ԴԱՏԱՎՈՐԱՑ17
  • 1Եւ Եփրեմի սարիցը մի մարդ կար Միքա անունով.
  • 2Եւ նա իր մօրն ասեց. Այն հազար հարիւր արծաթը՝ որ քեզանից վեր է առնուել, որի համար անէծք տուիր եւ իմ ականջին ասեցիր, ահա այն արծաթը ինձ մօտ է, այն ես եմ առել. Եւ մայրը նորան ասեց. Իմ որդեակն օրհնեալ լինի Տէրիցը։
  • 4Իսկ նա այն արծաթը իր մօրը դարձրեց. Եւ մայրը երկու հարիւր արծաթ առաւ. Եւ ոսկերչին տուաւ նորանց. Նա էլ նորանցից քանդակած եւ թափծու կուռք շինեց, եւ Միքայի տանն էին լինում։
  • 5Եւ այդ Միքա մարդը մի աստուածների տուն ունեցաւ, եւ եփուդ եւ թերափիմ շինեց, եւ իր տղերանց մէկին օրհնեց եւ իր համար քահանայ եղաւ։
  • 6Այն օրերն Իսրայէլի մէջ թագաւոր չ’կար. ամեն մարդ իր աչքերի հաճելի եղածն անում էր։
  • 7Եւ Յուդայի ազգատոհմից՝ Յուդայի Բեթլեհէմիցը մի պատանի կար, եւ նա Ղեւտացի էր, եւ այնտեղ էր բնակվում պանդուխտի պէս։
  • 8Եւ այս մարդը Յուդայի Բեթլեհէմ քաղաքիցը դուրս եկաւ որ պանդխտութիւն անէ, ուր որ գտնէ, եւ ճանապարհորդութիւն անելով եկաւ մինչեւ Եփրեմի սարը մինչեւ Միքայի տունը։
  • 9Եւ Միքան նորան ասեց. Որտեղի՞ց ես գալիս։ Եւ նա նորան ասեց. Ես Ղեւտացի եմ Յուդայի Բեթլեհէմիցը, եւ գնում եմ պանդխտանալու ուր որ գտնեմ։
  • 10Եւ Միքան նորան ասեց. Ինձ հետ բնակուիր, եւ ինձ համար հայր եւ քահանայ եղիր. Եւ ես քեզ տարուց տարի տասը արծաթ եւ հագնելու հանդերձ եւ քո ուտելիքը կ’տամ։
  • 11Ղեւտացին էլ գնաց։ Եւ Ղեւտացին հաւանեց որ այն մարդի հետ բնակուի. Եւ այս պատանին նորա որդկանց մէկին պէս եղաւ նորա համար։
  • 12Եւ Միքան Ղեւտացիի ձեռքը լցրեց, եւ պատանին նորա քահանան եղաւ, եւ Միքայի տանն էր բնակվում։
  • 13Եւ Միքան ասեց. Հիմա գիտեմ որ Տէրն ինձ բարիք է անելու, որովհետեւ այս Ղեւտացին իմ քահանան դառաւ։
← Ցանկ