Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ1
  • 1Այն որ սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք, եւ մեր ձեռքերը շօշափեցին՝ կեանքի Բանի համար.
  • 2(Եւ կեանքը յայտնուեցաւ, եւ մենք տեսանք, եւ վկայում ենք, եւ պատմում ենք ձեզ յաւիտենական կեանքը, որ Հօր մօտ էր եւ երեւեցաւ մեզ։)
  • 4Եւ սա գրում ենք ձեզ, որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։
  • 5Եւ սա է այն աւետիքը, որ նորանից լսեցինք եւ պատմում ենք ձեզ, թէ Աստուած լոյս է, եւ ոչ մի խաւար չ’կայ նորանում։
  • 6Եթէ ասենք թէ հաղորդութիւն ունինք նորա հետ, եւ խաւարի մէջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտութիւնը չենք անում։
  • 7Բայց եթէ լոյսի մէջ ման գանք ինչպէս նա է լոյսի մէջ, հաղորդութիւն ունինք իրար հետ, եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։
  • 8Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։
  • 9Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։
  • 10Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։
← Ցանկ