ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ25
  • 1Երբոր մարդկանց մէջ վէճ լինի եւ դատաստանի գնան. Նորանց դատեն՝ արդարին արդարացնեն եւ յանցաւորին յանցաւոր հանեն։
  • 2Եւ եթէ յանցաւորը ծեծի արժանի է, դատաւորը նորան վայր գցել տայ, եւ նորա յանցանքի համեմատ իր առաջին նորան թուով ծեծել տայ.
  • 3Քառասուն անգամ զարկէ եւ չ’աւելացնէ, մի գուցէ սորանից աւելի ծեծելով եղբայրդ քո աչքի առաջին անարգուի։
  • 4Եզի դունչը չ’կապես կալ կասելիս։
  • 5Երբոր եղբայրներ մէկտեղ բնակուեն, եւ նորանցից մէկը առանց զաւակի մեռնէ, մեռնողի կինը դուրսը օտար մարդի չ’գնայ. նորա տագրը նորան մօտենայ եւ նորան իր համար կին առնէ, եւ տագրութեան պարտաւորութիւնը նորան հատուցանէ.
  • 6Եւ այն առաջինեկը, որ նա ծնէ, նորա մեռնող եղբօր անունովը կանգնէ, եւ նորա անունը Իսրայէլից չ’ջնջուի։
  • 7Եւ եթէ այն մարդը չ’հաճէ իր հարսին առնել, այն ժամանակ նորա հարսը դուրս գայ դուռը ծերերի մօտ եւ ասէ. Իմ տագրը հրաժարվում է Իսրայէլի մէջ իր եղբօր անունը հաստատելուց. Տագրութեան պարտաւորութիւնը չէ ուզում ինձ հատուցանել։
  • 8Այն ժամանակ նորա քաղաքի ծերերը նորան կանչեն, եւ նորա հետ խօսեն. Եւ եթէ նա կանգնէ եւ ասէ. Ես չեմ ուզում նորան առնել,
  • 9Այն ժամանակ հարսը նորա մօտ գայ ծերերի առաջ, եւ նորա ոտքիցը կօշիկը հանէ, եւ նորա երեսին թքէ, եւ պատասխանելով ասէ. Այսպէս անուի այն մարդին որ իր եղբօր տունը չէ շինում։
  • 10Եւ նորա անունը Իսրայէլի մէջ՝ «Կօշիկը հանուած մարդի տունը» ասուի։
  • 11Երբոր մարդիկ իրար հետ կռուեն, եւ մէկի կինը մօտենայ իր մարդին ազատելու նորան զարկողի ձեռքիցը, եւ ձեռքը երկարացնելով նորա ամօթոյքը բռնէ,
  • 12Այն ժամանակ նորա ձեռքը կտրես, եւ աչքդ բնաւ չ’խնայէ։
  • 13Մախաղումդ տեսակ տեսակ քարեր չ’լինի՝ մեծ եւ պզտիկ։
  • 14Տանդ տեսակ տեսակ արդուներ չ’լինի՝ մեծ եւ պզտիկ։
  • 16Որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին պիղծ է ամեն այս բաներն անողը ամեն անիրաւութիւն անողը։
  • 17Յիշիր թէ ինչ արաւ քեզ Ամաղէկը ճանապարհին երբոր դուք Եգիպտոսիցը դուրս էիք եկել.
  • 18Որ ճանապարհին քեզ դիմաւորեց, եւ քո ետեւիցը եկող բոլոր տկարներին կոտորեց, երբոր դու յոգնած եւ աշխատած էիր, եւ Աստուածանից չ’վախեցաւ։
  • 19Եւ երբոր քո Եհովայ Աստուածը քո բոլոր շրջակայ թշնամիներիցը քեզ հանգստացնէ այն երկրի մէջ, որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ իբրև ժառանգութիւն, որ նորան տիրես, այն ժամանակ ջնջես Ամաղէկի յիշատակը երկնքի տակիցը. Չ’մոռանաս։
← Ցանկ