ՏԻՏՈՍ1
- 1Պօղոս Աստուծոյ ծառայ եւ Յիսուս Քրիստոսի առաքեալ. Աստուծոյ ընտրուածների հաւատքի եւ աստուածապաշտական ճշմարտութեան գիտութեան համեմատ,
- 2Յաւիտենական կեանքի յոյսովը, որ յաւիտենական դարերից առաջ խոստացաւ անսուտ Աստուածը.
- 3Բայց իր ժամանակին յայտնեց իր խօսքը քարոզութիւնով, որ ինձ հաւատացուեցաւ մեր Փրկիչ Աստուծոյ հրամանի համեմատ.
- 4Տիտոս՝ սիրելի որդուս, մեր հասարակաց հաւատքի համեմատ, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը՝ մեր Փրկչիցը։
- 5Նորա համար թողի քեզ Կրետէի մէջ որ պակասորդները ուղղես, եւ ամեն մէկ քաղաքում երէցներ կարգես, ինչպէս ես քեզ պատուիրեցի.
- 6Եթէ մէկն անարատ է, մէկ կնկան մարդ, հաւատացեալ որդիք ունենայ որոնց վերայ անառակութեան գանգատ չ’կայ կամ անհնազանդ չեն։
- 7Որովհետեւ եպիսկոպոսը պէտք է անարատ լինի ինչպէս Աստուծոյ տնտես. Ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ գինեմոլ, ոչ զարկող, ոչ պիղծ շահ սիրող։
- 8Այլ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ.
- 9Հաստատ բռնելով վարդապետութեան հաւատարիմ խօսքը, որ կարող լինի ողջամիտ վարդապետութիւնով յորդորել էլ, եւ հակառակողներին յանդիմանել էլ։
- 10Որովհետեւ շատ անհնազանդներ, զրախօսներ, խաբեբաներ կան, մանաւանդ նորանք որ թլփատութիւնիցն են։
- 11Որոնց պէտք է պապանձեցնել, որ ամբողջ տները կործանում են, սովորեցնելով այն որ արժան չէ պիղծ շահի պատճառով։
- 12Նորանցից մէկը՝ հէնց իրանց յատուկ մարգարէ՝ ասեց. Կրետացիք միշտ ստախօս են, չար գազաններ, դատարկափոր։
- 13Այս վկայութիւնը ճշմարիտ է. նորա համար սաստիկ յանդիմանիր նորանց, որ առողջ լինեն հաւատքումը.
- 14Եւ մտիկ չ’տան Հրէական առասպելներին եւ այն մարդկանց պատուիրանքներին որ ճշմարտութիւնիցը թեքուած են։
- 15Ամեն բան սուրբ է սուրբերին. բայց պիղծերին եւ անհաւատներին ոչ մի բան սուրբ չէ, այլ պղծուած է նորանց միտքը եւ խորհուրդները։
- 16Խոստովանում են թէ Աստուծուն գիտեն, բայց իրանց գործերովն ուրանում են նորան. Պիղծ են եւ անհնազանդ եւ ամեն բարի գործի համար անպիտան։