ԴԱՏԱՎՈՐԱՑ10
  • 1Եւ Աբիմելէքից յետոյ Իսրայէլին ազատելու համար Իսաքարեան Դովդայի որդիի Փուայի որդի Թովղան վեր կացաւ. Եւ նա Եփրեմի սարումը Սամիրի մէջ էր բնակվում։
  • 2Եւ Իսրայէլի մէջ քսանեւերեք տարի դատաւորութիւն արաւ, եւ մեռաւ եւ Սամիրի մէջ թաղուեցաւ։
  • 3Եւ նորանից յետոյ Գաղաադացի Յայիրը վեր կացաւ եւ Իսրայէլի մէջ քսանեւերկու տարի դատաւորութիւն արաւ։
  • 4Եւ նա երեսուն որդի ունէր, որոնք հեծնում էին երեսուն աւանակի վերայ. Եւ նորանք Գաղաադի երկրումը երեսուն քաղաք ունէին որոնք մինչեւ այս օրը ասվում են Յայիրի գիւղաքաղաքները։
  • 5Եւ Յայիրը մեռաւ եւ Կամօնի մէջ թաղուեցաւ։
  • 6Եւ Իսրայէլի որդիքը շարունակեցին Տիրոջ առաջին չարութիւն անելու, եւ պաշտեցին Բահաղիմը եւ Աստարովթը, եւ Ասորիների աստուածները, եւ Սիդոնի աստուածները, եւ Մովաբի աստուածները, եւ Ամմոնի որդկանց աստուածները, եւ Փղշտացիների աստուածները, եւ թողեցին Տիրոջը եւ նորան ծառայութիւն չ’արին։
  • 7Եւ Տիրոջ բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեց, եւ նորանց մատնեց Փղշտացիների ձեռքը եւ Ամմոնի որդկանց ձեռքը։
  • 8Եւ նորանք նեղեցին եւ հարստահարեցին Իսրայէլի որդիներին այն տարուանից մինչեւ տասնեւութ տարի, այսինքն բոլոր Իսրայէլի որդիներին որոնք Յորդանանի այն կողմին Գաղաադումն էին Ամօրհացիների երկրի մէջ։
  • 9Նաեւ Ամմոնի որդիքը Յորդանանիցն անցան, որ Յուդայի հետ, Բենիամինի հետ եւ Եփրեմի տան հետ պատերազմ անեն. Եւ Իսրայէլը շատ մեծ նեղութեան մէջ էր։
  • 10Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջն աղաղակեցին եւ ասեցին. Քեզ դէմ մեղք գործեցինք, որովհետեւ մեր Աստուծուն թողեցինք եւ Բահաղիմը պաշտեցինք։
  • 11Եւ Տէրը Իսրայէլի որդկանցն ասեց. Ահա ձեզ ազատեցի Եգիպտացիներիցը, Ամօրհացիներիցը, Ամմոնի որդիներիցը եւ Փղշտացիներիցը։
  • 12Նաեւ Սիդոնացիները, Ամաղեկացիները եւ Մաոնացիները ձեզ նեղում էին, եւ դուք ինձ աղաղակեցիք, ես ձեզ նորանց ձեռքիցն ազատեցի։
  • 14Գնացէք ձեր ընտրած աստուածներին աղաղակեցէք. Նորանք ձեզ ազատեն ձեր նեղութեան ժամանակին։
  • 15Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջը ասեցին. Մենք մեղք գործեցինք. քո աչքի առաջին ինչ որ հաճելի է, այն արա մեզ. Բայց միայն աղաչում ենք՝ ազատիր մեզ այսօր։
  • 16Եւ իրանց միջիցը վեր առան օտար աստուածներին եւ Տիրոջը ծառայութիւն արին. Եւ նորա սիրտն իջաւ Իսրայէլի նեղութեան համար։
  • 17Եւ Ամմոնի որդիքը ժողովուեցան, եւ Գաղաադի մէջ բանակ տուին. Իսրայէլի որդիքն էլ ժողովուեցան եւ Մասփայի մէջ բանակ տուին։
  • 18Եւ ժողովուրդը՝ Գաղաադի իշխաններն իրար ասեցին. Ո՞վ է այն մարդը որ սկսէ Ամմոնի որդկանց հետ պատերազմ անելու. Նա Գաղաադի բոլոր բնակիչների գլուխը լինի։
← Ցանկ