Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ16
  • 1Եւ Տէրը Սամուէլին ասեց. Մինչեւ ե՞րբ պիտի Սաւուղի համար սուգ անես. Որովհետեւ ես նորան մերժեցի որ Իսրայէլի վերայ չ’թագաւորէ. եղջիւրդ իւղով լցրու, եւ եկ քեզ ուղարկեմ Բեթլեհէմացի Յեսսէի մօտ. Որովհետեւ նորա որդկանց մէկին ինձ համար թագաւոր տեսայ։
  • 2Եւ Սամուէլն ասեց. Ի՞նչպէս գնամ. Եթէ Սաւուղը լսէ՝ ինձ կ’մեռցնէ. Եւ Տէրն ասեց. Հետդ մէկ երինջ առ եւ ասիր թէ եկայ Տիրոջը զոհ անելու։
  • 3Եւ Յեսսէին հրաւիրիր զոհին. Եւ ես քո անելու բանը քեզ կ’հասկացնեմ. Եւ ինձ համար օծես նորան՝ որին քեզ կ’ասեմ։
  • 4Եւ Սամուէլն արաւ Տիրոջ ասածը, եւ գնաց Բեթլէհէմ։ Եւ քաղաքի ծերերը դողալով դիմաւորեցին նորան, եւ ասեցին. Խաղաղութեա՞մբ է գալդ։
  • 6Եւ երբոր նորանք եկան Եղիաբին տեսածին պէս ասեց. Ահա Տիրոջ օծեալը իր առաջին։
  • 7Բայց Տէրը Սամուէլին ասեց. Նորա երեւոյթին եւ հասակի երկայնութեանը մի նայիր, որովհետեւ նորան անարգեցի. այն պատճառով որ այն չէ բանը որ տեսնում է մարդը. որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում։
  • 8Եւ Յեսսէն Աբինադաբին կանչեց, եւ նորան Սամուէլի առաջովը անցկացրեց, եւ նա ասեց. Տէրը սորան էլ չ’ընտրեց։
  • 9Եւ Յեսսէն Սամաային անցկացրեց. Եւ նա ասեց. Տէրը սորան էլ չ’ընտրեց։
  • 10Եւ Յեսսէն Սամուէլի առաջովը իր եօթը որդիներին անցկացրեց, եւ Սամուէլը Յեսսէին ասեց. Տէրը սորանցից չ’ընտրեց։
  • 11Եւ Սամուէլը Յեսսէին ասեց. Տղերքդ ամենն էլ սորա՞նք են։ Եւ նա ասեց. Տակաւին մնացել է կրտսերը, եւ ահա նա ոչխարները արածեցնում է։ Եւ Սամուէլը Յեսսէին ասեց. Մարդ ուղարկիր եւ նորան բերել տուր. Որովհետեւ մենք սեղան պիտի չ’նստենք, մինչեւ որ նա այստեղ չ’գայ։
  • 12Եւ նա մարդ ուղարկեց, եւ նորան բերել տուաւ. Եւ նա կարմիր էր եւ գեղեցիկ աչքերով, եւ դէմքով էլ գեղեցիկ։ Այն ժամանակ Տէրն ասեց. Վեր կաց օծիր դորան, որովհետեւ սա է։
  • 13Եւ Սամուէլը իւղի եղջիւրն առաւ, եւ օծեց նորան իր եղբայրների մէջ. Եւ այն օրից յետոյ Տիրոջ Հոգին եկաւ Դաւիթի վերայ. Եւ Սամուէլը վեր կացաւ գնաց Ռամա։
  • 14Եւ Տիրոջ Հոգին հեռացաւ Սաւուղից. Եւ Տիրոջ կողմանէ մի չար ոգի նեղում էր նորան։
  • 15Եւ Սաւուղի ծառաները նորան ասեցին. Ահա Աստուծոյ կողմանէ մի չար ոգի քեզ նեղում է.
  • 16Մեր տէրն իր առաջին եղող ծառաներիդ ասի, որ մի լաւ քնարահար որոնեն, որ երբոր Աստուծոյ կողմանէ այն չար ոգին քեզ վերայ գայ, նա իր ձեռքովը քնարն ածէ, եւ դու լաւանաս։
  • 17Եւ Սաւուղն իր ծառաներին ասեց. Հիմա ինձ համար մէկ լաւ քնարահար գտէք, եւ նորան ինձ մօտ բերէք։
  • 18Եւ ծառաների մէկը պատասխանեց եւ ասեց. Ահա Բեթլեհէմացի Յեսսէի մէկ տղան տեսայ, որ քնար ածել գիտէ. Եւ քաջ, զօրաւոր, պատերազմող, ճարտասան, եւ գեղեցիկ տեսքով մարդ է. Եւ Տէրը նորա հետ է։
  • 19Եւ Սաւուղը Յեսսէին պատգամաւորներ ուղարկեց եւ ասեց. Քո որդի Դաւիթին, որ ոչխարների մօտն է, ինձ մօտ ուղարկիր։
  • 20Եւ Յեսսէն մի էշի բեռն հաց, մի տիկ գինի, եւ այծերից մի ուլ առաւ, եւ իր որդի Դաւիթի ձեռքովը Սաւուղին ուղարկեց։
  • 21Եւ Դաւիթը Սաւուղի մօտ եկաւ, եւ նորա առաջին կանգնեց։ Եւ Սաւուղը նորան շատ սիրեց, եւ նա նորա կապարճակիրը դառաւ։
  • 22Եւ Սաւուղը Յեսսէին մարդ ուղարկեց ասելով. Դաւիթը թող իմ առաջին կանգնէ, որովհետեւ նա իմ առաջին շնորհք գտաւ։
  • 23Երբոր Աստուածանից այն ոգին գալիս էր Սաւուղի վերայ, Դաւիթը առնում էր քնարը եւ իր ձեռքովը ածում. Եւ Սաւուղը հանգստանում եւ լաւանում էր, եւ չար ոգին նորա վերայից գնում էր։
← Ցանկ