ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ15
  • 1Եւ տեսայ մի ուրիշ մեծ եւ զարմանալի նշան երկնքումը, եօթը հրեշտակ որ վերջի եօթը պատուհասներն ունէին. որովհետեւ Աստուծոյ բարկութիւնը նորանցով կատարուեցաւ։
  • 2Եւ տեսայ իբրեւ ապակեղէն ծով կրակով խառնուած. Եւ նորանց որ յաղթում են գազանին եւ նորա պատկերին եւ նորա դրոշմին եւ նորա անունի թիւին, որ կանգնած էին ապակեղէն ծովի վերայ, եւ Աստուծոյ քնարներն ունէին։
  • 3Եւ երգում էին Աստուծոյ ծառայ Մովսէսի երգը եւ Գառի երգը, ասելով. Մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տէր Աստուած Ամենակալ, արդար եւ ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագաւոր։
  • 4Ո՞վ է որ քեզանից չ’վախենայ, ով Տէր, եւ քո անունը չ’փառաւորէ. որ միայն դու ես սուրբ. Վասնզի բոլոր ազգերը կ’գան եւ քո առաջին երկրպագութիւն կ’անեն, որովհետեւ քո իրաւունքները յայտնուեցան։
  • 5Եւ սորանից յետոյ տեսայ, եւ ահա բացուեցաւ վկայութեան խորանի տաճարը երկնքումը։
  • 6Եւ դուրս եկան տաճարիցը այն եօթը հրեշտակները, որ այն եօթը պատուհասներն ունէին, մաքուր եւ պայծառ կտաւ հագած, եւ ստինքների մօտով ոսկէ գօտիներ կապած։
  • 7Եւ այն չորս կենդանիներից մէկն այս եօթը հրեշտակներին եօթը ոսկի սկաւառակ տուաւ՝ յաւիտեանս յաւիտենից կենդանի Աստուծոյ բարկութիւնովը լիքը։
← Ցանկ