ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ16
  • 1Աբիբ ամիսն զգուշութեամբ պահես, եւ Զատիկն անես քո Եհովայ Աստուծոյ համար. որովհետեւ քո Եհովայ Աստուածը Աբիբ ամսումը գիշերով հանեց քեզ Եգիպտոսիցը։
  • 2Զատկի համար քո Եհովայ Աստուծուն ոչխարներ ու արջառներ մորթես այն տեղումը՝ որ Եհովան կ’ընտրէ իր անունի բնակութեան համար.
  • 3Նորա հետ խմորուած հաց չ’ուտես. Եօթն օր նեղութեան անխմոր հաց ուտես նորա հետ. Որովհետեւ Եգիպտոսի երկրից տագնապով դուրս եկար. Որպէս զի քո կեանքի բոլոր օրերումը Եգիպտոսի երկրից դուրս եկած օրդ յիշես։
  • 4Եւ քո բոլոր սահմաններումը եօթն օր բնաւ խմոր չ’երեւայ քեզ մօտ. եւ առաջի օրուայ իրիկունը մորթած մսիցդ մինչեւ առաւօտը չ’մնայ։
  • 5Դու չես կարող քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած դռներիդ մէկումը զատիկը մորթել.
  • 6Այլ միայն այն տեղումը որ քո Եհովայ Աստուածը կ’ընտրէ իր անունի բնակութեան համար, այնտեղ մորթես զատիկը իրիկնադէմին՝ արեգակը մտնելիս, Եգիպտոսից դուրս եկած ժամանակդ։
  • 7Եւ քո Եհովայ Աստուծոյ ընտրած տեղը եփես եւ ուտես. Եւ առաւօտեան ետ դառնաս՝ վրանդ գնաս։
  • 8Վեց օր բաղարջ ուտես. Եւ եօթներորդ օրը քո Եհովայ Աստուծոյ համար տօնախմբութեան օր լինի. Գործ չ’անես։
  • 9Դու քեզ համար եօթը շաբաթ համարես, հունձքի մէջ մանգաղը սկսելիս սկսիր համարել եօթը շաբաթ։
  • 10Եւ քո Եհովայ Աստուծոյ համար շաբաթների տօն անես, քո Եհովայ Աստուծուն քեզ տուած օրհնութեան համեմատ՝ ձեռքիցդ եկած կամաւոր նուէրը տաս.
  • 12Եւ յիշիր որ դու ծառայ էիր Եգիպտոսումը, եւ այս կանոնները զգուշութեամբ կատարիր։
  • 13Եօթն օր տաղաւարահարաց տօնը պահես քո կալը եւ հնձանը ժողովելուց յետոյ։
  • 14Եւ տօնիդ մէջ ուրախութիւն անես՝ դու եւ քո տղան եւ աղջիկը, քո ծառան եւ աղախինը եւ դռներումդ եղող Ղեւտացին, օտարականը, որբը եւ որբեւայրին։
  • 15Քո Եհովայ Աստուծոյ համար եօթն օր տօն պահելով ուրախութիւն անես այն տեղումը, որ Եհովան կ’ընտրէ, որովհետեւ քո Եհովայ Աստուածը կ’օրհնէ քեզ քո բոլոր բերքերովը եւ ձեռքիդ բոլոր գործքերովը։
  • 16Տարին երեք անգամ՝ այսինքն բաղարջակերաց տօնին, շաբաթների տօնին եւ տաղաւարահարաց տօնին՝ քո ամեն արուները քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւան այն տեղումը որ ինքը կ’ընտրէ. Եւ մէկը Եհովայի առաջին ձեռքը դարտակ չ’երեւայ.
  • 17Ամեն մարդ ձեռքիցը եկածի չափ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած օրհնութեան համեմատ տայ։
  • 18Քեզ համար դատաւորներ եւ ոստիկաններ կարգես քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած ամեն քաղաքներումը քո ցեղերի համեմատ, եւ նորանք արդար դատաստանով ժողովրդին դատեն։
  • 19Իրաւունքը չ’ծռես, աչառութիւն չ’անես, եւ կաշառք չ’առնես. Որովհետեւ կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը եւ արդարների բանը դարձնում է։
  • 20Արդարութեան՝ արդարութեան հետեւես, որ ողջ մնաս եւ ժառանգես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը տալու է քեզ։
  • 21Ոչ մի ծառից աստարօթ չ’տնկես քո Եհովայ Աստուծոյ սեղանի մօտ, որ պիտի շինես քեզ համար.
  • 22Արձան էլ չ’կանգնեցնես քեզ համար, որից քո Եհովայ Աստուածը զզվում է։
← Ցանկ