ԴԱՏԱՎՈՐԱՑ5
- 1Եւ այն օրը Դեբօրան եւ Աբինոամի որդի Բարակը երգեցին եւ ասեցին,
- 2Իսրայէլի զօրավարներն առաջնորդելով, Ժողովուրդը յօժարակամ լինելով, Օրհնեցէք Տիրոջը։
- 3Լսեցէք, թագաւորներ, Ականջ դրէք, նախարարներ. Ես երգում եմ Տիրոջը. Սաղմոս եմ ասում Իսրայէլի Տէր Աստուծուն։
- 4Ով Տէր, դու Սէիրիցը դուրս գալիս, Դու Եդովմի դաշտից չուելիս, Երկիրը շարժեց, երկինքը տեղաց, Եւ ամպերը ջուր տեղացին։
- 5Սարերը հալուեցան Տիրոջ երեսիցը՝ Այս Սինան՝ Իսրայէլի Տէր Աստուծոյ երեսիցը։
- 6Անաթի որդի Սամեգարի օրերումը, Յայէլի օրերումը՝ Ուղիները դադարել էին, Եւ ճանապարհորդները խոտորնակ ուղիներով էին գնում։
- 7Իսրայէլի մէջ զօրավարներ չ’մնացին, չ’մնացին. Մինչեւ որ վեր կացայ ես՝ Դեբօրա, Մինչեւ որ վեր կացայ ես՝ մայրս Իսրայէլի մէջ։
- 8Ընտրեցին նոր աստուածներ. Իսկոյն պատերազմ եղաւ դռներումը. Արդե՞օք վահան կամ նիզակ երեւեցաւ Իսրայէլի քառասուն հազարի մէջ։
- 9Իմ սիրտը դէպի Իսրայէլի իշխաններն է. Ով ժողովրդի անձնուէրներ, Օրհնեցէք Տիրոջը։
- 10Սպիտակ էշերի վերայ հեծնողներ, Գորգի վերայ՝՝ նստողներ, Եւ ճանապարհի վերայ գնացողներ, երգեցէք։
- 11Աղեղնաւորների ձայնից ազատուած Ջուր հանելու տեղերի մէջ, Այն տեղ գովաբանում են Տիրոջ արդարութիւնները Նորա զօրավարների արդարութիւնները՝ Իսրայէլի մէջ, Երբոր Տիրոջ ժողովուրդը դռներն իջան։
- 12Արթնացիր, արթնացիր, Դեբօրա, Արթնացիր, արթնացիր, երգ ասիր, Վեր կաց, Բարակ, Գերութիւնդ գերի արա, ով Աբինոամի որդի։
- 13Այն ժամանակ փախստականներն իջան Ժողովրդի հզօրների մօտ. Տէրն ինձ հետ իջաւ Զօրաւորների հետ։
- 14Եփրեմից եկան նորանք, որոնց արմատը Ամաղէկումն է. Քո ետեւիցը, Բենիամին, քո ժողովրդի մէջ Մաքիրից իջան իշխաններ, Եւ Զաբուղոնից՝ դպրի գրիչ բռնողներ։
- 15Եւ Իսաքարի իշխանները Դեբօրայի հետ, Եւ Իսաքարը Բարակի պէս Հովիտը ուղարկուեցաւ նորա ետեւիցը. Ռուբէնի հեղեղատների մէջ Մեծ յուզմունք կար։
- 16Ի՞նչու համար փարախների մէջ նստեցիր, Որ հօտերի մայելը լսես։ Ռուբէնի հեղեղատներումը Մեծ տարակուսանք կար։
- 17Գաղաադը Յորդանանի այն կողմին էր բնակվում, Եւ Դանը ի՞նչու համար նաւերումը պանդուխտ մնաց։ Ասերը ծովի եզերքումն է նստում, Եւ իր նաւահանգիստների մօտ է բնակվում։
- 18Զաբուղոնը մի այնպիսի ժողովուրդ է, Որ իր կեանքն արհամարհում է մինչեւ մահ, Եւ Նեփթաղիմը դաշտի բարձր տեղերումը՝ զինքը։
- 19Թագաւորները եկան, պատերազմեցին. Այն ժամանակ պատերազմեցին Քանանացիների թագաւորները Թանաքի մէջ Մակեդդովի ջրի մօտ. Փողի աւար չ’առան։
- 20Երկնքիցը պատերազմեցին. Աստղերն իրանց շրջաններիցը Սիսարայի դէմ պատերազմեցին։
- 21Կիսոն հեղեղատը քշեց նորանց՝ Այն հին հեղեղատը՝ Կիսոնի հեղեղատը։ Ով իմ անձն, զօրութիւնը կոխիր։
- 22Այն ժամանակ ձիերի սմբակները կոտրատուեցան վազելուցը՝ Նորա զօրաւորների վազելուցը։
- 23Անիծեցէք Մարովզը, ասեց Տիրոջ հրեշտակը, Նորա բնակիչներին սաստիկ անիծեցէք, Որովհետեւ Տիրոջ օգնութեանը չ’եկան, Տիրոջ օգնութեանը՝ զօրաւորների դէմ։
- 24Օրհնեալ լինի կանանց մէջ Յայէլը՝ Կենեցի Քաբերի կինը, Վրանների մէջ կանայքներից օրհնեալ լինի։
- 25Ջուր ուզեց. Կաթ տուաւ, Իշխանաց ամանովը կոգի մատուցրեց։
- 26Իր ձեռքը ցիցին մեկնեց, Եւ իր աջ ձեռքը՝ հիւսան ուռին, Եւ Սիսարային զարկեց գլուխը ճեղքեց, Եւ ջարդեց մխեց նորա ծամելիքը։
- 27նա կորացաւ, Յայէլի ոտքերի մէջ ընկաւ փռուեցաւ, Նորա ոտքերի մէջ կորացաւ ընկաւ. Ուր որ կորացաւ՝ այնտեղ ընկաւ խոցուած։
- 28Պատուհանիցը նայում եւ աղաղակում է Սիսարայի մայրը վանդակի ետեւից. Ի՞նչու համար է ուշանում նորա կառքը գալու, Ի՞նչու են ետանում նորա կառքերի քայլերը։
- 29Նորա իմաստուն տիկինները պատասխանում են նորան, Հէնց ինքն էլ իր խօսքերի պատասխանը տալիս է իրան.
- 30Անշուշտ նորանք աւար են գտել, բաժանում են, Մէկ կամ երկու աղջիկ՝ իւրաքանչիւր հզօրի համար, Իսկ Սիսարայի համար՝ գոյնզգոյն աւար, Գոյնզգոյն նկարագործ աւար, Երկու կողմից հիւսկէն եւ պարանոցի համար գոյնզգոյն աւար։
- 31Այսպէս կորչեն քո բոլոր թշնամիները, ով Տէր, Իսկ նորան սիրողները լինեն ինչպէս իր զօրութեամբը ծագող արեւը։ Եւ երկիրը հանգստացաւ քառասուն տարի։
- 32