ԿՈՂՈՍԱՑԻՍ2
- 1Վասն զի կամենում եմ որ գիտենաք դուք, թէ ինչպիսի ճիգ եմ թափում ձեզ համար եւ Լաւոդիկեցիների համար, եւ որոնք իմ երեսը մարմնով չեն տեսել.
- 2Որ նորանց սրտերը մխիթարուին սիրով միացած. Եւ կատարեալ իմաստութեան ամեն ճոխութեանը հասնեն, այսինքն Աստուծոյ եւ Հօր եւ Քրիստոսի խորհուրդը իմանալու.
- 3Որի մէջ ծածկուած կան իմաստութեան եւ գիտութեան ամեն գանձերը։
- 4Բայց սա եմ ասում, որ մի գուցէ մէկը մոլորեցնէ ձեզ հրապուրական խօսքերով։
- 5Վասն զի թէեւ մարմնով բացակայ եմ, բայց հոգով ձեզ հետ եմ. ուրախանալով ձեր կարգը տեսնելով, եւ ձեր հաւատքի հաստատութիւնը՝ որ Քրիստոսի վերայ է։
- 6Ուրեմն ինչպէս Քրիստոս Յիսուս Տէրն ընդունեցիք՝ նորանում գնացէք.
- 7Արմատացած եւ նորանում շինուած, եւ հաւատքումը հաստատուած՝ ինչպէս որ սովորեցիք՝ աճելով նորանում գոհութիւնով։
- 8Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը յափշտակէ ձեզ փիլիսոփայութիւնով եւ դարտակ խաբեբայութիւնով, մարդկանց աւանդութէան պէս, աշխարհքիս սկզբունքների պէս եւ ոչ թէ Քրիստոսի պէս։
- 9Որովհետեւ նորանում բնակուած է Աստուածութեան ամեն լիութիւնը մարմնապէս։
- 10Եւ դուք նորանով լցուած էք, որ նա է ամեն իշխանութեան եւ պետութեան գլուխը.
- 11Որով դուք թլփատուեցաք անձեռագործ թլփատութիւնով, մարմնական մեղքերի մարմինը մերկանալովը Քրիստոսի թլփատութիւնովը.
- 12Թաղուելով նորա հետ մկրտութիւնումը, որով յարութիւն էլ առաք նորա հետ Աստուծոյ ազդեցութեան հաւատքովը, որ յարութիւն տուաւ նորան մեռելներից։
- 13Եւ ձեզ որ մի ժամանակ մեռած էիք մեղքերումը եւ ձեր մարմնի անթլփատութիւնումը, իրան հետ կենդանացրեց բոլոր մեղքերը ձեզ շնորհելով։
- 14Եւ ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը հրամաններովը որ մեզ հակառակ էր, եւ նորան վեր առաւ մէջ տեղիցը եւ խաչափայտին վերայ բեւեռեց.
- 15Իշխանութիւններին եւ պետութիւններին մերկացնելով, յայտնապէս խայտառակեց եւ նորանց յաղթանակեց իրանում.
- 16Արդ թող մէկը չ’դատէ ձեզ ուտելու կամ խմելու համար, կամ տօնի կամ ամսագլխի կամ շաբաթների մասին։
- 17Որոնք նոր գալու բաների ստուերներն են, բայց մարմինը Քրիստոսինն է։
- 18Ոչ ով չ’զրկէ ձեզ մրցանակիցը՝ ինքնակամ խոնարհութիւնով եւ հրեշտակների կրօնքով՝ միջամուխ լինելով այն բաներին որ չէ տեսած եւ զուր տեղը գոռոզացած է իր մարմնաւոր մտքումը.
- 19Եւ չ’բռնելով Գլուխը, որից բոլոր մարմինը յօդուածներով եւ խաղերով հաղորդուած եւ կցուած՝ մեծանում է Աստուծոյ աճմունքովը։
- 20Արդ եթէ Քրիստոսի հետ մեռաք այս աշխարհքի սկզբունքներիցը՝ էլ ի՞նչու էք այս աշխարհքի մէջ կենդանիների պէս այսպիսի կանոններով կապվում, թէ
- 21Մի մօտենար, մի ճաշակիր, մի դպչիր.
- 22Որ ամենն ապականութեան համար են գործածութեամբ, մարդկանց պատուիրանքների եւ վարդապետութիւնների պէս։
- 23Որոնք իմաստութեան կերպարանք ունին ինքնահնար կրօնքով եւ խոնարհութիւնով եւ մարմնին չ’խնայելով մի տեսակ չ’պատուելով մարմինը յագեցնելը։