Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ23
  • 1Եւ Դաւիթին իմացրին ասելով. Ահա Փղշտացիները Կէիլայի հետ պատերազմ են անում, եւ կալերը կողոպտում են։
  • 2Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց. Գնամ այս Փղշտացիներին զարկե՞մ։ Եւ Տէրը Դաւիթին ասեց. Գնա Փղշտացիներին զարկ եւ Կէիլան ազատիր։
  • 3Եւ Դաւիթի մարդիկը նորան ասեցին. Ահա մենք այստեղ Յուդայի մէջ վախենում ենք. Էլ ո՜րչափ աւելի՝ եթէ Կէիլա գնանք Փղշտացիների գունդերի դէմ։
  • 4Եւ Դաւիթը դարձեալ Տիրոջը հարցրեց. Եւ Տէրը նորան պատասխանեց եւ ասեց. Վեր կաց՝ Կէիլա իջիր. Որովհետեւ ես Փղշտացիներին քո ձեռքը կ’տամ։
  • 5Եւ Դաւիթն իր մարդկանցովը Կէիլա գնաց եւ Փղշտացիների հետ պատերազմ արաւ, եւ նորանց անասուններն առաւ, եւ նորանց մեծ հարուածով զարկեց. Եւ Դաւիթը Կէիլայի բնակիչներին ազատեց։
  • 6Եւ Աքիմելէքի որդի Աբիաթարը Դաւիթի մօտ Կէիլա փախչելիս՝ եփուդը ձեռքին իջաւ։
  • 7Եւ երբոր Սաւուղին իմացրին, թէ Դաւիթը Կէիլա է եկել, Սաւուղն ասեց. Աստուած նորան իմ ձեռքն է մատնել. Որովհետեւ մտել է դռներ եւ նիգեր ունեցող քաղաքի մէջ՝ թաք կացել։
  • 8Եւ Սաւուղը բոլոր ժողովրդին պատերազմի հրաւիրեց, որ Կէիլա իջնէ եւ Դաւիթին եւ նորա մարդկանցը պաշարէ։
  • 9Իսկ Դաւիթն իմացաւ որ Սաւուղն իր համար չարութիւն է հնարում եւ Աբիաթար քահանային ասեց. Եփուդը մօտեցրու։
  • 10Եւ Դաւիթն ասեց. Ով Եհովայ Իսրայէլի Աստուած, քո ծառան լսեց որ Սաւուղն ուզում է գալ Կէիլայի վերայ, որ փչացնէ քաղաքն իմ պատճառովը.
  • 11Արդեօք Կէիլայի բնակիչները ինձ ձեռքը կ’մատնե՞ն, ծառայիդ լսածին պէս՝ Սաւուղը կ’իջնէ՞. Ով Եհովայ Իսրայէլի Աստուած, աղաչում եմ՝ ծառայիդ յայտնիր։ Եւ Տէրն ասեց. Կ’իջնէ։
  • 13Եւ Դաւիթն ու նորա մարդիկը վեր կացան վեց հարիւր մարդի չափ եւ դուրս եկան Կէիլայիցը եւ գնացին ուր որ կարող էին գնալ. Եւ երբոր Սաւուղին իմացրին, թէ Դաւիթը Կէիլայիցը փախել է, գնալը ձգեց։
  • 14Եւ Դաւիթը բնակվում էր անապատի մէջ ամուր տեղեր. Եւ նստեց Զիփի անապատումը սարի վերայ։ Եւ Սաւուղը նորան որոնում էր ամեն օր, բայց Աստուած նորա ձեռքը չ’մատնեց նորան։
  • 15Եւ Դաւիթը տեսաւ որ Սաւուղը դուրս է եկել իր անձը որոնելու. Եւ Դաւիթը Զիփի անապատումը մի անտառի մէջ էր։
  • 16Եւ Սաւուղի որդի Յովնաթանը վեր կացաւ գնաց անտառը Դաւիթի մօտ, եւ նորա ձեռքը Աստուծով զօրացրեց.
  • 17Եւ նորան ասեց. Մի վախենար, որովհետեւ իմ հօր Սաւուղի ձեռքը քեզ պիտի չ’գտնէ, եւ դու Իսրայէլի վերայ թագաւոր պիտի լինես, եւ ես քո երկրորդը կ’լինեմ, եւ այս բանը իմ հայր Սաւուղն էլ գիտէ։
  • 18Եւ նորանք երկուսն էլ Տիրոջ առաջին ուխտ արին. Եւ Դաւիթը մնաց անտառումը, բայց Յովնաթանը գնաց իր տունը։
  • 19Եւ Զիփացիները վեր գնացին Գաբաա Սաւուղի մօտ, եւ ասեցին. Ահա Դաւիթը մեզ մօտ թաք է կացել անտառի մէջ պինդ տեղերում Եքեղա բլուրի վերայ Եսեմոնի հարաւային կողմումը։
  • 20Հիմա, ով թագաւոր, իջիր ինչպէս որ քո անձը ուզում է բոլոր փափաքով իջնել, եւ նորան թագաւորի ձեռքը մատնելը մեր բանն է։
  • 21Եւ Սաւուղն ասեց. Դուք Տէրիցն օրհնեալ լինէք, որ ինձ ցաւակից եղաք։
  • 22Ուրեմն գնացէք աւելի լաւ ստուգեցէք, եւ իմացէք ու տեսէք այնտեղ ուր որ նորա ոտքը լինի, և թէ ով է նորան այնտեղ տեսել. Որովհետեւ ինձ ասել են թէ նա շատ խորամանգ է։
  • 23Ուստի նայեցէք ու իմացէք նորա բոլոր թաք կենալու տեղերը, եւ ստուգած՝ ինձ մօտ դարձէք, որ ձեզ հետ գնամ. Եւ եթէ նա այն երկրումն է, նորան Յուդայի բոլոր հազարաւորների մէջ պիտի որոնեմ։
  • 24Եւ նորանք վեր կացան եւ Սաւուղի առաջիցը գնացին Զիփ, եւ Դաւիթն իր մարդկանցովը Մաոնի անապատումն էր դաշտի մէջ՝ Եսիմոնի հարաւային կողմին։
  • 25Եւ Սաւուղն իր մարդկանցովը գնաց որոնելու. Եւ երբոր Դաւիթին իմացրին, վայր իջաւ վէմը եւ նստեց Մաոնի անապատի մէջ. Եւ Սաւուղը լսեց, եւ Դաւիթին հալածեց Մաոնի անապատումը։
  • 26Եւ Սաւուղը սարի այս կողմովն էր գնում, եւ Դաւիթն էլ իր մարդկանցովը սարի այն կողմովը. Եւ Դաւիթը շտապում էր Սաւուղի երեսից փախչել. Բայց Սաւուղն ու իր մարդիկը Դաւիթին ու նորա մարդկանցը շրջապատեցին, որ նորանց բռնեն։
  • 27Եւ մի լրաբեր եկաւ Սաւուղի մօտ եւ ասեց. Շուտով եկ. Որովհետեւ Փղշտացիները յարձակուել են երկրի վերայ։
  • 28Եւ Սաւուղը Դաւիթին հալածելուց դարձաւ գնաց, որ Փղշտացիների դէմ գնայ. Նորա համար այնտեղի անունը Սէլա-մահլէգօթ ասուեցաւ։
  • 29Եւ այնտեղից վեր ելաւ եւ Ենգադդիի ամուր տեղերումը նստեց։
← Ցանկ