ԴԱՏԱՎՈՐԱՑ12
  • 1Եւ Եփրեմի մարդիկը ժողովուեցան, եւ դէպի հիւսիսային կողմն անցան. Եւ Յեփթայէին ասեցին. Ի՞նչու համար Ամմոնի որդկանց հետ գնացիր պատերազմելու եւ մեզ չ’կանչեցիր որ քեզ հետ գնայինք. Մենք քո տունը քեզ վերայ կրակով այրելու ենք։
  • 2Եւ Յեփթայէն նորանց ասեց. Ես եւ իմ ժողովուրդը Ամմոնի որդկանց հետ մեծ կռիւներ ունեցանք. Եւ ես ձեզ կանչեցի. Բայց դուք ինձ նորանց ձեռքիցը չ’ազատեցիք։
  • 3Ես էլ երբոր տեսայ որ դուք ինձ չէք ազատում, հոգիս ձեռքիս մէջ դրի եւ գնացի Ամմոնի որդկանց վերայ, եւ Տէրը նորանց իմ ձեռքը մատնեց. Եւ ի՞նչու համար դուք այսօր ինձ դէմ եկաք պատերազմելու։
  • 4Եւ Յեփթայէն Գաղաադի բոլոր մարդկանցը ժողովեց Եփրեմի հետ պատերազմ արաւ, եւ Գաղաադի մարդիկը Եփրեմեաններին զարկեցին. Որովհետեւ ասել էին թէ՝ Դուք Գաղաադացիներ Եփրեմի փախստականներ էք Եփրեմի մէջ և Մանասէի մէջ։
  • 5Եւ Գաղաադացիները Եփրեմի առաջին Յորդանանի անցքերը բռնեցին. Եւ երբոր Եփրեմի մի փախստականը ասում էր. Թող տուէք անցնեմ. Այն ժամանակ Գաղաադի մարդիկը նորան ասում էին. Եփրեմեա՞ն ես դու. Նա ասում էր՝ Ոչ.
  • 6Եւ նորան ասում էին. Ապա ասիր Շիբբօլէք, եւ նա ասում էր. Սիբբօլէթ, (որովհետեւ չէր կարողանում ուղիղ արտասանել) եւ նորան բռնում էին եւ Յորդանանի անցքերում սպանում էին, եւ այն ժամանակ Եփրեմիցը քառասունեւերկու հազար մարդ ընկաւ։
  • 7Եւ Յեփթայէն Իսրայէլի մէջ վեց տարի դատաւորութիւն արաւ. Եւ Գաղաադացի Յեփթայէն մեռաւ, եւ թաղուեցաւ Գաղաադի քաղաքների մէկումը։
  • 8Եւ նորանից յետոյ Իսրայէլի մէջ Բեթլեհէմացի Աբեսսանը դատաւորութիւն արաւ։
  • 9Եւ նա երեսուն տղայ ունէր, եւ երեսուն աղջիկ, որոնց դուրս մարդի տուաւ, եւ դրսիցն իր տղերանց համար երեսուն աղջիկ բերաւ, եւ ինքն Իսրայէլի մէջ եօթը տարի դատաւորութիւն արաւ։
  • 10Եւ Աբեսսանը մեռաւ եւ թաղուեցաւ Բեթլեհէմումը։
  • 11Եւ նորանից յետոյ Զաբուղոնացի Ելօնը եղաւ Իսրայէլի դատաւոր, եւ Իսրայէլի մէջ տասը տարի դատաւորութիւն արաւ։
  • 12Եւ Զաբուղոնացի Ելօնը մեռաւ, եւ թաղուեցաւ Զաբուղոնի երկրումը Այեղոնի մէջ։
  • 14Եւ նա քառասուն տղայ եւ երեսուն թոռներ ունէր, որոնք հեծնում էին եօթանասուն աւանակների վերայ. Եւ ինքը Իսրայէլի մէջ ութը տարի դատաւորութիւն արաւ։
  • 15Եւ Բարաթոնացի Հելլելի որդին Աբդօնը մեռաւ, եւ թաղուեցաւ Ամաղեկացիների սարի վերայ Եփրեմի երկրումը Փարաթոնի մէջ։
← Ցանկ