ՏԻՏՈՍ2
- 1Բայց դու խօսիր ինչ որ կ’վայելէ ողջամիտ վարդապետութեանը։
- 2Ծերերը զգաստ լինեն, ծանրաբարոյ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատքով, սիրով, համբերութեամբ.
- 3Նոյնպէս էլ պառաւները սրբավայել վարմունքով լինեն, ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ բարի խրատ տուող.
- 4Որ զգաստացնեն մատղաշ կանանցը՝ լինել այրասէր եւ որդեսէր,
- 5Խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանց հնազանդ, որ Աստուծոյ խօսքը չ’հայհոյուի։
- 6Նոյնպէս էլ յորդորիր երիտասարդներին որ խոհեմ լինեն.
- 7Ամեն կողմանէ քո անձը բարի գործերի օրինակ դնելով՝ վարդապետութեան մէջ անեղծութիւն, ծանրաբարոյութիւն,
- 8Ողջամիտ խօսք անմեղադրելի. Որ հակառակորդը ամաչէ, ձեզ վերայ չար ասելու բան չ’ունենալով։
- 9Ծառաներն իրանց տէրերին հնազանդ լինեն, ամեն բաների մէջ հաճոյ լինեն, ոչ թէ հակառակ խօսողեր.
- 10Բան չ’թագցնեն, այլ կատարեալ բարի հաւատարմութիւն ցոյց տան. որ մեր Փրկիչ Աստուծոյ վարդապետութիւնը զարդարեն ամեն բաների մէջ։
- 11Որովհետեւ Աստուծոյ շնորհքը երեւեցաւ. Որ փրկարար է, ամեն մարդկանց համար.
- 12Որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտութիւնը եւ աշխարհական ցանկութիւնները. Եւ խոհեմութեամբ եւ արդարութեամբ եւ աստուածպաշտութեամբ ապրենք այս աշխարհումը.
- 13Սպասելով այն երանելի յոյսին եւ մեծ Աստուծոյ եւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքի յայտնութեանը,
- 14Որ իր անձը մեզ համար տուաւ, որ մեզ ամեն անօրէնութիւնից փրկէ, եւ սրբէ իրան համար յատուկ ժողովուրդ շինէ բարի գործերի նախանձաւոր։
- 15Այդ բաները խօսիր եւ յորդորիր եւ յանդիմանիր բոլոր սաստկութիւնով. ոչ ով քեզ չ’անարգէ։