ԴԱՏԱՎՈՐԱՑ15
  • 1Եւ եղաւ որ մի ժամանակից յետոյ ցորենի հունձի օրերին Սամփսոնը այծերիցը մի ուլ առաւ եւ գնաց իր կնկան այցելութեան եւ ասեց. Ներքին սենեակը գնամ կնկանս մօտ, բայց կնկայ հայրը նորան չ’թողեց որ մտնէ։
  • 2Եւ նորա հայրն ասեց. Իրաւ կարծեցի՝ որ դու նորան բոլորովին ատեցիր, եւ նորան քո ընկերին տուի. Ահա նորա փոքր քոյրը նորանից գեղեցիկ է. Հիմա թող նորա տեղ նա լինի քեզ։
  • 3Եւ Սամփսոնը նորան ասեց. Այս անգամ Փղշտացիներիցն անպատիժ եմ, եթէ նորանց չարութիւն անեմ։
  • 4Եւ Սամփսոնը գնաց երեք հարիւր աղուէս բռնեց, եւ ջահեր առաւ, ու ագի ագիի դարձրեց եւ երկու ագիների մէջտեղը մէկ ջահ դրաւ։
  • 5Եւ ջահերը կրակով վառեց, եւ նորանց քշեց Փղշտացիների հունձքերի մէջ, եւ դիզուած եւ չ’կտրուած հունձքերը եւ մինչեւ անգամ այգիները՝ ձիթենիները այրեց։
  • 6Եւ Փղշտացիները ասեցին. Այս բանը ո՞վ արաւ։ Եւ ասեցին. Թամնացիի փեսայ Սամփսոնը. Որովհետեւ նա նորա կնիկն առաւ եւ նորա ընկերին տուաւ։ Եւ Փղշտացիները վեր կացան եւ կնկան ու նորա հօրը կրակով այրեցին։
  • 7Իսկ Սամփսոնը նորանց ասեց. Թէ եւ դուք այսպէս արիք, բայց ես վրէժ եմ առնելու ձեզանից, եւ յետոյ կ’դադարեմ։
  • 8Եւ նորանց սրունքն ու երանքը մեծ հարուածով զարկեց. Եւ իջաւ Ետամ՝ ապառաժի խոռոչումը բնակուեց։
  • 9Եւ Փղշտացիները վեր գնացին ու Յուդայի մէջ բանակ տուին, ու Լեքիի մէջ տարածուեցան։
  • 10Եւ Յուդայեանք ասեցին. Ի՞նչու համար էք մեզ վերայ եկել։ Նորանք էլ ասեցին. Սամփսոնին կապելու ենք վեր եկել, որ նորան մեզ արածի պէս մենք էլ իրան անենք։
  • 11Եւ Յուդայիցն երեք հազար մարդ իջան Ետամ ապառաժի խոռոչը եւ Սամփսոնին ասեցին. Չ’գիտե՞ս որ Փղշտացիները մեզ վերայ իշխում են. Եւ այս ի՞նչ ես արել մեզ։ Եւ նա նորանց ասեց. Նորանք ինձ ինչպէս որ արին, ես էլ նորանց այնպէս եմ արել։
  • 13Եւ նորանք նորա հետ խօսեցին ասելով. Ոչ, բայց քեզ միայն կապենք եւ նորանց ձեռքը տանք, եւ քեզ բնաւ չենք մեռցնիլ, եւ նորան երկու նոր չուանով կապեցին եւ ապառաժիցը դուրս հանեցին։
  • 14Նա եկաւ մինչեւ Լեքի, եւ Փղշտացիները աղաղակելով նորան դիմաւորեցին. Եւ Տիրոջ Հոգին նորա վերայ եկաւ եւ նորա կռների վերայ եղող չուանները կրակով այրուած քթանի պէս եղան, եւ կապերը ձեռքերիցը լուծուեցան։
  • 15Եւ մէկ էշի ծնօտ գտաւ որ դեռ չորացած չէր, եւ ձեռքը մեկնեց առաւ այն եւ նորանով հազար մարդ մեռցրեց։
  • 16Եւ Սամփսոնն ասեց. Էշի ծնօտովը մէկ խումբ՝ երկու խումբ՝ էշի ծնօտով հազար մարդ մեռցրի։
  • 17Եւ երբոր իր խօսքը վերջացրեց՝ ծնօտը ձեռքիցը գցեց, եւ այնտեղի անունը Ռամաթ-լէքի կոչեց։
  • 18Եւ խիստ շատ ծարաւեց եւ Տիրոջն աղաղակեց եւ ասեց. Դու քո ծառայի ձեռքովը յաջողեցիր այս մեծ փրկութիւնը, եւ հիմա ծարաւով մեռնեմ, եւ անթլփատների ձե՞ռքն ընկնեմ։
  • 19Եւ Աստուած Լեքիի մէջ եղած փոսը բացաւ, եւ նորանից ջուր ելաւ. Եւ նա խմեց, եւ ոգին իր մօտը դառաւ, եւ կենդանացաւ, նորա համար նորա անունը Ենգօրէ ասուեցաւ, որ Լեքիի մէջ է մինչեւ այս օրը։
  • 20Եւ նա Փղշտացիների օրերին Իսրայէլի մէջ քսան տարի դատաւորութիւն արաւ։
← Ցանկ