ՀԱԿՈԲՈՍ4
  • 1Ո՞րտեղից են պատերազմունքներ եւ կռիւներ ձեր միջումը. Չէ՞ որ այստեղից է, այսինքն ցանկութիւններիցը որ պատերազմում են ձեր անդամներումը։
  • 2Ցանկանում էք եւ չ’ունիք. Սպանում էք եւ նախանձում էք եւ չէք կարողանում հասնել. Պատերազմում էք՝ կռվում էք, բայց չ’ունիք, որովհետեւ չէք խնդրում։
  • 3Խնդրում էք եւ չէք առնում, որովհետեւ չար կերպով էք խնդրում, որ ձեր ցանկութիւններումը վատնէք։
  • 4Շնացողներ, չգիտէ՞ք որ աշխարհքիս սէրը թշնամութիւն է Աստուծոյ դէմ. արդ ով որ կարողանայ աշխարհքի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ’անէ։
  • 5Կամ թէ կարծում էք Սուրբ Գիրքը պարա՞պ տեղն է ասում, Նախանձով փափաքում է հոգին որ բնակուած է մեզանում.
  • 6Բայց աւելի շնորհք է տալիս. Նորա համար ասում է. Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։
  • 7Արդ հնազանդեցէք Աստուծուն, հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից։
  • 8Մօտեցէք Աստուծուն, եւ նա կմօտենայ ձեզ։ Սրբեցէք ձեր ձեռքերը, ով մեղաւորներ, եւ ձեր սրտերը մաքրեցէք, ով երկմիտներ։
  • 9Տառապեցէք եւ սուգ արէք եւ լացէք. Ձեր ծիծաղը թող սուգ դառնայ, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութիւն։
  • 11Իրար մի բամբասէք, եղբարք, իր եղբօրը բամբասողը կամ իր եղբօրը դատողը օրէնքն է բամբասում եւ օրէնքն է դատում. Արդ՝ եթէ օրէնքը դատում ես, էլ օրէնքի կատարող չես այլ դատաւոր։
  • 12Մէկն է օրէնսդիրը [եւ դատաւորը] որ կարող է փրկել եւ կորցնել. դու ո՞վ ես որ ուրիշին դատում ես։
  • 13Ահա, ով դուք, որ ասում էք, թէ Այսօր եւ էգուց գնանք այսինչ քաղաքը, եւ այնտեղ մի տարի լինենք եւ վաճառենք եւ շահինք.
  • 14Դուք որ չ’գիտէք էգուցվայ օրը.
  • 15Ի՞նչպիսի բան է ձեր կեանքը. Որ մի շոգի է, որ մի քիչ ժամանակ երեւում է եւ յետոյ աներեւութանում. Փոխանակ որ պէտք էր ասէիք, Եթէ Տէրը կամենայ եւ ապրենք, այս բանը կամ այն բանը կ’անենք։
  • 16Բայց հիմա պարծենում էք ձեր ամբարտաւանութիւնումը. ամեն այդպիսի պարծանքը չարութիւն է։
  • 17Արդ ով որ բարին գիտենայ եւ չ’անէ, նորա համար մեղք է։
← Ցանկ