Գ ՀՈՎՀԱՆՆԵՍ1
- 1Երէցը, սիրելի Գայիոսիդ, որին ես սիրում եմ ճշմարտութիւնով։
- 2Սիրելի, աղօթք եմ անում որ ամեն բանի մէջ յաջող եւ առողջ լինես, ինչպէս քո հոգին յաջող է։
- 3Որովհետեւ շատ ուրախացայ երբոր եղբարքն եկան, եւ քո ճշմարտութիւնը վկայեցին, ինչպէս որ դու ճշմարտութեան մէջ գնում ես։
- 4Սորանից աւելի մեծ ուրախութիւն չ’ունիմ, որ լսում եմ թէ իմ որդիները ճշմարտութեան մէջ են գնում։
- 5Սիրելի, հաւատարմաբար ես գործում այդ՝ ինչ որ անում ես եղբայրներին եւ օտարականներին.
- 6Որոնք վկայեցին քո սէրի համար եկեղեցու առաջին, որ լաւ կ’անես եթէ նորանց Աստուծոյ արժանաւոր կերպով ճանապարհ գցես։
- 7Որովհետեւ նորա անունի համար դուրս եկան առանց մի բան առնելու հեթանոսներից։
- 8Արդ պէտք է մենք ընդունենք այսպիսիներին, որ գործակից լինենք ճշմարտութեանը։
- 9Ես գրեցի եկեղեցուն. Բայց Դիոտրէփէսը որ ուզում է նորանց միջումը առաջինը լինել, մեզ չէ ընդունում։
- 10Սորա համար եթէ գամ նորա գործերը կ’յիշեմ որ չար խօսքերով շատախօսութիւն է անում մեզ վերայ, եւ սորանով էլ չ’բաւականացած՝ ոչ ինքն է ընդունում եղբայրներին, եւ նորանց էլ որ ուզում են ընդունել, արգելում է եւ եկեղեցուցը հանում։
- 11Սիրելի, չարին նմանող մի լինիր, այլ բարիին. ով որ բարի է գործում Աստուածանից է, եւ ով որ չարիք է գործում Աստուծուն չէ տեսել։
- 12Դեմետրիոսը վկայութիւն ունի ամենից եւ նոյն իսկ ճշմարտութիւնիցն էլ, եւ մենք էլ վկայում ենք. Եւ գիտէք որ մեր վկայութիւնը ճշմարիտ է։
- 13Շատ բան ունէի քեզ գրելու, բայց չեմ կամենում թանաքով եւ գրիչով գրել քեզ։
- 14Բայց յոյս ունիմ շուտով քեզ տեսնել, եւ բերանէ բերան կ’խօսենք։
- 15Խաղաղութիւն լինի քեզ հետ. Բարեւ են տալիս քեզ սիրելիքը. Բարեւ տուր մեր սիրելիներին անուն անուն։