Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ1
  • 1Պօղոս եւ Սիղուանոս եւ Տիմոթէոս, Թեսաղոնիկեցիների եկեղեցուն Աստուած Հօրումը եւ Տէր Յիսուս Քրիստոսումը. շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն մեր Հայր Աստուածանից եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
  • 2Գոհանում ենք Աստուածանից ամեն ժամանակ ձեր ամենի համար ձեզ յիշելով մեր աղօթքներումը.
  • 3Եւ անդադար յիշում ենք ձեր հաւատքի գործը եւ սէրի աշխատանքը, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի յոյսի համբերութիւնը Աստուծոյ եւ մեր Հօր առաջին.
  • 4Գիտենալով, Աստուածանից սիրուած եղբարք, ձեր ընտրութիւնը։
  • 5Որ մեր աւետարանը ձեզ մօտ չ’եղաւ միայն խօսքով, այլ եւ զօրութիւնով եւ Հոգով Սուրբով եւ շատ լիութիւնով. ինչպէս լաւ գիտէք, թէ որպիսիք եղանք ձեր միջումը ձեզ համար։
  • 7Որ դուք օրինակ եղաք ամեն հաւատացեալներին Մակեդոնիայի եւ Աքայիայի մէջ։
  • 8Որովհետեւ ձեզանից հռչակուեցաւ Տիրոջ խօսքը. Ոչ միայն Մակեդոնիայի եւ Աքայիայի մէջ, այլ եւ ամեն տեղ դուրս եկաւ ձեր հաւատքը առ Աստուած. Այնպէս որ պէտք չէ մեզ մի բան խօսել։
  • 9Որովհետեւ հէնց իրանք պատմում են մեր մասին թէ ինչպիսի մուտք ունեցանք ձեզ մօտ եւ ինչպէս դուք դարձաք կուռքերիցը դէպի Աստուած, որ ծառայէք կենդանի եւ ճշմարիտ Աստուծուն։
  • 10Եւ սպասէք նորա Որդուն երկնքիցը, որին յարութիւն տուաւ մեռելների միջից՝ Յիսուսին որ փրկում է մեզ գալու բարկութիւնիցը։
← Ցանկ