Բ ՏԻՄՈԹԵՈՍ3
  • 2Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ,
  • 3Անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր,
  • 4Մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։
  • 5Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր։
  • 6Որովհետեւ սորանցից են որ տունէ տուն են մտնում, եւ գերի անում մեղքերով բեռնաւորուած տկարամիտ կնիկներին, որ կերպ կերպ ցանկութիւններով վարուած են.
  • 7Որ ամեն ժամանակ սովորում են, եւ երբէք դէպի ճշմարտութեան գիտութիւնը չեն կարողանում գալ,
  • 8Այլ ինչպէս որ Յանէսը եւ Յամրէսը Մովսէսին հակառակ կեցան, այնպէս էլ սորանք են հակառակ կենում ճշմարտութեանը, մարդիկ՝ մտքով ապականուած, անպիտան՝ հաւատքի համար։
  • 9Բայց աւելի չեն յառաջանալ. Որ սորանց անմտութիւնն ամենին յայտնի կ’լինի. ինչպէս նորանցն էլ եղաւ։
  • 10Բայց դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, վարմունքին, դիտաւորութեանը, հաւատքին, երկայնմտութեանը, սէրին, համբերութեանը,
  • 11Հալածմունքներին, չարչարանքներին. Ինչպէս որ եղան ինձ Անտիոքումը եւ Իկոնիոնումը եւ Լիւստրայումը. Ինչպիսի հալածանքների համբերեցի. եւ ամենիցն ինձ ազատեց Տէրը։
  • 12Եւ ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն.
  • 13Բայց չար եւ խաբեբայ մարդիկն յառաջ կ’գնան չարութեան մէջ, մոլորեցնելով եւ մոլորելով։
  • 14Բայց դու հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր. Եւ գիտենալով թէ ումից սովորեցիր.
  • 15Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է։
  • 16Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար՝՝, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար.
  • 17Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած։
← Ցանկ