Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ1
← Ցանկ
  • 1Երէցը, ընտրեալ Կիւրիային, եւ նորա որդիներին, որոնց ես սիրում եմ ճշմարտութիւնով, (եւ ոչ միայն ես, այլ այն ամենն էլ որ ճշմարտութիւնը ճանաչել են։)
  • 2Այն ճշմարտութեան պատճառովը որ մեզանում մնում է, եւ մեզ հետ կ’լինի յաւիտեան։
  • 3Ձեզ հետ լինի շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն Աստուած Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը՝ Հօր Որդուցը, ճշմարտութիւնով եւ սիրով։
  • 4Շատ ուրախացայ որ քո որդիներիցը գտայ որ ճշմարտութիւնով են գնում, ինչպէս որ հրաման առանք Հօրիցը։
  • 5Եւ հիմա աղաչում եմ քեզ, Կիւրիայ, ոչ իբր թէ մի նոր պատուիրանք եմ գրում քեզ, այլ այն որ սկզբիցն ունէինք, որ իրար սիրենք։
  • 6Եւ սա է սէրը, որ նորա պատուիրանքների համեմատ գնանք, եւ սա է պատուիրանքը, որ ինչպէս լսեցիք սկզբիցն՝ այնպէս գնաք։
  • 7Որովհետեւ շատ մոլորեցուցիչներ դուրս եկան աշխարհք որ չեն դաւանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած. նա է մոլորեցուցիչը եւ Նեռը։
  • 8Զգոյշ կացէք ձեր անձերին որ չ’կորցնենք այն որ վաստակեցինք. Այլ որ բոլոր վարձք առնենք։
  • 9Ամեն ով որ յանցանք է գործում, եւ չէ կենում Քրիստոսի վարդապետութեան մէջ, Աստուած չ’ունի. Ով որ կենում է Քրիստոսի վարդապետութեան մէջ, նա ունի Որդուն էլ Հօրն էլ։
  • 10Եթէ մէկը ձեզ մօտ գայ եւ այս վարդապետութիւնը չ’բերէ, մի ընդունիք նորան ձեր տունը, եւ բարեւ մի տաք նորան։
  • 11Որովհետեւ ով որ բարեւ ասէ նորան, մասնակից կ’լինի նորա չար գործերին։
  • 13Բարեւ են տալիս քեզ քո ընտրեալ քրոջ որդիքը։
← Ցանկ