ԴԱՏԱՎՈՐԱՑ14
  • 1Եւ Սամփսոնն իջաւ Թամնաթա եւ Թամնաթայումը Փղշտացիների աղջիկներիցը մի կին տեսաւ,
  • 2Եւ վեր գնաց ու իր հօրը եւ մօրը պատմեց եւ ասեց. Թամնաթայումը Փղշտացիների աղջիկներիցը մի կին տեսայ. Եւ հիմա ինձ համար կին առէք նորան։
  • 3Եւ նորա հայրն ու մայրը նորան ասեցին. Մի՞թէ քո եղբայրների աղջիկներումը եւ իմ բոլոր ժողովրդի մէջ կին չ’կայ, որ դու գնաս անթլփատ Փղշտացիներիցը կին առնես. Բայց Սամփսոնն իր հօրն ասեց. Նորան առ ինձ համար, որովհետեւ իմ աչքերին հաճելի է։
  • 4Եւ նորա հայրն ու մայրը չ’գիտէին, որ այս բանը Տէրիցն է, որովհետեւ նա Փղշտացիներիցը մէկ առիթ էր որոնում. Եւ այն ժամանակը Փղշտացիներն իշխում էին Իսրայէլի վերայ։
  • 5Եւ Սամփսոնն իր հօր ու մօր հետ Թամնաթա իջաւ. Եւ եկան մինչեւ Թամնաթայի այգիները. Եւ ահա մի առիւծի կորիւն մռնչելով նորան դիմաւորեց։
  • 6Եւ Տիրոջ Հոգին նորա վերայ եկաւ, եւ նա նորան պատառեց ինչպէս մի ուլ կ’պատառեն, եւ ձեռքումը մի բան չ’կար. Եւ իր հօրն ու մօրը չ’պատմեց ինչ որ արել էր։
  • 7Եւ իջաւ ու այն կնկան հետ խօսեց. Եւ կինը Սամփսոնի աչքերին հաճելի էր։
  • 8Եւ մի ժամանակից յետոյ երբոր ետ դառաւ կնիկը առնելու, առիւծի դիակը տեսնելու համար ծռուեց ճանապարհիցը. Եւ ահա առիւծի դիակի մէջ մեղուների գունդ եւ մեղր կար։
  • 9Եւ նա ձեռքն առաւ այն եւ ուտելով գնում էր, եւ իր հօր ու մօր մօտ գնաց եւ նորանց էլ տուաւ, եւ նորանք կերան. Բայց նորանց չ’ասեց թէ մեղրը առիւծի դիակիցն է հանել։
  • 10Եւ նորա հայրն իջաւ այն կնկայ մօտ, եւ Սամփսոնը այնտեղ մի խնջոյք արաւ, որովհետեւ երիտասարդներն այսպէս էին անում։
  • 11Եւ երբոր նորան տեսան՝ երեսուն ընկեր բերին, որ նորա հետ լինեն։
  • 12Եւ Սամփսոնն ասեց նորանց. Հիմա ձեզ մի հանելուկ ասեմ, եթէ նորան այս խնջոյքի եօթը օրուայ մէջ ինձ բացատրէք եւ գտնէք, ես էլ ձեզ երեսուն շապիկ եւ երեսուն փոխելու հանդերձ կ’տամ.
  • 13Բայց եթէ չ’կարողանաք բացատրել ինձ համար, այն ժամանակ դուք ինձ երեսուն շապիկ եւ երեսուն փոխելու հանդերձ տաք, եւ նորանք ասեցին նորան. Հանելուկդ մեզ ասիր որ լսենք։
  • 14Եւ նորանց ասեց. Կերողիցը կերակուր դուրս եկաւ եւ հզօրիցն անոյշ ելաւ։ Եւ նորանք այս հանելուկը երեք օրուայ մէջ չ’կարողացան բացատրել։
  • 15Եւ եօթներորդ օրը Սամփսոնի կնկան ասեցին. Մարդիդ խաբիր որ հանելուկը մեզ բացատրէ, որ մի գուցէ քեզ եւ քո հօր տունը կրակով այրենք. Մեզ կողոպտելու համար կանչեցիք. Չէ՞։
  • 16Եւ Սամփսոնի կնիկը լաց եղաւ նորա մօտ եւ ասեց. Անպատճառ դու ինձ ատում ես եւ ինձ չես սիրում. Դու իմ ժողովրդի որդկանցը մի հանելուկ ես ասել. Եւ ինձ չ’բացատրեցիր։ Եւ նա ասեց նորան. Ահա իմ հօրն ու մօրը չ’յայտնեցի. Եւ քե՞զ պիտի յայտնէի։
  • 18Եւ քաղաքի մարդիկը եօթներորդ օրը արեգակը մտնելուց առաջ նորան ասեցին. Ի՞նչ է անուշ մեղրիցը՝ եւ ի՞նչ զօրաւոր՝ առիւծիցը։ Եւ նա ասեց նորանց. Եթէ դուք իմ երինջովը չ’հերկէիք, իմ հանելուկը չէիք գտնիլ։
  • 19Եւ Տիրոջ Հոգին նորա վերայ եկաւ, եւ նա իջաւ Ասկաղոն եւ նորանից երեսուն մարդ մեռցրեց, եւ նորանց հանդերձներն առաւ եւ տուաւ հանելուկը բացատրողներին, եւ բարկութիւնը բորբոքուեց, եւ նա վեր գնաց իր հօր տունը։
  • 20Եւ Սամփսոնի կնիկը մարդի գնաց նորա բարեկամը եղող ընկերին։
← Ցանկ