Ա ԹԱԳԱՎՈՐԱՑ12
  • 1Եւ Սամուէլը բոլոր Իսրայէլին ասեց. Ահա ես ձեր ձայնին լսեցի այն բոլոր բաներում որ դուք ինձ ասեցիք. Ու ձեզ վերայ թագաւոր դրի։
  • 2Եւ ահա հիմա ձեր առաջից թագաւորը կ’գնայ. բայց ես ծերացել եմ եւ մազերս սպիտակել են. Եւ ահա իմ որդիքը ձեզ հետ են. Եւ ես իմ մանկութիւնից մինչեւ այս օրը ձեր առաջին գնացի։
  • 3Ահա ես. Տիրոջ առաջին եւ նորա օծեալի առաջին ինձ համար յայտնապէս ասեցէք. Թէ Ես որի՞ եզն եմ առել, ու որի՞ էշն եմ առել, եւ որի՞ն եմ զրկանք կամ անիրաւութիւն արել, եւ որի՞ ձեռքից կաշառք առել, եւ նորանով իմ աչքերը կուրացրել. Ու ես ձեզ ետ դարձնեմ։
  • 4Եւ ասեցին. Մեզ զրկանք կամ անիրաւութիւն չես արել, եւ ոչ մի մարդի ձեռքից մի բան չես առել։
  • 5Եւ նա ասեց նորանց. Տէրը եւ նորա օծեալը ձեզ վկայ լինեն այս օրը, որ դուք իմ ձեռքում մի բան չ’գտաք։ Եւ ասեցին. Վկայ լինեն։
  • 6Եւ Սամուէլը ժողովրդին ասեց. Եհովան որ Մովսէսին եւ Ահարօնին ընտրեց, եւ ձեր հայրերին Եգիպտոսի երկրիցը հանեց վկայ է։
  • 7Եւ հիմա կանգնեցէք, եւ ես ձեզ հետ տեսնեմ Տիրոջ առաջին այն բոլոր արդարութիւնների մասին՝ որ Տէրը ձեզ եւ ձեր հայրերին արաւ։
  • 8Երբոր Յակոբը գնաց Եգիպտոս, եւ ձեր հայրերը աղաղակեցին Տիրոջը, եւ Տէրը ուղարկեց Մովսէսին եւ Ահարօնին, որ ձեր հայրերը դուրս հանեցին Եգիպտոսիցը, եւ նորանց այստեղ բնակեցրին։
  • 9Բայց նորանք մոռացան իրանց Տէր Աստուծուն. Եւ նա էլ Հասորի զօրագլուխ՝ Սիսարայի ձեռքը եւ Փղշտացիների ձեռքը եւ Մովաբի թագաւորի ձեռքը մատնեց նորանց, եւ նորանք պատերազմ արին նորանց հետ։
  • 10Եւ նորանք Տիրոջը աղաղակեցին եւ ասեցին. Մենք մեղք գործեցինք, որ Տիրոջը թողեցինք, եւ Բահաղիմին ու Աստարովթին ծառայութիւն արինք. Եւ հիմա ազատիր մեզ մեր թշնամիների ձեռքիցը եւ քեզ կ’ծառայենք։
  • 11Եւ Տէրն ուղարկեց Յերոբաաղին, Բեդանին, Յեփթայէին եւ Սամուէլին, եւ ձեզ ազատեց ձեր շրջակայ թշնամիների ձեռքիցը եւ ապահով բնակուեցաք։
  • 12Եւ երբոր տեսաք որ Ամմոնացիների թագաւորը՝ Նաասը ձեզ վերայ է գալիս, ինձ ասեցիք. Ոչ, անպատճառ մեզ վերայ մի թագաւոր լինի. Թէ եւ ձեր թագաւորը Եհովայ Աստուածն էր։
  • 13Եւ հիմա ահա այն թագաւորը, որ ընտրեցիք եւ ուզեցիք. Եւ ահա Տէրը ձեզ վերայ մի թագաւոր դրաւ։
  • 14Եթէ Տէրից վախենաք եւ նորան ծառայութիւն անէք, եւ նորա ձայնին լսէք, եւ Տիրոջ խօսքի դէմ չ’կենաք, այն ժամանակ թէ դուք եւ թէ ձեր թագաւորը՝ որ թագաւորում է ձեզ վերայ, ձեր Տէր Աստուծոյ ետեւից ապահով կ’լինէք։
  • 15Բայց եթէ Տիրոջ ձայնին չ’լսէք, եւ Տիրոջ հրամանի դէմ կենաք, այն ժամանակ Տիրոջ ձեռքը ձեզ վերայ եւ ձեր հայրերի վերայ կ’լինի։
  • 16Եւ հիմա կանգնեցէք եւ տեսէք այն մեծ բանը՝ որ Տէրն անում է ձեր աչքերի առաջին։
  • 17Այսօր ցորենի հունձքի ժամանակը չէ՞. Ես Տիրոջը կ’աղաղակեմ, եւ նա որոտում եւ անձրեւ կ’տայ, որ հասկանաք եւ տեսնէք թէ մեծ է ձեր չարութիւնը որ արիք Տիրոջ առաջին ձեզ համար թագաւոր ուզելով։
  • 18Այն ժամանակ Սամուէլը Տիրոջն աղաղակեց, եւ Տէրը նոյն օրը որոտում եւ անձրեւ տուաւ. Եւ բոլոր ժողովուրդը շատ վախեցաւ Տէրիցը եւ Սամուէլիցը։
  • 19Եւ բոլոր ժողովուրդը Սամուէլին ասեց. Քո Տէր Աստուծուն աղօթք արա քո ծառաների համար որ չ’մեռնենք. Որովհետեւ մեր ամեն մեղքերի վերայ այս չարութիւնն էլ աւելացրինք, որ մեզ համար թագաւոր ուզեցինք։
  • 20Եւ Սամուէլը ժողովրդին ասեց. Մի վախենաք. Դուք այս բոլոր չարութիւնը արիք, սակայն Տէրիցը մի խոտորուիք, եւ ձեր բոլոր սիրտովը Տիրոջը ծառայեցէք։
  • 21Եւ մի խոտորուիք. որովհետեւ ոչինչ բաների ետեւից կ’լինիք գնացած, որոնք օգուտ չեն եւ չեն կարող ազատել, որովհետեւ նորանք ոչինչ են։
  • 22Նորա համար որ Տէրը իր մեծ անունի համար՝ իր ժողովրդին չի թողիլ, որովհետեւ Տէրն ուզեց որ ձեզ իր համար ժողովուրդ անէ։
  • 24Միայն թէ Տէրիցը վախեցէք, եւ ճշմարտութեամբ ու ձեր բոլոր սիրտովը նորան ծառայեցէք. Որովհետեւ տեսաք որ նա ձեզ համար ինչ մեծ բաներ արաւ։
  • 25Իսկ եթէ չարութիւն անէք, դուք էլ ձեր թագաւորն էլ կ’կորչէք։
← Ցանկ