ՀԱԿՈԲՈՍ1
  • 1Յակոբոս Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառայ. տասնեւերկու ցեղերիդ որ ցրուած էք, ողջոյն։
  • 2Բոլորովին ուրախութիւն համարեցէք, եղբարքս, երբոր կերպ կերպ փորձանքների մէջ ընկնիք.
  • 3Գիտենալով որ ձեր հաւատքի փորձառութիւնը համբերութիւն է գործում։
  • 4Իսկ համբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ. Որ կատարեալ եւ ամբողջ լինիք, եւ ոչ մի բանի պակասութիւն չ’ունենաք։
  • 5Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան։
  • 6Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին։
  • 7Այն մարդը թող չ’կարծէ, որ Տէրիցը մի բան կ’առնէ։
  • 8Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներումը։
  • 9Թող խոնարհ եղբայրը պարծենայ իր բարձրութիւնովը։
  • 10Եւ հարուստն իր խոնարհութիւնովը. Որովհետեւ խոտի ծաղկի նման կ’անցնի։
  • 11Վասնզի արեգակը ծագեց իր սաստիկ տաքութիւնովը եւ խոտը չորացրեց, եւ նորա ծաղիկը թափուեցաւ, եւ նորա երեսի գեղեցկութիւնը կորաւ. Այնպէս էլ հարուստն իր ճանապարհներումը կ’թոռոմի։
  • 12Երանելի է այն մարդը որ համբերում է փորձութեան. Վասնզի եթէ փորձուելով ընտիր գտնուի կեանքի պսակը կ’առնէ, այն որ Տէրը խոստացաւ իրան սիրողներին։
  • 13Ոչ ով, որ փորձութեան մէջ է, չ’ասէ թէ Աստուածանից եմ փորձվում. Որովհետեւ Աստուած չար բաներով չէ փորձվում. Ինքն էլ ոչ մէկին չէ փորձում.
  • 14Բայց ամեն մէկը փորձվում է բուն իր ցանկութիւնիցը հրապուրուած եւ խաբուած։
  • 15Եւ այնուհետեւ որ ցանկութիւնը յղացած է՝ ծնվում է մեղք. Եւ մեղքն էլ երբոր կատարվում է՝ մահ կ’ծնի։
  • 16Մի խաբուիք իմ սիրելի եղբարք.
  • 17Ամեն բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ վերեւիցն է իջնում լոյսի Հօրիցը. որի մէջ բնաւ փոփոխում կամ դարձուածքի շուք չ’կայ։
  • 18Նա կամենալով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որ մենք նորա արարածների երախայրի լինենք։
  • 19Ուստի, իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար։
  • 20Որովհետեւ մարդի բարկութիւնն Աստուծոյ արդարութիւնը չէ գործում։
  • 21Սորա համար ամեն աղտեղութիւն եւ չարութեան առաւելութիւնը դէն գցեցէք, եւ խոնարհութիւնով ընդունեցէք ձեր մէջ սերմուած խօսքը, որ կարող է ձեր հոգիները ապրեցնել։
  • 22Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով։
  • 23Վասնզի եթէ մէկը միայն խօսքի լսող է եւ ոչ անող, նա նման է այն մարդին որ պշուցած մտիկ է տալիս իր իսկական երեսին հայելու մէջ.
  • 25Բայց նա որ ազատութեան կատարեալ օրէնքի մէջ աչքը գցած մտիկ տուաւ եւ նորանում կացաւ, նա մոռացուկ լսող չ’եղաւ այլ գործ կատարող. նա իր անելովը երանելի է։
  • 26Եթէ ձեզանից մէկը կարծում է թէ կրօնասէր է եւ իր լեզուն չ’սանձահարէ, այլ իր սիրտը խաբէ, այնպիսի մարդի կրօնասիրութիւնը զուր է.
  • 27Սուրբ եւ անարատ կրօնասիրութիւնն Աստուծոյ եւ Հօր առաջին սա է, որբերին եւ այրիներին այցելել նորանց նեղութան մէջ, եւ իր անձն աշխարհքից անարատ պահել։
← Ցանկ