Բ ՏԻՄՈԹԵՈՍ1
  • 1Պօղոս Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքովը, կեանքի խոստմունքի պէս, որ Քրիստոս Յիսուսումն է,
  • 2Տիմոթէոս՝ սիրելի որդուս, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած Հօրիցը եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսիցը։
  • 3Շնորհակալ եմ Աստուածանից, որին պաշտում եմ իմ նախնիքներից. Մաքուր խղճմտանքով, որ անպակաս յիշում եմ քեզ իմ աղօթքներումը գիշեր եւ ցերեկ,
  • 4Ցանկանալով քեզ տեսնել երբ յիշում եմ քո արտասուքը, որ ուրախութիւնով լցուիմ.
  • 5Միտքս բերելով այն անկեղծ հաւատքը որ քեզանում է. Որ առաջ քո Լօիդա տատումը եւ քո Եւնիկէ մօրումը բնակուեցաւ, համոզուած եմ որ քեզանում էլ։
  • 6Այդ պատճառով միտքդ եմ բերում որ արծարծես Աստուծոյ այն շնորհքն, որ քեզանում է իմ ձեռքերը քեզ վերայ դնելովը։
  • 7Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան։
  • 8Ուրեմն ամօթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը, եւ ոչ էլ ինձ որ նորա կապուածն եմ. այլ միասին չարչարուիր աւետարանի համար Աստուծոյ զօրութեան համեմատ,
  • 9Որ փրկեց մեզ, եւ սուրբ կոչումով կանչեց. ոչ թէ մեր գործերի համեմատ, այլ իր յառաջադրութեան եւ շնորհքի համեմատ, որ տրուեցաւ մեզ Քրիստոս Յիսուսումը յաւիտենական դարերից առաջ,
  • 10Եւ հիմա յայտնուեցաւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի երեւելովը. որ խափանեց մահն եւ լոյսի մէջ բերաւ կեանքն ու անմահութիւնը աւետարանի միջոցով,
  • 11Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ, եւ հեթանոսների վարդապետ։
  • 12Որ այդ պատճառով էլ չարչարանքները կրում եմ. Բայց ամօթ չեմ համարում. որովհետեւ գիտեմ թէ ո՞ւմ եմ հաւատացել. Եւ համոզուած եմ թէ նա կարող է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը։
  • 13Ունեցիր ողջամիտ խօսքերի օրինակը, որ ինձանից լսեցիր հաւատքով եւ սիրով որ Քրիստոս Յիսուսումն է։
  • 14Այն բարի աւանդը պահիր Սուրբ Հոգովը, որ բնակուած է մեզանում։
  • 16Տէրը ողորմութիւն տայ Ոնեսիփորոսի տանը, որ շատ անգամ հանգստացրեց ինձ, եւ իմ կապանքն ամօթ չ’համարեց.
  • 17Այլ երբոր Հռովմումն էր, շատ ջանքով որոնեց ինձ եւ գտաւ։
  • 18Տէրը տայ նորան որ ողորմութիւն գտնէ Տէրիցն այն օրումն. Եւ թէ որքան ծառայութիւն արաւ ինձ Եփեսոսումը որ դու ինքդ լաւ գիտես։
← Ցանկ