ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ9
  • 1Եւ հինգերորդ հրեշտակը փողը փչեց. Եւ տեսայ մէկ աստղ էր երկնքիցը ընկել երկրի վերայ. Եւ անդունդի գուբի բանալին տրուեցաւ նորան,
  • 3Եւ ծուխիցը մարախներ էին դուրս գալիս երկրի վերայ. Եւ նորանց իշխանութիւն տրուեցաւ ինչպէս որ երկրի կարիճներն իշխանութիւն ունին։
  • 4Եւ նորանց ասուեցաւ, որ երկրի խոտին վնաս չ’տան, եւ ոչ մի խոտի, եւ ոչ մի ծառի, բայց միայն այն մարդկանց, որ Աստուծոյ կնիքը չ’ունին իրանց ճակատների վերայ։
  • 5Եւ տրուեցաւ նորանց, որ չ’սպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց. Եւ նորանց չարչարանքը կարիճի խայթոցի պէս էր երբոր մի մարդի կծում է։
  • 6Եւ այն օրերումը մարդիկ մահը կ’խնդրեն եւ չեն գտնիլ նորան. Եւ կ’ցանկանան մեռնիլ, եւ մահը կ’փախչի նորանցից։
  • 7Եւ մարախների նմանութիւնը նման էր ձիերի. Որ պատրաստուած են պատերազմի համար, եւ նորանց գլուխների վերայ իբրեւ պսակներ կային ոսկու նման. Եւ նորանց երեսները մարդկանց երեսների նման.
  • 8Եւ մազեր ունէին կանանց մազերի պէս. եւ նորանց ատամներն առիւծի ատամների նման էին։
  • 9Եւ զրահներ ունէին ինչպէս երկաթէ զրահներ. Եւ նորանց թեւերի ձայնը նման էր շատ ձիերի կառքերի ձայնի որ վազում են պատերազմ։
  • 10Եւ ագիներ ունէին կարիճների նման, եւ խայթոցներ կային նորանց ագիներումը. Եւ նորանց իշխանութիւնն էր հինգ ամիս մարդկանց չարչարել։
  • 11Եւ իրանց վերայ թագաւոր ունէին անդունդի հրեշտակը. Եւ նորա անունը Եբրայեցերէն Աբադդոն եւ Յունարէն նորա անունն էր Ապոլլիոն։
  • 12Մէկ վայն անցաւ, ահա տակաւին երկու վայը գալիս են սորանից յետոյ։
  • 13Եւ վեցերորդ հրեշտակը փողը փչեց. Եւ մի ձայն լսեցի այն ոսկի սեղանի չորս եղջիւրներիցը որ Աստուծոյ առաջին էին,
  • 14Որ ասում էր վեցերորդ հրեշտակին որ փողն ունէր. Արձակիր այն չորս հրեշտակները որ Եփրատ մեծ գետի վերայ կապուած են։
  • 15Եւ այն չորս հրեշտակներն արձակուեցան, որ պատրաստուած էին այն ժամի եւ օրուայ եւ ամսուայ եւ տարուայ համար, որ մարդկանց երրորդ բաժինը սպանեն։
  • 16Եւ նորանց ձիաւոր զօրքի համարը երկու բիւրերի բիւրեր էր, եւ լսեցի նորանց համարը։
  • 17Եւ այսպէս տեսայ ձիանքը տեսիլքի մէջ, եւ նորանց վերայ նստողներն ունէին հրեղէն եւ յակնթեղէն եւ ծծմբեղէն զրահներ, եւ ձիերի գլուխներն առիւծի գլուխների նման. Եւ նորանց բերանիցը կրակ եւ ծուխ եւ ծծումբ էր դուրս գալիս։
  • 18Եւ այս երեքիցը մարդկանց երրորդ բաժինը մեռաւ, այսինքն կրակից եւ ծուխիցը եւ ծծումբիցը, որ նորանց բերանիցը դուրս էր գալիս։
  • 19Որովհետեւ նորանց զօրութիւնն իրանց բերաններումն է, եւ իրանց ագիներումը, որ նորանց ագիներն օձի նման են, որ գլուխներ ունէին եւ նորանցով վնասում էին։
  • 20Եւ մնացեալ մարդիկը որ չ’մեռան այս վէրքերիցը, չ’ապաշխարեցին իրանց ձեռքերի գործերիցը, որ չ’երկրպագեն դեւերին եւ ոսկէ եւ արծաթէ եւ պղնձէ եւ քարէ եւ փայտէ կուռքերին, որ ոչ տեսնել կարող են եւ ոչ լսել, եւ ոչ գնալ։
  • 21Եւ չ’ապաշխարեցին իրանց մարդասպանութիւններիցը, եւ ոչ էլ իրանց կախարդութիւններիցը, եւ ոչ էլ իրանց պոռնկութիւնիցը, եւ ոչ իրանց գողութիւններիցը։
← Ցանկ