ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ15
  • 1Եւ տեսայ մի ուրիշ մեծ եւ զարմանալի նշան երկնքումը, եօթը հրեշտակ որ վերջի եօթը պատուհասներն ունէին. որովհետեւ Աստուծոյ բարկութիւնը նորանցով կատարուեցաւ։
  • 3Եւ երգում էին Աստուծոյ ծառայ Մովսէսի երգը եւ Գառի երգը, ասելով. Մեծ եւ զարմանալի են քո գործերը, Տէր Աստուած Ամենակալ, արդար եւ ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագաւոր։
  • 4Ո՞վ է որ քեզանից չ’վախենայ, ով Տէր, եւ քո անունը չ’փառաւորէ. որ միայն դու ես սուրբ. Վասնզի բոլոր ազգերը կ’գան եւ քո առաջին երկրպագութիւն կ’անեն, որովհետեւ քո իրաւունքները յայտնուեցան։
  • 5Եւ սորանից յետոյ տեսայ, եւ ահա բացուեցաւ վկայութեան խորանի տաճարը երկնքումը։
  • 6Եւ դուրս եկան տաճարիցը այն եօթը հրեշտակները, որ այն եօթը պատուհասներն ունէին, մաքուր եւ պայծառ կտաւ հագած, եւ ստինքների մօտով ոսկէ գօտիներ կապած։
  • 7Եւ այն չորս կենդանիներից մէկն այս եօթը հրեշտակներին եօթը ոսկի սկաւառակ տուաւ՝ յաւիտեանս յաւիտենից կենդանի Աստուծոյ բարկութիւնովը լիքը։
  • 8Եւ տաճարը լցուեցաւ Աստուծոյ փառքից եւ նորա զօրութիւնից ելած ծուխովը. Եւ ոչ ով կարող չէր մտնել տաճարը, մինչեւ որ այն եօթը հրեշտակների եօթը պատուհասները կատարուին։
← Ցանկ