Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ3
  • 1Տեսէք թէ Հայրն ինչպիսի սէր շնորհեց մեզ, որ Աստուծոյ որդիք կոչուինք, սորա համար աշխարհքը չէ ճանաչում մեզ, որ նորան չ’ճանաչեց։
  • 2Սիրելիներ, հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուած չէ թէ ինչ պիտի լինենք. Բայց գիտենք թէ, երբոր նա կ’յայտնուի, նորան նման կ’լինենք, որովհետեւ կ’տեսնենք նորան ինչպէս որ է։
  • 3Եւ ամեն ով որ այս յոյսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպէս որ նա սուրբ է։
  • 5Եւ գիտէք որ նա յայտնուեցաւ որ մեր մեղքերը վեր առնէ. Եւ նորանում մեղք չ’կայ։
  • 6Ամեն ով որ նորանում մնում է՝ չէ մեղանչում. Եւ ամեն ով որ մեղանչում է, չէ տեսել նորան եւ ոչ էլ ճանաչել նորան։
  • 7Մանկունք, ոչ ոք ձեզ չ’խաբէ. նա որ արդարութիւն է անում, արդար է, ինչպէս Նա էլ արդար է։
  • 8Եւ նա որ մեղք է անում, սատանայիցն է. Որովհետեւ սատանան հէնց սկզբիցը մեղանչում է, նորա համար յայտնուեցաւ Աստուծոյ Որդին, որ սատանայի գործերը քանդէ։
  • 9Ամեն ով որ Աստուածանից է ծնուած, մեղք չէ անում. որովհետեւ նորա սերմը նորանում մնում է, եւ չէ կարող մեղանչել, որովհետեւ Աստուածանից է ծնուած։
  • 10Սորանով են յայտնի Աստուծոյ Որդիքը եւ սատանայի որդիքը։ Ամեն ով որ արդարութիւն չէ անում, նա Աստուածանից չէ, եւ ոչ էլ նա՝ որ իր եղբօրը չէ սիրում։
  • 11Որովհետեւ սա է պատուիրանքը, որ սկզբիցը լսեցիք, որ իրար սիրենք։
  • 12Ոչ թէ այնպէս ինչպէս որ Կայէնն էր չարիցը եւ իր եղբօրն սպանեց. Եւ ի՞նչու համար սպանեց նորան, որովհետեւ իր գործերը չար էին եւ իր եղբօրինը արդար։
  • 13Մի զարմանաք, եղբարքս, եթէ աշխարհքս ատէ ձեզ։
  • 14Մենք գիտենք որ մահիցը ’ի կեանք փոխուեցանք. Որովհետեւ եղբայրներին սիրում ենք. Բայց ով որ չէ սիրում եղբօրը, մնում է մահի մէջ։
  • 15Ամեն ով որ իր եղբօրն ատում է, մարդասպան է եւ գիտէք որ ամեն մարդասպան յաւիտենական կեանք չ’ունի հաստատուած իրանում.
  • 16Սորանով գիտացինք [Քրիստոսի] սէրը, որ նա իր անձը տուաւ մեզ վերայ. Եւ մենք պարտենք մեր եղբայրների վերայ դնել մեր անձերը։
  • 17Ով որ այս աշխարհքի ապրանքն ունենայ, եւ տեսնէ իր եղբայրը կարօտ մի բանի, եւ իր գութը փակէ նորանից, ի՞նչպէս Աստուծոյ սէրը բնակուած կ’լինի նորանում։
  • 18Որդեակներ, չ’սիրենք խօսքով եւ ոչ էլ լեզուով, այլ գործով եւ ճշմարտութիւնով։
  • 19Եւ սորանով ենք ճանաչում թէ ճշմարտութիւնիցն ենք, եւ նորա առաջին ի հանդէս բերենք մեր սրտերը.
  • 20Որ եթէ մեր սիրտը մեղադրէ մեզ, այլ Աստուած մեր սրտիցն աւելի մեծ է եւ ամեն բան գիտէ։
  • 21Սիրելիներ, եթէ մեր սրտերը չ’մեղադրեն մեզ, համարձակութիւն ունինք առ Աստուած։
  • 22Եւ ինչ որ խնդրենք կ’առնենք նորանից. Որովհետեւ նորա պատուիրանքները պահում ենք, եւ նորա առաջին հաճոյ եղածները անում ենք։
  • 23Եւ սա է նորա պատուիրանքը, որ հաւատանք նորա Որդի Յիսուս Քրիստոսի անունին, եւ իրար սիրենք, ինչպէս նա պատուիրանք տուաւ մեզ։
  • 24Եւ նա որ նորա պատուիրանքները պահում է, մնում է նորանում եւ նա սորանում. եւ սորանից գիտենք թէ բնակվում է մեզանում՝ այն Հոգուցը որ տուաւ մեզ։
← Ցանկ