Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ15
  • 2Զօրաց Տէրն այսպէս է ասում. Ես յիշում եմ ինչ որ Ամաղէկն արաւ Իսրայէլին, որ նորա ճանապարհը կտրեց երբոր նա դուրս էր եկել Եգիպտոսիցը։
  • 3Հիմա գնա եւ Ամաղէկին զարկ, եւ նորա բոլոր ունեցածը նզովեցէք, եւ նորան չ’խնայես. Եւ մեռցնես մարդից մինչեւ կինը, եւ երեխայից մինչեւ կաթնակերը, արջառից մինչեւ ոչխարը, եւ ուղտից մինչեւ էշը։
  • 4Եւ Սաւուղը ժողովրդին կանչեց, եւ Տեղայիմի մէջ նորանց հանդէս արաւ, որ երկու հարիւր հազար հետեւակ զօրք էին, եւ Յուդայեանք էլ տասը հազար։
  • 5Եւ Սաւուղը գնաց մինչեւ Ամաղեկացիների մէկ քաղաքը, եւ հեղեղատի մէջ դարանակալ եղաւ։
  • 6Եւ Սաւուղը Կենեցիներին ասեց. Գնացէք, բաժանուեցէք եւ Ամաղեկացիների միջիցն իջէք. Մի գուցէ ձեզ նորանց հետ մէկտեղ փչացնեմ. Որովհետեւ դուք բոլոր Իսրայէլի որդկանց ողորմութիւն արիք՝ երբոր նորանք Եգիպտոսիցը դուրս էին գալիս։ Եւ Կենեցիները Ամաղեկացիների միջից բաժանուեցան։
  • 7Եւ Սաւուղը զարկեց Ամաղէկին Եւիլայից մինչեւ Եգիպտոսի դիմացի Սուրը։
  • 8Եւ Ամաղէկի թագաւոր՝ Ագագին ողջ բռնեց, եւ բոլոր ժողովրդին սուրի բերանով բնաջինջ արաւ։
  • 9Բայց Սաւուղը եւ ժողովուրդը խնայեցին Ագագին, եւ ոչխարներին եւ արջառների լաւերին եւ գէրերին, եւ գառներին, եւ ամեն պատուական բաներին, եւ չ’ուզեցին նորանց բնաջինջ անել, այլ բնաջինջ արին բոլոր անարգ եւ անպիտան անասունները։
  • 10Եւ Տիրոջ խօսքը Սամուէլին եղաւ՝ ասելով.
  • 11Զղջացի որ Սաւուղին թագաւոր եմ արել. Որովհետեւ ինձանից ետ դառաւ, եւ իմ խօսքերը չ’կատարեց։ Եւ Սամուէլը տրտմեց, ու բոլոր գիշերը Տիրոջն աղաղակեց։
  • 12Եւ Սամուէլն առաւօտը կանուխ վեր կացաւ, որ Սաւուղին դիմաւորէ. Եւ Սամուէլին իմացում տրուեցաւ ասելով՝ Սաւուղը եկել է Կարմեղոս. Եւ ահա իր համար յաղթութեան կոթող կանգնեցրեց, եւ այնտեղից դառնալով անցաւ, եւ իջաւ Գաղգաղա։
  • 13Եւ Սամուէլը Սաւուղի մօտ գնաց. Եւ Սաւուղը նորան ասեց. Տէրիցն օրհնեալ լինես. Տիրոջ խօսքը կատարեցի։
  • 14Եւ Սամուէլն ասեց. Ապա այս ոչխարների ձայնը ի՞նչ է որ գալիս է ականջիս, եւ արջառների ձա՞յնը՝ որ ես լսում եմ։
  • 15Եւ Սաւուղն ասեց. Ամաղեկացիներիցը բերին նորանց, որովհետեւ ժողովուրդը խնայեց լաւ ոչխարներին եւ արջառներին, որ նորանց քո Տէր Աստուծուն զոհ մատուցանեն. Իսկ միւսներին փչացրինք։
  • 16Այն ժամանակ Սամուէլն ասեց Սաւուղին. Սպասիր որ պատմեմ ինչ որ Տէրը այս գիշեր ինձ հետ խօսեց։ Եւ նա նորան ասեց. Խօսիր։
  • 17Եւ Սամուէլն ասեց. Ահա դու որ քո աչքերին փոքր էիր երեւում, Իսրայէլի որդկանց ցեղերին գլուխ եղար, եւ Տէրը քեզ Իսրայէլի վերայ թագաւոր օծեց։
  • 18Եւ Տէրը քեզ մէկ ճանապարհով ուղարկեց ասելով. Գնա, եւ այն մեղաւոր Ամաղեկացիներին նզովիր, եւ նորանց դէմ պատերազմիր, մինչեւ որ նորանց բնաջինջ անես։
  • 19Եւ ի՞նչու համար չ’լսեցիր Տիրոջ ձայնին, եւ աւարի վերայ յարձակուելով Տիրոջ առաջին չարութիւն արիր։
  • 20Եւ Սաւուղն ասեց Սամուէլին թէ Տիրոջ ձայնին լսեցի, եւ Տէրն ինձ որ ճանապարհովը որ ուղարկեց՝ այն ճանապարհովը գնացի, եւ Ամաղէկի թագաւոր Ագագին բերի, եւ Ամաղէկին բնաջինջ արի։
  • 21Սակայն ժողովուրդն այն աւարից ոչխարներ ու արջառներ վեր առաւ՝ նզովածներից շատ լաւերը, որ Գաղգաղայումը քո Տէր Աստուծուն զոհեն։
  • 22Եւ Սամուէլն ասեց. Մի՞թէ Տէրը այնքան հաւանում է ողջակէզների եւ զոհերի ինչպէս Տիրոջ ձայնին լսելուն. Ահա հնազանդութիւնը՝ զոհից լաւ է, և ականջ դնելը՝ խոյերի ճարպիցը։
  • 23Որովհետեւ ապստամբութիւնը կախարդութեան մեղքի պէս, եւ անհնազանդութիւնը կռապաշտութեան պէս է. Որովհետեւ դու Տիրոջ խօսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց՝ որ թագաւոր չ’լինես։
  • 24Եւ Սաւուղն ասեց Սամուէլին. Մեղք գործեցի՝ որ Տիրոջ հրամանները եւ քո խօսքերը զանց արի. Որովհետեւ ժողովրդիցը վախեցայ, եւ նորանց խօսքը լսեցի։
  • 25Եւ հիմա, աղաչում եմ, ներիր իմ յանցանքը. Եւ ինձ հետ ետ դարձիր որ Տիրոջը երկրպագութիւն անեմ։
  • 26Եւ Սամուէլն ասեց Սաւուղին. Ես քեզ հետ ետ չեմ դառնալ. որովհետեւ դու Տիրոջ խօսքը մերժեցիր, Տէրն էլ քեզ է մերժել, որ Իսրայէլի վերայ թագաւոր չ’լինես։
  • 27Եւ Սամուէլն ետ չ’դառաւ որ գնայ, բայց նա նորա վերարկուի ծայրիցը բռնեց, որ պատառուեցաւ։
  • 28Այն ժամանակ Սամուէլը նորան ասեց. Տէրն այսօր քո վերայից Իսրայէլի թագաւորութիւնը պատառեց եւ տուաւ նորան քեզանից լաւ ընկերիդ։
  • 29Նաեւ Իսրայէլի Ապաւէնը սուտ չի խօսիլ եւ չի զղջալ. Որովհետեւ նա մարդ չէ՝ որ զղջայ։
  • 30Եւ Սաւուղն ասեց. Մեղք գործեցի. Աղաչում եմ՝ հիմա ժողովրդի ծերերի առաջին ու Իսրայէլի առաջին ինձ պատուիր, եւ ինձ հետ ետ դարձիր, որ քո Տէր Աստուծուն երկրպագութիւն անեմ։
  • 31Եւ Սամուէլը Սաւուղի ետեւից ետ դառաւ. Եւ Սաւուղը Տիրոջը երկրպագութիւն արաւ։
  • 32Եւ Սամուէլն ասեց. Ամաղէկի թագաւոր Ագագին ինձ մօտ բերէք. Եւ Ագագը քնքուշութեամբ նորան մօտեցաւ, եւ Ագագն ասեց. Անպատճառ մահուան դառնութիւնը անցել է։
  • 33Բայց Սամուէլն ասեց. Ինչպէս որ քո սուրը կանանցը անզաւակ թողեց, նոյնպէս էլ քո մայրը կանանց մէջ անզաւակ մնայ։ Եւ Սամուէլը Գաղգաղայումը Տիրոջ առաջին կտոր կտոր արաւ Ագագին։
  • 34Եւ Սամուէլը գնաց Ռամա. Եւ Սաւուղը վեր գնաց իր տունը Սաւուղի Գաբաան։
  • 35Եւ Սամուէլը մինչեւ իր մահուան օրը այլ եւս Սաւուղին չ’տեսաւ. Որովհետեւ Սամուէլը Սաւուղի համար սուգ էր անում. Եւ Տէրը զղջաց որ Սաւուղին Իսրայէլի վերայ թագաւոր էր շինել։
← Ցանկ