ԴԱՏԱՎՈՐԱՑ18
  • 1Այն օրերը Իսրայէլի մէջ թագաւոր չ’կար. Եւ այն օրերը Դանի ցեղը իր համար ժառանգութիւն էր որոնում բնակուելու համար, որովհետեւ մինչեւ այն օրը Իսրայէլի ցեղերի մէջ նորա համար բաւական ժառանգութիւն չէր ընկել։
  • 2Եւ Դանի որդիքն իրանց ազգատոհմներից՝ իրանց սահմաններիցը հինգ զօրաւոր մարդ ուղարկեցին Սարաայից ու Եսթաւուղից, որ երկիրը լրտեսեն եւ քննեն, եւ նորանց ասեցին. Գնացէք երկիրը քննեցէք. Եւ նորանք գնացին Եփրեմի սարը մինչեւ Միքայի տունը, եւ գիշերը այնտեղ մնացին։
  • 3Եւ երբոր նորանք Միքայի տան մօտ էին, այն Ղեւտացի պատանիի ձայնը ճանաչեցին, եւ մտան այնտեղ եւ ասեցին. Ո՞վ քեզ այստեղ բերաւ, եւ դու այստեղ ի՞նչ ես անում, եւ այստեղ ի՞նչ ունես։
  • 4Եւ նա ասեց նորանց. Միքան ինձ այսպէս եւ այսպէս արաւ, եւ ինձ վարձքով բռնեց, որ նորան քահանայ լինեմ։
  • 5Եւ նորան ասեցին. Աղաչում ենք՝ Աստուծուն հարցրու, որ իմանանք, թէ արդե՞օք մեր գնացած ճանապարհը կ’յաջողուի։
  • 6Եւ քահանան նորանց ասեց. Գնացէք խաղաղութեամբ, ձեր գնացած ճանապարհը Տիրոջ առաջին է։
  • 7Այն ժամանակ այն հինգ մարդիկը գնացին Լայիս մտան, եւ նորանում բնակող ժողովուրդը տեսան՝ որ Սիդոնացիների պէս ապահովութեամբ հանգիստ եւ ապահով բնակվում էին, եւ այն երկրի մէջ մի վնաս տուող չ’կար՝ որ իշխանութիւն ունէր, եւ Սիդոնացիները հեռու էին եւ բնաւ մէկ մարդի հետ գործ չ’ունէին։
  • 8Եւ այն հինգ մարդը Սարաա եւ Եսթաւուղ գնացին իրանց եղբայրների մօտ, եւ նորանց եղբայրները նորանց ասեցին. Դուք ի՞նչ ունէք։
  • 9Եւ նորանք ասեցին. Վեր կացէք նորանց վերայ գնանք, որովհետեւ մենք երկիրը տեսանք եւ ահա շատ լաւ է, եւ դուք թոյլ նստե՞լ էք. Անհոգութիւն մի անիք գնալու այն երկիրը ժառանգելու համար։
  • 10Հէնց որ գնաք, մէկ անհոգ ժողովրդի եւ շատ ընդարձակ երկրի մէջ կ’մտնէք, որն որ Աստուած ձեր ձեռքն է տուել, եւ մի այնպիսի տեղ, որ այնտեղ երկրի վերայ եղող բաներից մէկը պակաս չէ։
  • 11Եւ այնտեղից՝ Դանի ազգատոհմից, այսինքն Սարաայից եւ Եսթաւուղից վեց հարիւր սպառազինեալ մարդիկ գնացին։
  • 12Եւ վեր ելան Յուդայի Կարիաթարիմումը բանակ տուին. Նորա համար այն տեղը մինչեւ այս օրը ասվում է Մահանէ-դան. Ահա նա Կարիաթարիմի ետեւումն է։
  • 13Եւ այնտեղից անցան Եփրեմի սարը եւ եկան մինչեւ Միքայի տունը։
  • 14Եւ այն հինգ մարդը որ գնացել էին Լայիսի երկիրը լրտեսելու, պատասխանեցին եւ իրանց եղբայրներին ասեցին. Գիտէ՞ք որ այս տներումը եփուդ, թերափիմ, եւ քանդակած ու թափծու կուռք կայ. Եւ հիմա իմացէք թէ ինչ պիտի անէք։
  • 15Այն ժամանակ նորանք դէպի այնտեղը դառնալով՝ գնացին այն Ղեւտացի պատանիի տունը՝ Միքայի տունը, եւ նորա ողջութիւնը հարցրին։
  • 16Եւ Դանի որդկանցից այն վեց հարիւր սպառազինեալ մարդիկը դռան մուտքումը կանգնեցին։
  • 17Եւ երկիրը լրտեսելու գնացող այն հինգ մարդիկը գնացին այնտեղ, և վեր առան քանդակած կուռքը, եփուդը, թերափիմը ու թափծու կուռքը. Եւ քահանան կանգնել էր այն վեց հարիւր սպառազինեալ մարդկանց հետ դռան մուտքումը։
  • 18Եւ երբոր նորանք Միքայի տունը մտան, եւ քանդակած կուռքը, եփուդը, թերափիմը ու թափծու կուռքը վեր առան, քահանան նորանց ասեց. Ի՞նչ էք անում։
  • 19Եւ նորանք ասեցին նորան. Լուռ կաց, ձեռքդ բերանիդ վերայ դիր եւ մեզ հետ եկ. Եւ մեզ համար հայր ու քահանայ եղիր. Մի՞թէ լաւ է քեզ համար մէկ մարդի տանը քահանայ լինել, թէ Իսրայէլի մէջ մէկ ցեղի եւ մէկ ազգատոհմի քահանայ լինելը։
  • 20Եւ քահանան սրտովն ուրախանալով՝ եփուդը, թերափիմը եւ քանդակած կուռքն առաւ եւ այն ժողովրդի մէջ մտաւ։
  • 21Եւ նորանք ետ դառան գնացին, եւ ընտանիքները եւ անասունները ու թանկագին կարասիները իրանց առաջը դրին։
  • 22Երբոր նորանք Միքայի տանիցը հեռացան, Միքայի տան մօտ եղող տների մարդիկը ժողովուեցան, եւ Դանի որդիներին հասան.
  • 23Եւ Դանի որդիներին կանչեցին. Եւ նորանք իրանց երեսը դարձրին եւ Միքային ասեցին. Քեզ ի՞նչ կայ, որ այսպէս ժողովուել ես։
  • 24Եւ նա ասեց. Իմ շինած աստուածները եւ քահանային առել էք գնացել, եւ ինձ էլ ի՞նչ մնաց. Եւ ինձ ի՞նչու համար էք ասում թէ Քեզ ի՞նչ կայ։
  • 25Եւ Դանի որդիքը նորան ասեցին. Մեր մէջ քո ձայնը չ’լսուի. Մի գուցէ բարկասիրտ մարդիկ ձեզ վերայ յարձակուին, եւ քո կեանքը եւ քո ընտանեաց կեանքը կորցնես։
  • 26Եւ Դանի որդիքը իրանց ճանապարհովը գնացին. Եւ Միքան տեսնելով որ նորանք իրանից զօրաւոր են, ետ դառաւ գնաց իր տունը։
  • 27Եւ նորանք Միքայի շինածները եւ նորա քահանային վեր առան եւ գնացին Լայիսի վերայ՝ այն հանգիստ եւ անհոգ ժողովրդի վերայ, եւ նորանց սուրի բերանով զարկեցին, եւ քաղաքը կրակով այրեցին։
  • 28Եւ նորանք Սիդոնիցը հեռու լինելով եւ մի մարդի հետ գործ չ’ունենալով, ազատող չ’կար. Եւ Բեթրոոբի հովտի մէջ էր. Եւ քաղաքը շինեցին եւ նորա մէջ բնակուեցին։
  • 29Եւ քաղաքի անունը իրանց հօր Իսրայէլեան Դանի անունովը՝ Դան կոչեցին, բայց քաղաքի անունը առաջուց Լայիս էր։
  • 30Եւ Դանի որդիքը քանդակած կուռքը կանգնեցրին իրանց համար, եւ Մանասէի որդիի Գերսոնի որդի Յովնաթանը՝ ինքը եւ իր որդիքը մինչեւ երկրի գերութեան օրը Դանի ցեղի քահանաներն էին։
← Ցանկ