթսանի պարիսպիցը։
  • 11Եւ երբոր Գաղաադի Յաբիսի բնակիչները լսեցին ինչ որ Փղշտացիները արել էին Սաւուղին,
  • 13Եւ նորանց ոսկորներն առան, եւ թաղեցին նորանց Յաբիսումն այն ծառի տակ. Եւ եօթն օր ծոմ պահեցին։
← Ցանկ