Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ21
  • 1Եւ Դաւիթը գնաց Նոբ Աքիմելէք քահանայի մօտ. Եւ Աքիմելէքը զարհուրելով Դաւիթին դիմաւորեց, եւ նորան ասեց. Ի՞նչու համար մինակ ես եւ հետդ մարդ չ’կայ։
  • 2Եւ Դաւիթն Աքիմելէք քահանային ասեց. Թագաւորը ինձ մի բան է հրամայել եւ ինձ ասել. Ոչ մի մարդ չ’իմանայ այն բանը, որի համար քեզ ուղարկում եմ, եւ որ քեզ հրամայեցի. Եւ ես երիտասարդներին այսինչ տեղն եմ որոշել։
  • 3Հիմա ի՞նչ կայ ձեռքիդ տակ, ինձ հինգ հաց տուր, կամ ինչ որ կ’գտնուի։
  • 4Եւ քահանան Դաւիթին պատասխանեց եւ ասեց. Ձեռքիս տակ հասարակ հաց չ’կայ, միայն սուրբ հաց կայ, երիտասարդները գոնէ եթէ կանանցից զգուշացել են՝ թող ուտեն։
  • 5Եւ Դաւիթը քահանային պատասխանեց եւ նորան ասեց. Կանայք մեզանից հեռու են երէկուանից եւ միւս օրից երբոր ես դուրս եկայ. Եւ երիտասարդների ամանները մաքուր են. Եւ այս էլ հասարակի պէս է, մանաւանդ որ այսօր ամանների մէջ սրբագործվում է։
  • 6Եւ քահանան սուրբ հացը տուաւ նորան. Որովհետեւ այնտեղ ուրիշ հաց չ’կար, բայց միայն առաջաւորութեան հացը, որ Տիրոջ առաջիցը վեր էր առնվում, եւ վեր առնուած օրը տաք հաց էր դրվում։
  • 7Եւ այն օրը Սաւուղի ծառաներից մէկը այնտեղ Տիրոջ առաջին արգիլուած էր, եւ նորա անունը Եդովմայեցի Դովեկ էր. Նա Սաւուղի հովիւների գլխաւորն էր։
  • 8Եւ Դաւիթն Աքիմելէքին ասեց. Այստեղ ձեռքիդ տակ նիզակ կամ սուր չ’կա՞յ. Որովհետեւ սուրս ու զէնքերս հետս չ’առայ, նորա համար որ թագաւորի գործը ստիպողական էր։
  • 9Եւ քահանան ասեց. Ահա Փղշտացի Գողիաթի սուրը՝ որ նորան Էլայի հովիտումը մեռցրիր, ահա նա եփուդի ետեւ մի հագուստում փաթաթուած է. Եթէ նորան կ’առնես՝ առ. Որովհետեւ այստեղ նորանից ուրիշը չ’կայ. Եւ Դաւիթն ասեց. Նորա նմանը չ’կայ. Նորան ինձ տուր։
  • 10Եւ այն օրը Դաւիթը վեր կացաւ եւ Սաւուղի երեսիցը փախաւ, գնաց Գէթի Անքուս թագաւորի մօտ։
  • 11Եւ Անքուսի ծառաները նորան ասեցին. Չէ՞ որ սա է երկրի թագաւորը՝ Դաւիթը, սորա համար չէ՞ր որ պար բռնողները պատասխանելով երգում էին եւ ասում. Սաւուղն իր հազարաւորներին զարկեց, Եւ Դաւիթն՝ իր բիւրաւորներին։
  • 13Եւ նորանց առաջին իր կերպարանքը փոխեց՝ նորանց ձեռքի տակ իրան խելագար ձեւացրեց. Դռների փեղկերի վերայ նշաններ էր գծում, եւ լորձունքները ծորեցնում էր իր մօրուքի վերայ։
  • 14Եւ Անքուսն իր ծառաներին ասեց. Ահա տեսաք այս մարդը որ խելագար է, նորան ի՞նչու համար ինձ մօտ բերիք։
  • 15Մի՞թէ ես խելագարների կարոտ եմ, որ դորան բերիք իմ առաջը գիժութիւն անելու համար. Դա իմ տո՞ւնս մտնէ։
← Ցանկ