ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ11
  • 1Ուրեմն սիրիր քո Եհովայ Աստուծուն եւ նորա պատուիրած բաները, կանոնները, դատաստանները եւ պատուիրանքները պահիր ամեն ժամանակ։
  • 2Եւ այսօր գիտացէք, որ ձեր որդկանց հետ չէ իմ խօսքը, որոնք չեն գիտում եւ չեն տեսել ձեր Եհովայ Աստուծոյ խրատը, նորա մեծութիւնը, նորա զօրաւոր ձեռքը եւ բարձր բազուկը,
  • 3Եւ նորա նշանները եւ նորա գործերը, որ Եգիպտոսի մէջ՝ Եգիպտացիների Փարաւօն թագաւորին եւ նորա բոլոր երկրի վերայ արաւ.
  • 4Եւ ինչ որ արաւ Եգիպտացիների զօրքերին, նորա ձիերին եւ կառքերին, Կարմիր ծովի ջրերը նորանց վերայ թափեց, երբոր նորանք ձեզ հալածում էին, եւ Եհովան նորանց կորցրեց մինչեւ այս օրը.
  • 5Եւ ինչ որ արաւ ձեզ անապատումը մինչեւ ձեր այստեղ գալը.
  • 6Եւ ինչ որ արաւ Ռուբէնեան Եղիաբի որդկանցը՝ Դաթանին եւ Աբիրոնին, որ երկիրը իր բերանը բաց արաւ եւ կուլ տուաւ նորանց եւ նորանց ընտանիքներին, նորանց վրանները եւ ամեն ինչ որ կար նորանց մօտ՝ բոլոր Իսրայէլի միջիցը։
  • 7Սակայն Եհովայի արած բոլոր մեծ գործքերը ձեր աչքերը տեսել են։
  • 8Ուրեմն պահեցէք այն ամեն պատուիրանքները, որ ես այսօր ձեզ պատուիրում եմ, որպէս զի զօրանաք, եւ մտնէք ժառանգէք այն երկիրը, ուր որ գնում էք նորան ժառանգելու համար.
  • 9Եւ որ ձեր կեանքի օրերը երկար լինեն այն երկրի վերայ, որ Եհովան ձեր հայրերին երդում արաւ՝ նորանց եւ նորանց սերունդին տալու համար, մի երկիր որ կաթ ու մեղր է բղխում։
  • 10Որովհետեւ այն երկիրը՝ ուր որ դու գնում ես նորան ժառանգելու համար, Եգիպտոսի երկրի պէս չէ՝ որտեղից դուք դուրս եկաք, որ սերմ էիր ցանում, եւ յետոյ բանջարի պարտէզի պէս ոտքովդ ջրում էիր.
  • 11Այլ այն երկիրը, որ գնում էք այնտեղ նորան ժառանգելու, սարերի եւ հովիտների երկիր է. Նա երկնքի անձրեւի ջրովն է ջրվում.
  • 12Այնպիսի երկիր՝ որ քո Եհովայ Աստուածն է դարմանում նորան, քո Եհովայ Աստուծուդ աչքը միշտ նորա վերայ է տարուայ սկիզբիցը մինչեւ վերջը։
  • 13Եւ եթէ լինի որ ուշադրութեամբ լսէք իմ պատուիրանքներին, որ այսօր ձեզ պատուիրում եմ, որ ձեր Եհովայ Աստուծուն սիրէք, եւ նորան պաշտէք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը,
  • 14Այն ժամանակ ձեր երկրի անձրեւը իր ժամանակին կ’տամ առաջին եւ վերջին անձրեւը, եւ կ’ժողովես քո ցորենը, քո գինին ու քո իւղը։
  • 15Եւ քո արտի մէջ խոտ կ’տամ քո անասունների համար, որ ուտես եւ կշտանաս։
  • 16Ձեր անձերին զգուշութիւն արէք, մի գուցէ ձեր սիրտը խաբուի, ու դուք խոտորուելով օտար աստուածներ պաշտէք եւ նորանց երկրպագութիւն անէք.
  • 18Եւ այս իմ խօսքերը ձեր սրտի եւ հոգիի մէջ դրէք, եւ նորանց նշանի համար ձեր ձեռքերի վերայ կապեցէք, եւ նորանք ճակատանոց լինեն ձեր աչքերի մէջտեղումը.
  • 19Եւ ձեր տղայոցը սովորեցնէք նորանք, որ նորանցից խօսես տանդ նստած ժամանակդ, եւ ճանապարհ գնացած ժամանակդ եւ պառկելու եւ վեր կենալու ժամանակդ.
  • 20Եւ գրիր նորանց քո տան դրանդիների վերայ եւ դռներիդ վերայ.
  • 21Որպէս զի շատանան քո օրերը եւ քո որդկանց օրերը այն երկրի վերայ, որ Եհովան ձեր հայրերին երդում արաւ նորանց տալու համար, իբրեւ երկնքի օրերը երկրի վերայ։
  • 22Որովհետեւ եթէ զգուշութեամբ պահէք ու կատարէք այս բոլոր պատուիրանքները որ ես պատուիրում եմ ձեզ անելու, եւ ձեր Եհովայ Աստուծուն սիրելու, որ նորա բոլոր ճանապարհներումը գնաք եւ նորան յարէք,
  • 23Եհովան էլ այս ամեն ազգերը ձեր առաջից կ’քշէ, եւ դուք կ’տիրէք ձեզանից մեծ եւ զօրաւոր ազգերի վերայ։
  • 24Ձեր ոտքի ամեն կոխած տեղը ձերը կ’լինի. Ձեր սահմանը անապատիցը եւ Լիբանանիցը, գետիցը՝ այսինքն Եփրատ գետիցը մինչեւ ետեւի ծովը կ’լինի։
  • 25Ոչ մէկը չի կանգնիլ ձեզ դէմ. Ձեր վախը եւ ձեր սոսկումը ձեր Եհովայ Աստուածը կ’գցէ ձեր ամեն կոխած երկրի վերայ, ինչպէս որ ձեզ ասել է։
  • 26Ահա ես այսօր ձեր առաջին դնում եմ օրհնութիւն եւ անէծք.
  • 27Օրհնութիւնը՝ եթէ լսէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին, որոնք ես այսօր ձեզ պատուիրում եմ.
  • 28Եւ անէծքը՝ եթէ չ’լսէք ձեր Եհովայ Աստուծոյ պատուիրանքներին եւ խոտորուէք այն ճանապարհից որ ես այսօր ձեզ պատուիրում եմ, եւ գնաք օտար աստուածների ետեւից, որոնք չէք ճանաչում։
  • 29Ուստի երբոր քեզ տանէ քո Եհովայ Աստուածը այն երկիրը, ուր որ գնում ես նորան ժառանգելու, այն ժամանակ տաս օրհնութիւնը Գարիզին սարի վերայ, ու անէծքը՝ Գեբազ սարի վերայ.
  • 30Ոչ ապաքէն նորանք Յորդանանի այն կողմումը արեւմտեան ճանապարհի վերայ հովիտի մէջ բնակող Քանանացիների երկրումն են Գաղգաղայի դէմ, Մօրէի կաղնիների մօտ։
  • 31Որովհետեւ դուք Յորդանանովն կ’անցնէք, որ մտնէք եւ ժառանգէք այն երկիրը՝ որ ձեր Եհովայ Աստուածը տալիս է ձեզ, եւ կ’ժառանգէք նորան եւ նորա մէջ կ’բնակուէք։
  • 32Ուրեմն զգուշացէք որ անէք այն ամեն կանոնները եւ դատաստանները, որոնք ես այսօր ձեր առաջն եմ դնում։
← Ցանկ