ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ17
  • 1Քո Եհովայ Աստուծոյ համար չ’զոհես ոչ մի արջառ եւ ոչխար, որի վերայ լինի արատ կամ որ եւ իցէ վատ բան. Որովհետեւ սա քո Եհովայ Աստուծոյ համար պիղծ է։
  • 2Եթէ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած դռների մէկումը ձեզանից գտնուի մի մարդ կամ կին, որ քո Եհովայ Աստուծոյ առաջին չարութիւն անէ եւ նորա ուխտը չ’պահէ,
  • 3Եւ երթայ պաշտէ ուրիշ աստուածներ, եւ երկրպագէ նորանց՝ այսինքն արեգակին կամ լուսնին եւ կամ երկնքի որ եւ իցէ զօրքին, որ ես չեմ հրամայած.
  • 4Եւ այս բանը քեզ պատմուի, եւ դու լսես եւ լաւ քննութիւն անես, եւ տեսնես որ բանը ստոյգ ճշմարիտ է, որ Իսրայէլի մէջ այդ պղծութիւնը եղել է.
  • 5Այն ժամանակ այն չար բանն անող մարդին կամ կնկան քո դռները հանես, եւ այն մարդին կամ կնկան քարերով քարկոծես, եւ նա մեռնէ։
  • 6Մահապարտը երկու կամ երեք վկայի բերանով մեռնէ. Մէկ վկայի բերանով չ’մեռնէ։
  • 7Առաջ վկաների ձեռքը նորա վերայ լինի նորան մեռցնելու համար, եւ նորանից յետոյ բոլոր ժողովրդի ձեռքը. Եւ չարութիւնը ձեր միջիցը վերացնես։
  • 9Եւ գնաս Ղեւտացի քահանաների մօտ եւ այն ժամանակի դատաւոր մօտ եւ հարցնես. Եւ նորանք քեզ կ’ասեն դատաստանի վճիռը։
  • 10Եւ անես այն վճռի համեմատ որ քեզ ասեցին Եհովայի ընտրած տեղիցը, եւ ամեն ինչ որ քեզ սովորեցնեն՝ զգուշութեամբ կատարես.
  • 11Այն օրէնքի համեմատ որ նորանք քեզ սովորեցրել են եւ այն դատաստանի համեմատ որ քեզ ասել են, կատարես. Նորանց քեզ յայտնած խօսքիցը աջ ու ձախ չ’խոտորուես։
  • 12Բայց այն մարդը որ յանդգնութիւն անելով չ’լսէ այն քահանային, որ կանգնել է քո Եհովայ Աստուծուն այնտեղ պաշտելու, կամ դատաւորին, այն մարդը մեռնէ, եւ չարութիւնը Իսրայէլիցը վերացնես։
  • 13Եւ բոլոր ժողովուրդը լսելով վախենայ, եւ այլ եւս յանդգնութիւն չ’անեն։
  • 14Երբոր մտնես այն երկիրը որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ, եւ նորան տիրես եւ նորանում բնակուես, եւ ասես. Ինձ վերայ թագաւոր դնեմ այն ամեն ազգերի պէս որ իմ շուրջնեն,
  • 15Անպատճառ քո Եհովայ Աստուծոյ ընտրած մարդին քեզ վերայ թագաւոր դնես. քո եղբայրներիցը քեզ վերայ թագաւոր դնես. Դու չես կարող քեզ վերայ թագաւոր դնել մի օտարականին որ քո եղբայրը չէ։
  • 16Սակայն նա շատ ձիեր չ’ունենայ, եւ ժողովրդին ետ չ’դարձնէ Եգիպտոս, շատ ձիեր ժողովելու համար. Որովհետեւ Եհովան ձեզ ասեց, որ այն ճանապարհովն այլ եւս ետ չ’դառնաք։
  • 17Նաեւ իր կանանցը չ’շատացնէ, որ սիրտը չ’խոտորուէ. Եւ իր համար արծաթը եւ ոսկին շատ չ’շատացնէ։
  • 18Եւ լինի որ իր թագաւորութեան աթոռի վերայ հէնց որ նստեց, գրէ այս օրէնքների օրինակը այն գրքիցը, որ Ղեւտացի քահանաների մօտ է։
  • 19Եւ այն իր մօտ մնայ. Եւ իր կեանքի բոլոր օրերումը կարդայ. որպէս զի սովորէ իր Եհովայ Աստուածանից վախենալ, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահել եւ այս կանոնները զգուշութեամբ կատարել.
  • 20Որ իր սիրտը իր եղբայրների վերայ չ’հպարտանայ, եւ այս պատուիրանքներից աջ ու ձախ չ’խոտորուէ. որ իր թագաւորութեան վերայ երկար կեանք ունենայ Իսրայէլի մէջ՝ ինքը եւ իր որդիքը։
← Ցանկ