ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ1
- 1Յիսուս Քրիստոսի յայտնութիւնը, որ Աստուած տուաւ իր ծառաներին ցոյց տալու, ինչ որ շուտով պիտի լինի, եւ իմացրեց իր հրեշտակի ձեռովն ուղարկելով իր Յովհաննէս ծառային.
- 2Որ վկայեց Աստուծոյ խօսքին եւ Յիսուս Քրիստոսի վկայութեանը, որ տեսաւ։
- 3Երանելի են այս մարգարէութեան խօսքերը կարդացողը եւ լսողները, եւ սորանում գրուածները պահողները. որովհետեւ ժամանակը մօտեցել է։
- 4Յովհաննէս, եօթը եկեղեցիներիդ, որ Ասիայումն էք, շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն նորանից որ է, եւ որ էր, եւ որ գալու է, եւ այն եօթը Հոգիներիցը, որ նորա աթոռի առաջին են.
- 5Եւ Յիսուս Քրիստոս հաւատարիմ վկայիցը, որ մեռելներից անդրանիկը՝ եւ երկրի թագաւորների իշխանն է. նորան որ մեզ սիրեց եւ մեր մեղքերիցն լուացաւ մեզ իր արիւնովն,
- 6Եւ մեզ թագաւորներ եւ քահանաներ արաւ Աստուծոյ եւ իր Հօր համար. նորան փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
- 7Ահա նա գալիս է ամպերով. Եւ ամեն աչք կ’տեսնէ նորան, եւ նորանք որ խոցեցին նորան. Եւ նորա վերայ կոծ կ’անեն երկրի ամեն ազգերը. Այո, Ամէն։
- 8Ես եմ Ալֆան եւ Օմեղան [սկիզբը եւ վերջը] ասում է Տէրը, նա որ է եւ որ էր եւ որ գալու է, Ամենակալը։
- 9Ես՝ Յովհաննէս ձեր եղբայր եւ հաւասար ընկեր նեղութեան եւ արքայութեան եւ Յիսուս Քրիստոսի համբերութեան, Պատմոս ասուած կղզումն էի Աստուծոյ խօսքի համար, եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար։
- 10Եւ կիրակի օրը եղայ Հոգում. Եւ իմ ետեւից մի մեծ ձայն լսեցի ինչպէս փողի ձայն, որ ասում էր. [Ես եմ Ալֆան եւ Օմեղան, առաջինը եւ վերջինը։
- 11Եւ] ինչ որ տեսնում ես գրիր մի գրքի մէջ, եւ ուղարկիր այն եօթը եկեղեցիներին որ Ասիայումն են՝ Եփեսոս, Զմիւռնիա, եւ Պերգամոն, եւ Թիւատիրա, եւ Սարդէս, եւ Փիլադելփիա եւ Լաւոդիկէ։
- 12Եւ ես ետ դարձայ այն ձայնը տեսնելու, որ ինձ հետ խօսում էր, եւ երբոր դարձայ եօթը ոսկի ճրագակալ տեսայ.
- 13Եւ այն եօթը ճրագակալների միջումը մէկը մարդի Որդու նման, պճղնաւոր պատմուճան հագած, եւ ստինքների մօտ ոսկի գօտի կապած։
- 14Եւ նորա գլուխը եւ մազերը սպիտակ բուրդի եւ ձիւնի պէս սպիտակ էին, եւ նորա աչքերը կրակի բոցի պէս։
- 15Եւ նորա ոտները կարմրած պղնձի պէս իբրեւ հնոցի մէջ կրակ եղած, եւ նորա ձայնը շատ ջրերի ձայնի պէս։
- 16Եւ իր աջ ձեռքումը եօթն աստղեր ունէր, եւ նորա բերանիցը սրած երկբերան սուր էր դուրս գալիս, եւ նորա երեսն ինչպէս արեգակը որ ճառագայթում է իր զօրութեամբը։
- 17Եւ երբոր տեսայ նորան, մեռածի պէս ընկայ նորա ոտների առաջին. եւ նա իր աջ ձեռքն ինձ վերայ դրաւ եւ ասեց ինձ. Մի վախենար, ես եմ Առաջինը եւ Վերջինը,
- 18Եւ կենդանին. Եւ ես մեռած էի, եւ ահա կենդանի եմ յաւիտեանս յաւիտենից, ամէն. եւ ունիմ դժոխքի եւ մահի բանալիները։
- 19Գրիր ինչ որ տեսնում ես, ինչ որ է, եւ ինչ որ նորանից յետոյ լինելու է։
- 20Այս եօթն աստղերի խորհուրդն որ իմ աջ ձեռքի մէջ տեսար, եւ այն եօթը ոսկի ճրագակալները. Այն եօթն աստղերը եօթը եկեղեցիների հրեշտակներն են, եւ այն եօթը ճրագակալները եօթը եկեղեցիներն են։