ՀԱԿՈԲՈՍ2
  • 1Եղբարքս, մի գուցէ աչառութեամբ ունենաք մէր Տէր Յիսուս Քրիստոսի հաւատքը, որ փառքի Տէրն է։
  • 2Եթէ մի մարդ մտնէ ձեր ժողովարանը, որ ոսկի մատանի եւ պայծառ հագուստ ունենայ, եւ մի աղքատ էլ մտնէ այնտեղ կեղտոտ հագուստով,
  • 3Եւ մտիկ տաք նորան որ պայծառ հագուստ ունի եւ ասէք նորան. Դու այստեղ նստիր պատիւով, եւ աղքատին ասէք թէ դու այդտեղ կանգնիր. Կամ թէ Եկ նստիր այստեղ պատուանդանիս մօտ.
  • 4Եւ խղճմտանք չէ՞ք անում ձեզանում, եւ չ’եղա՞ք չար խորհուրդների դատաւորներ։
  • 5Լսեցէք, սիրելի եղբարքս, չէ՞ որ Աստուած ընտրեց այս աշխարհքի աղքատներին, որ հարուստ են հաւատքով, եւ ժառանգներ այն արքայութեանը որ Աստուած խոստացաւ իրան սիրողներին։
  • 6Բայց դուք անպատուեցիք աղքատին. Չէ՞ որ հարուստներն են ձեզ հարստահարում եւ նորանք են ձեզ դատաստան քաշում։
  • 7Չէ՞ որ նորանք են հայհոյում այն բարի անունը որ ձեզ վերայ կանչուած է։
  • 8Արդ եթէ թագաւորական օրէնքը կատարէք գրուածին համեմատ թէ Սիրիր քո ընկերին քո անձի պէս, լաւ էք անում։
  • 9Բայց եթէ աչառութիւն էք անում, մեղք էք անում՝ յանդիմանուած օրէնքիցը ինչպէս օրինազանցներ։
  • 10Վասն զի ով որ բոլոր օրէնքը պահէ եւ մէկումը մեղանչէ, ամեն օրէնքին եղաւ պարտական։
  • 11Որովհետեւ այն Շնութիւն մի անիր ասողը ասեց էլ, Մի սպանիր, իսկ եթէ շնութիւն չ’անես բայց սպանես, եղար օրինազանց։
  • 12Այնպէս խօսեցէք եւ այնպէս արէք, որպէս թէ ազատութեան օրէնքով էք դատուելու։
  • 13Որովհետեւ անողորմ դատաստան պիտի լինի ողորմութիւն չ’անողի վերայ. Եւ ողորմութիւնը պարծենում է դատաստանի դէմ։
  • 14Ի՞նչ է օգուտը, եղբարքս, եթէ մէկն ասէ թէ հաւատք ունի եւ գործ չ’ունենայ. Մի՞թէ հաւատքը կարող է ապրեցնել նորան.
  • 15Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինին կամ օրուայ կերակրին կարօտ.
  • 16Եւ ձեզանից մէկն ասէ նորանց. Գնացէք խաղաղութեամբ, տաքացէք եւ կշտացէք. Եւ մարմնի պէտք եղածը չ’տաք նորանց, օգուտն ի՞նչ կ’լինի։
  • 17Այսպէս էլ հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է։
  • 18Բայց մէկը կ’ասէ թէ Դու հաւատք ունիս, եւ ես գործ ունիմ. Ցոյց տուր ինձ քո հաւատքը գործերից, եւ ես էլ ցոյց կ’տամ քեզ իմ հաւատքն իմ գործերիցը։
  • 19Դու հաւատում ես թէ մէկ է Աստուած, լաւ ես անում. դեւերն էլ են հաւատում եւ սարսափում են։
  • 20Բայց կամենո՞ւմ ես գիտենալ, ով դարտակ մարդ, որ հաւատքն առանց գործերի մեռած է։
  • 21Մեր հայր Աբրահամը չէ՞ որ գործերով արդարացաւ իր որդի Իսահակին պատարագ անելով սեղանի վերայ։
  • 22Տեսնո՞ւմ ես որ հաւատքը նորա գործերի հետ միասին գործեց. Եւ այն գործերովը հաւատքը կատարեալ եղաւ.
  • 23Եւ կատարուեցաւ Գրքի խօսքը որ ասում է. Եւ Աբրահամը հաւատաց Աստուծուն եւ արդարութիւն համարուեցաւ նորա համար. Եւ Աստուծոյ բարեկամ կոչուեցաւ։
  • 25Նոյնպէս էլ Ռախաբ պոռնիկը. Չէ՞ որ գործերով արդարացաւ, երբոր լրտեսներին իրան մօտ առաւ եւ ուրիշ ճանապարհով արձակեց։
  • 26Որովհետեւ ինչպէս որ մարմինն առանց հոգու մեռած է, այնպէս եւ հաւատքն առանց գործերի մեռած է։
← Ցանկ