ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ24
  • 1Երբոր մէկը կնիկ առնէ եւ նորա այրը դառնայ, եւ եթէ լինի որ նորա վերայ մի անարգութեան բան գտնէ եւ նա իր աչքին հաճոյ չ’լինի, այն ժամանակ նորա համար արձակման թուղթ գրէ եւ նորա ձեռքը տայ, եւ նորան իր տանիցն արձակէ։
  • 2Եւ երբոր նա նորա տանիցը դուրս գայ, եւ գնայ ուրիշ մարդի լինի,
  • 3Եթէ այն միւս այրն էլ նորան ատէ, թող արձակման թուղթ գրէ, եւ նորա ձեռքը տայ եւ իր տանիցը արձակէ, կամ եթէ միւս այրը մեռնէ, որ նորան իր համար կին առաւ,
  • 4Այն առաջին այրը, որ նորան արձակել է, կարող չ’լինի նորան դարձեալ իր համար կին առնել՝ նորա պղծուելուց յետոյ. Որովհետեւ Եհովայի առաջին պղծութիւն է այս բանը. Եւ այսպէս դու մեղքով չ’լեցնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ իբրև ժառանգութիւն։
  • 5Նոր ամուսնացած մարդը պատերազմի չ’գնայ, եւ նորան ոչ մի պաշտօն չ’տրուի, մէկ տարի իր տանը ազատ լինի, եւ ուրախացնէ իր առած կնկան։
  • 6Ոչ ոք գրաւ չ’առնէ աղօրիքը կամ նորա վերի քարը. Որովհետեւ կեանքն է գրաւ առած լինում։
  • 7Եթէ մի մարդ գտնուի, որ իր եղբայրների՝ այսինքն Իսրայէլի որդկանց մէկին գողանալով՝ նորան ծառայեցրել է կամ ծախել է, այն գողը թող մեռնէ. Եւ քո միջիցը չարութիւնը վերացնես։
  • 8Բորոտութեան ախտի մասին զգուշութիւն արէք, որ զգուշանաք եւ անէք այն բոլորի համեմատ ինչ որ Ղեւտացի քահանաները ձեզ սովորեցնեն. Ինչպէս որ ես նորանց պատուիրել եմ զգուշացէք որ անէք։
  • 9Յիշիր ինչ որ քո Եհովայ Աստուածը Մարիամին արաւ ճանապարհին Եգիպտոսիցը եկած ժամանակը։
  • 10Երբոր քո դրացիին մէկ բան փոխ տաս, նորա տունը չ’մտնես գրաւն առնելու համար.
  • 11Դուրսը կանգնես եւ փոխ առնող մարդը ինքը գրաւը դուրս բերէ քեզ մօտ։
  • 12Եւ եթէ նա աղքատ մարդ է, նորա գրաւովը չ’պառկես.
  • 13Նորա գրաւը անպատճառ ետ տաս արեգակը մտնելիս, որ նա իր հանդերձովը պառկէ եւ քեզ օրհնէ. Եւ քեզ համար արդարութիւն լինի քո Եհովայ Աստուծոյ առաջին։
  • 14Աղքատ եւ կարօտ վարձկանին զրկանք չ’անես, թէ քո եղբայրներից՝ եւ թէ քո երկրի մէջ քո դռներում գտնուող օտարականներից լինի։
  • 15Նոյն օրը նորա վարձքը հատուցանես արեգակը չ’մտած որովհետեւ նա աղքատ է, եւ նա սրտանց փափաքում է նորան. չ’լինի որ քեզ համար Եհովային բողոքէ, եւ դու մեղքի տէր դառնաս։
  • 16Հայրերը չ’մեռցնուին որդկանց պատճառով, եւ որդիքը չ’մեռցնուին հայրերի մասին. Ամեն մարդ իր յանցանքի համար մեռցնուի։
  • 17Օտարականի եւ որբի իրաւունքը չ’ծռես, եւ որբեւայրիի հանդերձը գրաւ չ’առնես։
  • 18Եւ յիշիր որ Եգիպտոսումը ծառայ էիր, եւ քո Եհովայ Աստուածը քեզ այնտեղից ազատեց. Նորա համար ես քեզ պատուիրում եմ որ այս բանն անես։
  • 19Երբոր քո արտի մէջ հունձքդ հնձես, եւ արտի մէջ մէկ որայ մոռացած լինես, ետ չ’դառնաս նորան առնելու համար, օտարականի, որբի եւ որբեւայրիի համար թող լինի. Որպէս զի քո Եհովայ Աստուածը քեզ օրհնէ քո ձեռքերի ամեն գործքումը։
  • 20Երբոր ձիթենիդ թօթափես, մէկ մէկ պտղաքաղ չ’անես յետոյ. Օտարականի, որբի եւ որբեւայրիի համար թող լինի։
  • 21Երբոր այգիիդ խաղողները ժողովես, յետոյ ճռաքաղ չ’անես. Օտարականի, որբի եւ որբեւայրիի համար թող լինի։
← Ցանկ