ԳԱՂԱՏԱՑԻՍ4
  • 2Բայց վերակացուների եւ տնտեսների ներքեւ է մինչեւ հօր որոշած ժամանակը։
  • 3Այնպէս էլ մենք, քանի որ երեխաներ էինք՝ աշխարհքի սկզբունքների ներքեւ ծառայութեան մէջ էինք։
  • 4Բայց երբոր ժամանակի լրումն եկաւ, Աստուած ուղարկեց իր Որդին՝ կնկանից ծնուած՝ եւ օրէնքի ներքեւ եղած,
  • 5Որ օրէնքի տակ լինողներին փրկէ, որ որդեգրութիւնն ընդունենք։
  • 6Եւ որովհետեւ դուք որդիք էք, Աստուած իր Որդու Հոգին ուղարկեց ձեր սրտերի մէջ, որ աղաղակում է Աբբա Հայր։
  • 7Ուրեմն այլ եւս ծառայ չես՝ այլ որդի. եւ եթէ որդի՝ Աստուծոյ ժառանգ էլ Քրիստոսով։
  • 8Բայց այն ժամանակ որ Աստուծուն չ’գիտէիք, ծառայում էիք նորանց որ ’ի բնէ աստուածներ չեն։
  • 9Բայց հիմա որ ճանաչեցիք Աստուծուն, մանաւանդ թէ Աստուածանից ճանաչուեցաք, ի՞նչպէս էք կրկին ետ դառնում դէպի այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնց կամենում էք դարձեալ ծառայել։
  • 10Օրեր էք զանազանում եւ ամիսներ եւ ժամանակներ եւ տարիներ։
  • 11Վախենում եմ ձեզանից՝ որ մի գուցէ զուր տեղն աշխատեցի ձեր միջումը։
  • 12Ինձ նման եղէք, որովհետեւ ես էլ ձեզ նման եմ. Եղբարք, աղաչում եմ ձեզ, դուք ինձ ոչ մի վնաս չէք տուել։
  • 13Եւ գիտէք որ մարմնի տկարութիւնով աւետարանեցի ձեզ առաջի անգամը.
  • 14Եւ իմ փորձանքն՝ որ իմ մարմնումն էր, չ’անարգեցիք եւ չ’արհամարհեցիք, այլ ինչպէս Աստուծոյ հրեշտակ ընդունեցիք ինձ՝ ինչպէս Քրիստոս Յիսուսին։
  • 15Արդ ի՞նչ էր այն ձեր երանութիւնը. Որովհետեւ վկայում եմ ձեզ համար, որ եթէ կարելի էր՝ ձեր աչքերն էլ կ’հանէիք եւ ինձ կ’տայիք։
  • 16Ուրեմն թշնամի՞ եղայ ձեզ՝ ձեզ հետ ճշմարիտը խօսելովս։
  • 17Նախանձով են ձեզ համար, ոչ թէ ’ի բարին. Այլ կամենում են արգելել մեզ որ նորանց համար նախանձաւոր լինիք։
  • 18Սակայն լաւ է բարի բանում ամեն ժամանակ նախանձաւոր լինել, եւ ոչ թէ միայն երբ որ ձեզ մօտ լինեմ։
  • 19Իմ որդեակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցաւով, մինչեւ որ Քրիստոսը կերպարանուի ձեզանում։
  • 20Կամենում էի որ հիմա ձեզ մօտ գամ եւ ձայնս փոխեմ. Որովհետեւ տարակուսած եմ ձեզ համար։
  • 21Ասեցէք ինձ դուք, որ կամենում էք օրէնքի տակ լինել, օրէնքը չէ՞ք լսում։
  • 22Որովհետեւ գրուած է, թէ Աբրահամը երկու որդիք ունէր, մինն աղախնիցը, եւ միւսն ազատիցը։
  • 23Բայց նա որ աղախնիցն էր՝ մարմնի կողմանէ էր ծնուած, եւ նա որ ազատիցն՝ խոստմունքի համեմատ։
  • 24Այս բաները այլաբանօրէն են. Որ նորանք երկու կտակարաններն են, մէկը Սինա սարիցը ծառայութեան մէջ ծնուած՝ որ է Հագարը։
  • 25Որովհետեւ Հագարը Սինա սարն է՝ Արաբիայումն, որ հաւասար է այժմեան Երուսաղէմին, որ իր զաւակներովը հանդերձ ծառայ է։
  • 26Բայց վերին Երուսաղէմն ազատ է, որ մեր ամենիս մայրն է։
  • 27Որովհետեւ գրուած է թէ, Ցնծա, ով ամուլ՝ որ չէիր ծնում, գոչիր եւ աղաղակիր դու՝ որ ծնելու ցաւ չէիր քաշում. Որովհետեւ աւելի շատ են թողուածի որդիքը քան թէ արամբիինը։
  • 28Իսկ մենք, եղբարք, Իսահակի պէս խոստմունքի որդիք ենք։
  • 29Բայց ինչպէս որ այն ժամանակ մարմնի կողմանէ ծնուածը հալածում էր նորան՝ որ հոգու կողմանէ էր, այնպէս էլ հիմա։
  • 30Բայց գի՞րքն ինչ է ասում. Դուրս հանիր աղախնին ու նորա որդուն. որ աղախնի որդին ժառանգութիւն չ’պիտի ստանայ ազատի որդու հետ։
  • 31Սորա համար, եղբարք, աղախնի որդիք չենք, այլ ազատի։
← Ցանկ