Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ24
  • 1Եւ երբոր Սաւուղը Փղշտացիներիցը ետ դառաւ՝ նորան իմացրին եւ ասեցին. Ահա Դաւիթը Ենգադդիի անապատումն է։
  • 2Եւ Սաւուղը բոլոր Իսրայէլիցը երեք հազար ընտիր մարդիկ առաւ, եւ գնաց, որ Դաւիթին եւ նորա մարդկանցը որոնէ Այծեմանց ժայռերի վերայ։
  • 3Եւ եկաւ ճանապարհի վերայ եղող ոչխարների փարախները, եւ այնտեղ մէկ քարայր կար. Եւ Սաւուղը հարկաւորութեան համար ներս մտաւ. Եւ Դաւիթն իր մարդկանցովը այն քարայրի ներսումը նստել էր։
  • 4Եւ Դաւիթի մարդիկը նորան ասեցին. Ահա այս այն օրն է, որի համար Տէրը քեզ ասել է թէ Ահա, քո թշնամին քո ձեռքը կ’մատնեմ, եւ քո աչքերին հաճոյ երեւեցածը արա նորան։ Եւ Դաւիթը վեր կացաւ եւ Սաւուղի վերարկուի մի ծայրը ծածուկ կտրեց։
  • 5Եւ յետոյ Դաւիթի սիրտը խղճաց, որ Սաւուղի վերարկուի ծայրը կտրեց։
  • 6Եւ իր մարդկանց ասեց. Աստուած չ’անէ որ Տիրոջ օծեալին՝ իմ տիրոջը այս բանը անեմ, որ իմ ձեռքը նորա վերայ մեկնեմ. Որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։
  • 7Եւ Դաւիթն այս խօսքերով իր մարդկանցը զսպեց, եւ նորանց թող չ’տուաւ որ Սաւուղի վերայ յարձակուին։ Եւ Սաւուղը քարայրիցը դուրս եկաւ եւ իր ճանապարհը գնաց։
  • 8Եւ յետոյ Դաւիթը վեր կացաւ այն քարայրիցը դուրս եկաւ եւ Սաւուղի ետեւից կանչելով ասեց. Ով տէր իմ թագաւոր։ Եւ երբոր Սաւուղն ետ նայեց, Դաւիթն երեսի վերայ ծռելով խոնարհութիւն արաւ։
  • 9Եւ Դաւիթն ասեց Սաւուղին. Ի՞նչու համար ես մարդկանց խօսքին ականջ դնում, որ ասում են թէ Ահա Դաւիթը քո չարութիւնն է ուզում։
  • 10Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ Տէրը այսօր քարայրի մէջ քեզ իմ ձեռքը մատնեց. Եւ ասեցին որ քեզ մեռցնեմ, բայց ես քեզ խնայեցի, եւ ասեցի. Ես իմ ձեռքը դէպի իմ տիրոջը չեմ մեկնիլ. Որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։
  • 11Եւ տես, հայր իմ, տես, քո վերարկուի ծայրն իմ ձեռքին է. Եւ ես քո վերարկուի ծայրը կտրելով՝ քեզ չ’մեռցրի. Հասկացիր եւ տես, որ իմ ձեռքին չարութիւն եւ անօրէնութիւն չ’կայ, եւ քեզ դէմ մի յանցանք չեմ արել, բայց դու ուզում ես իմ անձը մեռցնել։
  • 12Տէրը դատաստան անէ իմ ու քո մէջ, եւ Տէրը իմ վրէժը քեզանից առնէ. Բայց իմ ձեռքը քեզ վերայ չի լինիլ։
  • 13Ինչպէս որ վաղեմի առակն ասում է. Անօրէններիցը դուրս կ’գայ անօրէնութիւն, բայց իմ ձեռքը քեզ վերայ չի լինիլ։
  • 14Իսրայէլի թագաւորի որի՞ ետեւից է դուրս եկել, եւ դու որի՞ ետեւից ես ընկնում. մի մեռած շա՞ն ետեւից, մի լուի՞ ետեւից։
  • 15Եւ Տէրը դատաւոր լինի, եւ իմ ու քո մէջ դատաստան անէ. Եւ տեսնէ ու իմ դատը վարէ, եւ ինձ քո ձեռքիցն ազատէ։
  • 16Եւ երբոր Դաւիթը վերջացրեց այս խօսքերը Սաւուղին ասելը. Սաւուղն ասեց. Այս քո ձա՞յնն է, որդեակ իմ Դաւիթ. Եւ Սաւուղն իր ձայնը բարձրացրեց եւ լաց եղաւ.
  • 17Եւ Դաւիթին ասեց. Դու ինձանից արդար ես. Որովհետեւ դու ինձ բարիք հատուցրիր, բայց ես քեզ չարիք հատուցրի։
  • 18Եւ դու այսօր քո ինձ արած բարութիւնը յայտնեցիր, որ Տէրը ինձ քո ձեռքն էր մատնել, բայց դու ինձ չ’մեռցրիր։
  • 19Որովհետեւ երբ մէկ մարդ իր թշնամիին գտնելու լինի, թող կ’տա՞յ որ նա խաղաղութեամբ գնայ, եւ այսօր քո ինձ արածի փոխարէնը Տէրը քեզ բարիք հատուցանէ։
  • 21Եւ հիմա Տէրովն ինձ երդում արա թէ ինձանից յետոյ իմ սերունդին չես մեռցնիլ, եւ իմ հօր տանիցն իմ անունը բնաջինջ չես անիլ։
  • 22Եւ Դաւիթը Սաւուղին երդում արաւ։ Եւ Սաւուղը գնաց իր տունը, եւ Դաւիթն իր մարդկանցովը վեր ելաւ պինդ տեղը։
← Ցանկ