ԴԱՏԱՎՈՐԱՑ3
  • 1Եւ սորանք են այն ազգերը, որ Տէրը նորանց թող տուաւ, որ նորանցով փորձէ Իսրայէլին այսինքն այն ամենին որ Քանանացիների բոլոր պատերազմները չէին գիտում.
  • 2(Միայն սորա համար որ Իսրայէլի որդկանց սերունդը իմանան նորանց պատերազմ սովորեցնելը մանաւանդ առաջուց չ’գիտացողները.)
  • 3Փղշտացիների հինգ նախարարութիւնները, եւ բոլոր Քանանացիները, եւ Սիդոնացիները, Լիբանան սարումը բնակող Խեւացիները՝ Բաաղհերմոն սարիցը մինչեւ Եմաթի մուտքը։
  • 4Սորանցով պիտի փորձէր Իսրայէլին, որ իմանայ թէ արդեօք կ’լսեն Տիրոջ պատուիրանքները, որոնք Մովսէսի ձեռքովը պատուիրեց նորանց հայրերին։
  • 5Եւ Իսրայէլի որդիքը բնակուեցան Քանանացիների, Քետացիների, Ամօրհացիների, Փերեզացիների, Խեւացիների ու Յեբուսացիների մէջ.
  • 6Եւ նորանց աղջիկները իրանց համար կին առան, եւ իրանց աղջիկներին նորանց տղերանցը տուին, եւ նորանց աստուածներին պաշտեցին։
  • 7Եւ Իսրայէլի որդիքն արին այս չարութիւնը Տիրոջ առաջին, եւ իրանց Տէր Աստուծուն մոռացան եւ Բահաղիմը եւ Աստարովթը պաշտեցին։
  • 8Եւ Տիրոջ բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեց, եւ նա նորանց Միջագետի Քուսարսաթեմ թագաւորի ձեռքը մատնեց. Եւ Իսրայէլի որդիքը ութը տարի ծառայութիւն արին Քուսարսաթեմին։
  • 9Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին. Եւ Տէրը Իսրայէլի որդկանց համար մի փրկիչ կանգնեցրեց, Քաղէբի փոքր եղբայր Կենեզի որդի Գոթոնիէլին, որ ազատեց նորանց։
  • 10Եւ Տիրոջ Հոգին եղաւ նորա վերայ, եւ Իսրայէլի մէջ դատաւորութիւն էր անում. Եւ երբոր պատերազմի գնաց, Տէրը Միջագետի Քուսարսաթեմ թագաւորին նորա ձեռքը տուաւ, եւ նորա ձեռքը Քուսարսաթեմի դէմ զօրացաւ։
  • 11Եւ երկիրը քառասուն տարի հանգստացաւ, եւ կենեզեան Գոթոնիէլը մեռաւ։
  • 12Եւ Իսրայէլի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու. Եւ Տէրը ուժովացրեց Մովաբի Էգղոն թագաւորին Իսրայէլի դէմ, որովհետեւ Տիրոջ առաջին չարութիւն արին։
  • 13Եւ նա Ամմոնի եւ Ամաղէկի որդկանցն իր մօտ ժողովեց, եւ գնաց Իսրայէլին զարկեց եւ Արմաւենեաց քաղաքին տիրեց։
  • 14Եւ Իսրայէլի որդիքը ծառայութիւն արին Մովաբի Էգղոն թագաւորին տասնեւութը տարի։
  • 16Եւ Աւովդ մէկ կանգուն երկայնութեամբ երկսայրի սուր շինեց իր համար, եւ կապեց նորան իր հանդերձների տակից իր աջ ազդրի վերայ։
  • 17Եւ ընծան տարաւ Մովաբի Էգղոն թագաւորին (եւ Էգղոնը խիստ գէր մարդ էր.)
  • 18Եւ երբոր ընծան տուաւ վերջացաւ, ընծան կրող մարդկանցը ետ ուղարկեց.
  • 19Եւ ինքը Գաղգաղայումն եղած կուռքերի մօտիցը ետ դառաւ եւ ասեց. Ով թագաւոր, քեզ հետ մէկ ծածուկ խօսք ունեմ. Եւ նա ասեց. Լուռ։ Եւ բոլոր նորա մօտ եղողները դուրս ելան։
  • 20Եւ Աւովդը նորան մօտեցաւ, եւ նա նստած էր իր յատկացեալ ամարանոցի վերնատանը, եւ Աւովդը նորան ասեց. Ես Աստուծոյ խօսք ունեմ քեզ համար. Եւ նա աթոռի վերայիցը վեր կացաւ։
  • 21Եւ Աւովդը իր ձախ ձեռքը մեկնեց՝ սուրը իր աջ ազդրի վերայից քաշեց եւ նորա փորը կոխեց,
  • 22Եւ սուրի ետեւից կոթն էլ ներս մտաւ, եւ սուրը ճարպով ծածկուեցաւ, որովհետեւ սուրը նորա փորիցը չ’հանեց, եւ աղբը դուրս ելաւ։
  • 23Եւ Աւովդը դուրս եկաւ սրահը եւ վերնատան դռները ետեւիցը գոցեց եւ կողպեց.
  • 24Եւ ինքը դուրս եկաւ գնաց։ Եւ նորա ծառաները գնացին նայեցին, որ ահա վերնատան դռները կողպուած էին. Եւ ասեցին. Նա անտարակոյս իր ամարանոցի սենեակի մէջ հարկաւորութեան է գնացել։
  • 25Եւ սպասեցին մինչեւ որ ձանձրացան, բայց ահա վերնատան դռները չէր բաց անում, եւ բանալին առան բաց արին, եւ ահա իրանց տէրը գետնի վերայ մեռած ընկած էր։
  • 26Եւ նորանք քանի որ դեռ ուշանում էին, Աւովդը փախաւ, եւ կուռքերի մօտովն անցնելով ողջ առողջ Սէիրա հասաւ։
  • 27Եւ երբոր հասաւ, Եփրեմի սարի վերայ փող հնչեցրեց, եւ Իսրայէլի որդիքը նորա հետ այն սարիցը ցած իջան, եւ ինքը նորանց առաջին։
  • 28Եւ նորանց ասեց. Իմ ետեւիցն եկէք, որովհետեւ Տէրը ձեր թշնամի Մովաբացիներին ձեր ձեռքը տուաւ. Եւ նորա ետեւիցն իջան եւ Մովաբի առաջում Յորդանանի անցքերը բռնեցին, եւ թող չ’տուին որ մի մարդ անցնէ։
  • 29Եւ այն ժամանակ նորանք Մովաբիցը տասը հազարի չափ մարդ զարկեցին՝ ամենն էլ յաղթանդամ եւ զօրաւոր մարդիկ, եւ մէկը չ’ազատուեցաւ։
  • 30Եւ այն օրը Մովաբն Իսրայէլի ձեռքի տակ նուաճուեցաւ. Եւ երկիրը ութսուն տարի հանգստացաւ։
  • 31Եւ յետոյ Անաթի որդի Սամեգարը եղաւ, եւ եզների խթանով Փղշտացիներիցը վեց հարիւր մարդ զարկեց. սա էլ Իսրայէլին ազատեց։
← Ցանկ