ԴԱՏԱՎՈՐԱՑ10
  • 1Եւ Աբիմելէքից յետոյ Իսրայէլին ազատելու համար Իսաքարեան Դովդայի որդիի Փուայի որդի Թովղան վեր կացաւ. Եւ նա Եփրեմի սարումը Սամիրի մէջ էր բնակվում։
  • 2Եւ Իսրայէլի մէջ քսանեւերեք տարի դատաւորութիւն արաւ, եւ մեռաւ եւ Սամիրի մէջ թաղուեցաւ։
  • 3Եւ նորանից յետոյ Գաղաադացի Յայիրը վեր կացաւ եւ Իսրայէլի մէջ քսանեւերկու տարի դատաւորութիւն արաւ։
  • 4Եւ նա երեսուն որդի ունէր, որոնք հեծնում էին երեսուն աւանակի վերայ. Եւ նորանք Գաղաադի երկրումը երեսուն քաղաք ունէին որոնք մինչեւ այս օրը ասվում են Յայիրի գիւղաքաղաքները։
  • 5Եւ Յայիրը մեռաւ եւ Կամօնի մէջ թաղուեցաւ։
  • 7Եւ Տիրոջ բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեց, եւ նորանց մատնեց Փղշտացիների ձեռքը եւ Ամմոնի որդկանց ձեռքը։
  • 8Եւ նորանք նեղեցին եւ հարստահարեցին Իսրայէլի որդիներին այն տարուանից մինչեւ տասնեւութ տարի, այսինքն բոլոր Իսրայէլի որդիներին որոնք Յորդանանի այն կողմին Գաղաադումն էին Ամօրհացիների երկրի մէջ։
  • 9Նաեւ Ամմոնի որդիքը Յորդանանիցն անցան, որ Յուդայի հետ, Բենիամինի հետ եւ Եփրեմի տան հետ պատերազմ անեն. Եւ Իսրայէլը շատ մեծ նեղութեան մէջ էր։
  • 10Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին եւ ասեցին. Քեզ դէմ մեղք գործեցինք, որովհետեւ մեր Աստուծուն թողեցինք եւ Բահաղիմը պաշտեցինք։
  • 11Եւ Տէրը Իսրայէլի որդկանցն ասեց. Ահա ձեզ ազատեցի Եգիպտացիներիցը, Ամօրհացիներիցը, Ամմոնի որդիներիցը եւ Փղշտացիներիցը։
  • 12Նաեւ Սիդոնացիները, Ամաղեկացիները եւ Մաոնացիները ձեզ նեղում էին, եւ դուք ինձ աղաղակեցիք, ես ձեզ նորանց ձեռքիցն ազատեցի։
  • 13Բայց դուք ինձ թողեցիք եւ ուրիշ աստուածների ծառայութիւն արիք. Նորա համար ես այլեւս ձեզ չեմ ազատելու։
  • 14Գնացէք ձեր ընտրած աստուածներին աղաղակեցէք. Նորանք ձեզ ազատեն ձեր նեղութեան ժամանակին։
  • 15Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջը ասեցին. Մենք մեղք գործեցինք. քո աչքի առաջին ինչ որ հաճելի է, այն արա մեզ. Բայց միայն աղաչում ենք՝ ազատիր մեզ այսօր։
  • 16Եւ իրանց միջիցը վեր առան օտար աստուածներին եւ Տիրոջը ծառայութիւն արին. Եւ նորա սիրտն իջաւ Իսրայէլի նեղութեան համար։
  • 17Եւ Ամմոնի որդիքը ժողովուեցան, եւ Գաղաադի մէջ բանակ տուին. Իսրայէլի որդիքն էլ ժողովուեցան եւ Մասփայի մէջ բանակ տուին։
  • 18Եւ ժողովուրդը՝ Գաղաադի իշխաններն իրար ասեցին. Ո՞վ է այն մարդը որ սկսէ Ամմոնի որդկանց հետ պատերազմ անելու. Նա Գաղաադի բոլոր բնակիչների գլուխը լինի։
← Ցանկ