ԴԱՏԱՎՈՐԱՑ11
  • 1Եւ Գաղաադացի Յեփթայէն հզօր զօրաւոր մարդ էր, եւ նա մի պոռնիկ կնկայ զաւակ էր. Եւ Յեփթայէի հայրը Գաղաադն էր։
  • 2Եւ Գաղաադի կինը նորա համար զաւակներ ծնեց. Եւ երբոր այն կնկայ զաւակները մեծացան՝ Յեփթայէին հալածեցին, եւ նորան ասեցին. Դու մեր հօր տան մէջ ժառանգութիւն պիտի չ’ունենաս, որովհետեւ դու մի օտար կնկայ զաւակ ես։
  • 3Եւ Յեփթայէն իր եղբայրների երեսիցը փախչելով՝ Տովբի երկրումը բնակուեց. Եւ Յեփթայէի մօտ սրիկայ մարդիկ ժողովուեցան եւ ման էին գալիս նորա հետ։
  • 4Եւ եղաւ որ մի ժամանակից յետոյ Ամմոնի որդիքը Իսրայէլի հետ պատերազմ արին։
  • 5Եւ երբոր Ամմոնի որդիքը Իսրայէլի հետ պատերազմ էին անում, Գաղաադի ծերերը գնացին, որ Յեփթայէին Տովբի երկրիցն առնեն։
  • 6Եւ Յեփթայէին ասեցին. Եկ՝ մեզ զօրագլուխ եղիր որ Ամմոնի որդկանց հետ պատերազմ անենք։
  • 7Եւ Յեփթայէն Գաղաադի ծերերին ասեց. Չէ՞ որ դուք ինձ ատեցիք եւ ինձ հալածեցիք իմ հօր տանիցը, եւ հիմա ի՞նչու համար էք եկել ինձ մօտ, որ նեղութեան մէջ էք։
  • 8Եւ Գաղաադի ծերերը Յեփթայէին ասեցին. Նորա համար ենք հիմա քեզ դիմել, որ մեզ հետ գնաս եւ Ամմոնի որդկանց դէմ պատերազմ անես, եւ մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս գլուխ լինես։
  • 9Եւ Յեփթայէն Գաղաադի ծերերին ասեց. Եթէ դուք ինձ դարձնէք Ամմոնի որդկանց դէմ պատերազմ անելու համար, եւ Տէրը նորանց իմ ձեռքը մատնէ, ես ձեզ գլուխ լինեմ։
  • 10Եւ Գաղաադի ծերերը Յեփթայէին ասեցին. Տէրը մեր մէջ լսէ, եթէ ասածիդ պէս չ’անենք։
  • 11Եւ Յեփթայէն Գաղաադի ծերերի հետ գնաց, եւ ժողովուրդը նորան իրանց վերայ գլուխ եւ զօրապետ դրին. Եւ Յեփթայէն խօսեց Մասփայումը Տիրոջ առաջին իր բոլոր խօսքերը։
  • 12Եւ Յեփթայէն Ամմոնի որդկանց թագաւորին պատգամաւորներ ուղարկեց, ասելով. Դու ինձ հետ ի՞նչ բան ունես, որ ինձ մօտ եկար իմ երկրումը պատերազմ անելու։
  • 13Եւ Ամմոնի որդկանց թագաւորը Յեփթայէի պատգամաւորներին ասեց թէ՝ Իսրայէլն Եգիպտոսից դուրս գալիս՝ Առնոնից մինչեւ Յաբոկ եւ մինչեւ Յորդանան իմ երկիրն առաւ, հիմա խաղաղութեամբ ետ դարձրու այն։
  • 14Եւ Յեփթայէն Ամմոնի որդկանց թագաւորին կրկին պատգամաւորներ ուղարկեց,
  • 15Եւ նորան ասեց. Յեփթայէն այսպէս է ասում. Իսրայէլը չ’առաւ Մովաբի երկիրը եւ Ամմոնի որդկանց երկիրը.
  • 16Որովհետեւ Եգիպտոսիցը դուրս գալիս Իսրայէլը մինչեւ Կարմիր ծովը անապատովը գնաց, եւ եկաւ Կադէս.
  • 17Եւ Իսրայէլը Եդովմի թագաւորի մօտ դեսպաններ ուղարկեց ասելով. Աղաչում եմ՝ թող քո երկրովն անցնեմ. բայց Եդովմի թագաւորը չ’լսեց, եւ Մովաբի թագաւորի մօտ էլ ուղարկեց, նա էլ թող չ’տուաւ. Եւ Իսրայէլը մնաց Կադէսի մէջ։
  • 18Եւ անապատովը գնաց, եւ Եդովմի երկրովը եւ Մովաբի երկրովը պտոյտ տուաւ, եւ Մովաբի երկրի արեւելեան կողմիցը գնալով Առնոնի այն կողմին բանակ տուաւ. Բայց Մովաբի սահմանը չ’մտաւ, որովհետեւ Մովաբի սահմանն Առնոնն էր։
  • 19Եւ Իսրայէլը դեսպաններ ուղարկեց Ամօրհացիների Սեհոն թագաւորի մօտ (որ Եսեբոնի թագաւորն էր) եւ Իսրայէլը նորան ասեց. Աղաչում եմ քո երկրովն անցնեմ մինչեւ իմ տեղը։
  • 20Բայց Սեհոնը Իսրայէլին հաւատք չ’ընծայեց որ նա իր սահմանովն անցնէր. Եւ Սեհոնը իր բոլոր ժողովրդին ժողովեց, եւ բանակ տուին Յասսայի մէջ. Եւ նա Իսրայէլի դէմ պատերազմ արաւ։
  • 21Եւ Իսրայէլի Տէր Աստուածը Սեհոնին եւ նորա բոլոր ժողովրդին Իսրայէլի ձեռքը մատնեց, եւ նորանք զարկեցին նորանց եւ Իսրայէլը այն երկրումը բնակող Ամօրհացիների բոլոր երկիրն առաւ։
  • 22Եւ ժառանգեցին Ամօրհացիների բոլոր սահմանը՝ Առնոնից մինչեւ Յաբոկ, եւ անապատիցը մինչեւ Յորդանան։
  • 23Եւ հիմա Իսրայէլի Տէր Աստուածն է Ամօրհացիներին իր Իսրայէլ ժողովրդի առաջից հալածել, դո՞ւ ժառանգես այն։
  • 24Չէ՞ որ դու քո աստուծոյ՝ Քամովսի քեզ ժառանգութիւն տուածը կ’ժառանգես. Մենք էլ ժառանգում ենք մեր Եհովայ Աստուծոյ մեր առաջից հալածածը։
  • 25Եւ հիմա դու Մովաբի թագաւոր Սեպփօրեան Բաղակիցն աւելի լաւ ե՞ս. Միթէ նա վիճե՞ց Իսրայէլի հետ կամ նորանց հետ պատերազմ արա՞ւ։
  • 26Իսրայէլը Եսեբոնում եւ նորա գիւղերումը, Արոերում եւ նորա գիւղերումը, եւ Առնոնի եզերքի վերայ եղող բոլոր քաղաքներումը երեք հարիւր տարի է որ բնակվում է. Եւ ի՞նչու համար այնքան ժամանակ չ’ազատեցիք։
  • 27Եւ ես քեզ դէմ յանցանք չեմ արած, եւ դու ինձ հետ պատերազմ անելով ինձ չարութիւն ես անում. Այսօր Իսրայէլի որդկանց եւ Ամմոնի որդկանց մէջ դատաւոր եղող Եհովան դատաստան անէ։
  • 28Բայց Ամմոնի որդկանց թագաւորը Յեփթայէի ուղարկած խօսքերը չ’լսեց։
  • 29Եւ Տիրոջ Հոգին Յեփթայէի վերայ եղաւ. Եւ նա Գաղաադիցն ու Մանասէիցն անց կացաւ եւ Գաղաադի Մասփայիցն էլ անցաւ, եւ Գաղաադի Մասփայիցն Ամմոնի որդկանց վերայ գնաց։
  • 30Եւ Յեփթայէն Տիրոջն ուխտ արաւ եւ ասեց. Եթէ Ամմոնի որդիքը բոլորովին իմ ձեռքը մատնես,
  • 31Այն ժամանակ իմ տան դռնիցն ինձ դիմաւորելու դուրս եկողը, երբոր ես խաղաղութեամբ ետ դառնամ Ամմոնի որդիներից, Տիրոջը թող լինի, եւ նորան ողջակէզ մատուցանէմ։
  • 32Եւ Յեփթայէն Ամմոնի որդկանց վերայ գնաց նորանց հետ պատերազմելու, եւ Տէրը նորանց մատնեց նորա ձեռքը։
  • 34Եւ Յեփթայէն եկաւ Մասփա իր տունը. Եւ ահա նորա աղջիկը դուրս էր գալիս թմբուկներով եւ պարերով նորան դիմաւորելու. Եւ նա նորա մէկ հատ զաւակն էր, եւ բացի նորանից տղայ կամ աղջիկ չ’ունէր։
  • 35Եւ երբոր նորան տեսաւ, իր հանդերձը պատառեց եւ ասեց. Ոհ, աղջիկս, դու ինձ նկուն արիր. Եւ դու ինձ փորձանքի մէջ գցեցիր, որովհետեւ ես բերանս բացի Տիրոջը եւ չեմ կարող ետ դարձնել։
  • 36Եւ աղջիկը նորան ասեց. Հայր իմ, բերանդ բացել ես Տիրոջը, արա ինձ ինչպէս որ դուրս է եկել բերանիցդ, ըստ որում Տէրը քեզ համար քո թշնամիներիցը՝ Ամմոնի որդկանցիցը վրէժխնդրութիւն արաւ։
  • 37Եւ իր հօրն ասեց. Միայն այս բանն արա ինձ. Ինձ երկու ամիս թող տուր որ վեր գնամ սարերը եւ իջնեմ. Եւ իմ ընկերներովն իմ կուսութեան վերայ լաց լինեմ։
  • 38Եւ նա ասեց. Գնա. Եւ նորան երկու ամիս թող տուաւ. Եւ նա իր ընկերներովը գնաց, եւ սարերի վերայ իր կուսութիւնը լաց եղաւ։
  • 39Եւ երկու ամիսը լրանալուց յետոյ իր հօր մօտ դարձաւ, եւ նա իր արած ուխտը նորա մասին կատարեց. Եւ նա այր չ’ճանաչեց։
  • 40Եւ Իսրայէլի մէջ սովորութիւն եղաւ, որ ժամանակ ժամանակ Իսրայէլի աղջիկները գնան եւ Գաղաադացի Յեփթայէի աղջկան համար տարին չորս օր լաց լինեն։
← Ցանկ