ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ23
  • 1Ամորձիքը ջարդուածը կամ անդամը կրճատուածը Եհովայի ժողովքը չ’մտնէ։
  • 2Պոռնկորդին Եհովայի ժողովքը չ’մտնէ, եւ նորա տասներորդ ազգն էլ Եհովայի ժողովքը չ’մտնէ։
  • 3Ամմոնացին եւ Մովաբացին Եհովայի ժողովքը չ’մտնէ, եւ նորանց տասներորդ ազգն էլ Եհովայի ժողովքը չ’մտնէ յաւիտեան.
  • 4Նորա համար որ ձեզ չ’դիմաւորեցին հացով ու ջրով ճանապարհումը, երբոր դուք Եգիպտոսիցը դուրս էիք եկել, եւ որ Միջագետի Փաթուրից Բէովրի որդի Բաղաամին վարձքով բերել տուաւ, որ քեզ անիծէ.
  • 5Բայց քո Եհովայ Աստուածը չ’ուզեց Բաղաամին լսել, այլ քո Եհովայ Աստուածը անէծքը քեզ համար օրհնութեան դարձրեց, որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ սիրեց։
  • 7Եդովմայեցիին չ’ատես, որովհետեւ նա քո եղբայրն է։ Եգիպտացիին չ’ատես, որովհետեւ նորա երկրումը պանդուխտ էիր։
  • 8Նորանց համար ծնուած զաւակների երրորդ ազգը թող Եհովայի ժողովքը մտնեն։
  • 9Երբոր բանակով գնաս թշնամիների դէմ, ամեն չար բանից զգուշանաս։
  • 10Եթէ քո միջումը մէկ մարդ լինի, որ երազափորձութեան պատճառով մաքուր չէ, թող բանակիցը դուրս գնայ, եւ բանակի մէջ չ’մտնէ.
  • 11Եւ իրիկնադէմին ջրով լուացուի, եւ արեգակը մտնելիս բանակը մտնէ։
  • 12Նաեւ բանակից դուրս մէկ կողմ ունենաս, որ այնտեղ հարկաւորի դուրս գնաս.
  • 13Եւ քո գործիքներումը մի բահ ունենաս, որ երբոր դուրսը հարկաւորի նստելու լինես, նորանով փորես, եւ դարձեալ քո աղբը ծածկես։
  • 14Որովհետեւ քո Եհովայ Աստուածը ման է գալիս քո բանակի մէջ, որ քեզ ազատէ եւ քո թշնամիները քո ձեռքդ մատնէ. Ուրեմն քո բանակը մաքուր լինի, որ նա քեզ վերայ մի աղտեղութիւն տեսնելով քեզանից չ’զզուէ։
  • 15Ծառային իր տիրոջ ձեռքը չ’մատնես, որ տիրոջիցը փախչելով քեզ մօտ է ապաստանուել,
  • 16Թող նա քեզ հետ բնակուէ իր հաւանած տեղը քո դռների մէկումն ուր որ իր համար լաւ կ’լինի. նորան չ’նեղես։
  • 17Իսրայէլի աղջիկներիցը բոզ չ’լինի, եւ Իսրայէլի տղերքիցը իգացեալ չ’լինի։
  • 18Բոզի վարձքը կամ շնացողի գինը քո Եհովայ Աստուծոյ տունը չ’տանես որ եւ իցէ ուխտի համար. Որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին երկուսն էլ պիղծ են։
  • 19Քո եղբօրիցը շահ չ’առնես՝ փողի շահ կամ ուտելիքի շահ եւ կամ որ եւ իցէ բանի, որ շահով տրվում է.
  • 20Օտարականիցը շահ առնես, բայց քո եղբօրիցը շահ չ’առնես, որ քո Եհովայ Աստուածը քո ամեն ձեռնարկած գործքերումը քեզ օրհնէ այն երկրի վերայ, ուր որ կ’մտնես նորան ժառանգելու համար։
  • 21Երբոր քո Եհովայ Աստուծուն մի ուխտ ուխտես, առանց ուշացնելու կատարես այն. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը անպատճառ քեզանից կ’պահանջէ այն, եւ դու մեղքի տէր կ’դառնաս.
  • 22Բայց եթէ ուխտ անել չ’ուզես, այդ քեզ համար մեղք չի լինիլ։
  • 23Շրթունքիցդ դուրս եկածը զգուշութեամբ կատարես ինչպէս որ Եհովայ Աստուծուն ազատ կամքով ուխտել ես՝ որ ասել ես քո շրթունքովը։
  • 24Երբոր քո դրացիի այգին մտնես, ուզածիդ չափ խաղող ուտես եւ կշտանաս, բայց ամանիդ մէջ չ’դնես.
  • 25Երբոր քո դրացիի հունձքը մտնես, ձեռքովդ հասկերը պոկես, բայց դրացիիդ հունձքին մանգաղ չ’զարկես։
← Ցանկ