Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ2
  • 1Որովհետեւ ինքներդ գիտէք, եղբարք, այն մեր ձեզ մօտ մտնելը, որ ունայն չ’եղաւ.
  • 2Այլ առաջ չարչարուելով եւ անարգուելով, ինչպէս գիտէք, Փիլիպպէումը համարձակեցանք մեր Աստուծովը խօսել ձեզ Աստուծոյ աւետարանը մեծ հակառակութիւնով։
  • 3Որովհետեւ մեր յորդորանքը ոչ մոլութիւնից է, եւ ոչ պղծութիւնից, եւ ոչ խաբեբայութիւնով։
  • 4Այլ ինչպէս մենք Աստուածանից ընտրուեցանք որ աւետարանը մեզ հաւատացուի, այնպէս էլ խօսում ենք ոչ թէ իբր մարդկանց հաճոյ լինողներ, այլ Աստուծուն՝ որ մեր սրտերը քննում է։
  • 5Որովհետեւ երբէք շողոքորթութեան խօսքերով չ’եղանք, ինչպէս գիտէք. Եւ ոչ էլ ագահութեան պատճառանքով. Աստուած վկայ է։
  • 6Եւ ոչ մարդկանցից փառք խնդրեցինք, ոչ ձեզանից, եւ ոչ ուրիշներից,
  • 7Թէ եւ կարող էինք ինչպէս Քրիստոսի առաքեալներ ծանրութիւն լինել, բայց հեզահոգի եղանք ձեր մէջ ինչպէս որ մի դայեակ սնուցանում է իր երեխաներին։
  • 8Այնպէս էլ մենք խանդակաթ սէր ունենալով դէպի ձեզ, հաճեցանք ոչ թէ միայն Աստուծոյ աւետարանը տալ ձեզ, այլ մեր անձներն էլ, որովհետեւ մեր սիրելիներն եղաք։
  • 9Վասնզի յիշում էք, եղբարք, մեր աշխատանքը եւ ջանքը, որ գիշեր եւ ցերեկ գործում էինք, որ ձեզանից ոչ մէկին ծանրութիւն չ’տանք. Եւ Աստուծոյ աւետարանը քարոզում էինք ձեզ։
  • 10Դուք ինքներդ վկայ էք եւ Աստուած էլ, թէ ինչպէս սրբութեամբ եւ արդարութեամբ եւ անարատութեամբ եղանք ձեզ հաւատացեալներիդ մէջ։
  • 11Ինչպէս գիտէք, որ ձեզանից ամեն մէկին՝ ինչպէս մի հայր իր որդիներին՝
  • 12Յորդորում եւ մխիթարում էինք, եւ վկայութիւն էինք տալիս, որ դուք գնաք, ինչպէս այն Աստուծուն կ’վայելէ, որ ձեզ իր արքայութեան եւ փառքի մէջ կանչեց։
  • 14Որովհետեւ, եղբարք, դուք նման եղաք Աստուծոյ այն եկեղեցիներին, որ Հրէաստանումն են Քրիստոս Յիսուսումը. որովհետեւ դուք էլ նոյնը կրեցիք ձեր ազգականներիցը. ինչպէս նորանք էլ Հրէաներիցը.
  • 15Որոնք Տէր Յիսուսին էլ սպանեցին եւ իրանց մարգարէներին, եւ մեզ հալածեցին եւ Աստուծոյ անհաճոյ եղան. Եւ բոլոր մարդկանց հակառակ են.
  • 16Որ մեզ արգելում են խօսել հեթանոսներին որ փրկուին, որ իրանց մեղքերը կատարեալ անեն ամեն ժամանակ, եւ հասել է նորանց վերայ բարկութիւնը մինչեւ վերջը։
  • 17Բայց մենք, եղբարք, թէեւ առ ժամանակ ձեզանից որբ մնացինք երեսով եւ ոչ սրտով, բայց աւելի եւս շտապեցինք ձեր երեսը տեսնելու մեծ փափաքով։
  • 18Նորա համար ես Պօղոսս մի երկու անգամ կամեցայ ձեզ մօտ գալ, եւ սատանան խափանեց մեզ։
  • 19Որովհետեւ ո՞վ է մեր յոյսը կամ ուրախութիւնը կամ պարծանքի պսակը, եթէ ոչ դուք Տէրումը մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաջին նորա գալու ժամանակումը։
  • 20Վասնզի դուք էք մեր փառքը եւ ուրախութիւնը։
← Ցանկ