ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ15
  • 1Եօթը տարուայ վերջին թողութիւն անես։
  • 2Եւ թողութեան կանոնը այս է. Ամեն պարտատէր թող ինչ որ իր դրացիին փոխ է տուել, չ’պահանջէ իր դրացիիցը կամ եղբօրիցը, որովհետեւ թողութիւն են քարոզել Եհովայի համար։
  • 3Օտարազգիից պահանջես, բայց ինչ որ ունենաս քո եղբօր մօտ՝ պիտի թողես.
  • 4Բացի՝ երբոր քեզ մօտ աղքատ չ’գտնուի. Որովհետեւ Եհովան անպատճառ քեզ պիտի օրհնէ այն երկրումը, որ քո Եհովայ Աստուածը քեզ ժառանգութիւն կ’տայ, որ նորան տիրես։
  • 5Միայն եթէ քո Եհովայ Աստուծոյ խօսքին ամեն կերպով լսես, եւ այս բոլոր պատուիրանքները որ ես այսօր քեզ պատուիրում եմ՝ զգուշութեամբ կատարես,
  • 6Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ պիտի օրհնէ ինչպէս որ քեզ ասել է, եւ դու շատ ազգերի փոխ կ’տաս, բայց դու փոխ չես առնիլ, եւ դու շատ ազգերի վերայ կ’տիրես, բայց նորանք քեզ վերայ չեն տիրիլ։
  • 7Եթէ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկրումը քո քաղաքների մէկումը եղբայրներիդ մէկը աղքատ լինի, սիրտդ չ’խստացնես եւ ձեռքդ չ’խփես քո աղքատ եղբօրիցը.
  • 8Այլ անպատճառ ձեռքդ բաց անես նորա համար, եւ նորա կարօտութեան բաւական լինելու չափ փոխ տաս նորան։
  • 9Զգուշացիր, մի գուցէ սրտիդ մէջը չար խորհուրդ մտնէ, ասելով. Եօթներորդ տարին՝ թողութեան տարին՝ մօտ է, եւ աղքատ եղբօրդ վերայ չար աչքով նայես եւ նորան չ’տաս. Եւ նա էլ քեզ դէմ Եհովային աղաղակէ, եւ դու յանցաւոր լինես։
  • 10Անպատճառ տաս նորան, եւ նորան տալիս սիրտդ չ’նեղուի. Որովհետեւ քո Եհովայ Աստուածը այս բանի պատճառով կ’օրհնէ քեզ քո ամեն գործքերումը եւ քո ամեն ձեռնարկած բաներումը։
  • 11Որովհետեւ երկրի միջից աղքատ պակաս չի լինիլ, նորա համար քեզ պատուիրում եմ ու ասում. Ձեռքդ բաց քո երկրումն եղած աղքատ եւ չքաւոր եղբօրդ։
  • 13Եւ երբոր քո մօտիցն ազատ արձակելու լինես՝ նորան դարտակ չ’արձակես.
  • 14Պարգեւադրես նորան քո ոչխարներիցը, քո կալիցը եւ քո հնձանիցը. Քո Եհովայ Աստուածը ինչով որ քեզ օրհնեց, տաս նորան։
  • 15Եւ յիշիր, որ դու էլ ծառայ էիր Եգիպտոսի երկրումը, եւ քո Եհովայ Աստուածը քեզ փրկեց. Այս պատճառով այսօր քեզ պատուիրում եմ այս բանը։
  • 16Բայց եթէ քեզ ասէ՝ Քո մօտիցը դուրս չեմ գալիս, ըստ որում քեզ եւ քո տունը սիրել եմ, որովհետեւ նորա համար լաւ է քեզ մօտ,
  • 17Այն ժամանակ հերիւնը առնես եւ նորա ականջը դռան վերայ ծակես, եւ նա քեզ յաւիտեան ծառայ լինի. Աղախնիդ էլ այսպէս անես։
  • 18Նորան քո մօտից ազատ արձակելը աչքիդ դժուար չ’երեւայ. Որովհետեւ վեց տարի քեզ ծառայութիւն է արել, որ մի վարձկանի վարձքի կրկնապատիկն է. Եւ քո Եհովայ Աստուածը քո ամեն գործքերումը քեզ կ’օրհնէ։
  • 19Քո արջառներից եւ հոտերից ծնած ամեն արու առաջինեկները քո Եհովայ Աստուծուն նուիրես. Արջառներիդ առաջինեկներովը չ’գործես, եւ առաջինեկ ոչխարներիդ բուրդը չ’խուզես։
  • 20Տարիից տարի քո Եհովայ Աստուծոյ առաջին նորանց ուտես՝ դու եւ քո ընտանիքը այն տեղումը ուր որ Եհովան կ’ընտրէ։
  • 21Բայց եթէ նորանցում արատ լինի, կաղ կամ կոյր լինեն, որ եւ իցէ մի վատ արատ, նորանք քո Եհովայ Աստուծուն չ’զոհես.
  • 22Քո դռներումը ուտես. անմաքուրը եւ մաքուրը հաւասար ուտեն այծեամի եւ եղջերուի պէս։
  • 23Միայն նորա արիւնը չ’ուտես, ջրի պէս գետինը թափես այն։
← Ցանկ