ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ34
- 1Եւ Մովսէսը վեր գնաց Մովաբի դաշտերիցը Նաբաւ սարը Երիքովի դէմ Փասգայի գագաթը. Եւ Եհովան նորան ցոյց տուաւ բոլոր Գաղաադի երկիրը մինչեւ Դան,
- 2Նաեւ բոլոր Նեփթաղիմը եւ Եփրեմի եւ Մանասէի երկիրը, եւ Յուդայի բոլոր երկիրը մինչեւ արեւմտեան ծովը,
- 3Եւ հարաւային կողմը եւ Երիքովի հովտի դաշտը և Արմաւենեաց քաղաքը մինչեւ Սեգովր։
- 4Եւ Եհովան նորան ասեց. Սա է այն երկիրը՝ որի համար Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին երդում արի ասելով. Քո սերունդին եմ տալու այն. ահա քո աչքերովը քեզ տեսնել տուի, բայց դու այնտեղ չես անցնիլ։
- 5Եւ Եհովայի ծառան Մովսէսը մեռաւ այնտեղ Մովաբի երկրումը Տիրոջ խօսքին համեմատ.
- 6Եւ նա նորան թաղեց Մովաբի երկրի ձորումը Բեթփեգովրի դէմ, եւ մի մարդ չ’իամացաւ նորա գերեզմանը մինչեւ այսօր։
- 7Եւ Մովսէսը հարիւր քսան տարեկան էր մեռնելիս, նորա աչքը չ’տկարացաւ, եւ նորա ոյժը չ’գնաց։
- 8Եւ Իսրայէլի որդիքը Մովաբի դաշտերումը Մովսէսի համար երեսուն օր լաց եղան. Եւ Մովսէսի համար սուգի կացի օրերը վերջացան։
- 9Եւ Նաւէի որդի Յեսուն իմաստութեան հոգիով լիքն էր, որովհետեւ Մովսէսն իր ձեռքերը նորա վերայ էր դրել. Եւ Իսրայէլի որդիքը նորան լսում էին, եւ անում էին ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
- 10Եւ այլ եւս վեր չ’կացաւ Իսրայէլումը մի մարգարէ Մովսէսի պէս՝ որին Եհովան ճանաչէր երես առ երես.
- 11Այն բոլոր նշաններովն ու հրաշքներովը, որ Եհովան ուղարկեց նորան Եգիպտոսի երկրումն անելու Փարաւօնին եւ նորա ամեն ծառաներին եւ նորա բոլոր երկրին,
- 12Եւ այն բոլոր զօրաւոր ձեռքովը եւ բոլոր մեծ սոսկումովը, որ Մովսէսն արաւ բոլոր Իսրայէլի աչքի առաջին։