ԳԱՂԱՏԱՑԻՍ1
  • 1Պօղոս առաքեալ ոչ թէ մարդկանցից եւ ոչ թէ մարդի ձեռով, այլ Յիսուս Քրիստոսի եւ Հայր Աստուծոյ ձեռովը, որ մեռելներից յարութիւն տուաւ նորան։
  • 3Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Հայր Աստուածանից եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից,
  • 4Որ իր անձը մեր մեղքերի համար տուաւ, որ մեզ այս չար աշխարհքիցը փրկէ՝ Աստուծոյ եւ մեր Հօր կամքի պէս։
  • 5Որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
  • 6Զարմանում եմ որ այսպէս շուտով փոփոխվում էք ձեզ Քրիստոսի շնորհքի մէջ կանչողից դէպի ուրիշ աւետարան։
  • 7Որ ուրիշը չ’կայ. միայն թէ կան ոմանք որ ձեզ խռովեցնում են, եւ կամենում են Քրիստոսի աւետարանը փոխել։
  • 8Բայց եթէ մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան թէ որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովուած լինի։
  • 9Ինչպէս առաջ ասեցինք՝ եւ հիմա դարձեալ ասում եմ, եթէ մէկն աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան որ դուք առաք՝ նզովուած լինի։
  • 10Որովհետեւ հիմա մարդկա՞նց եմ հաճեցնում, թէ Աստուծուն. կամ ուզում եմ մարդկա՞նց հաճոյ լինել. Եթէ տակաւին մարդկանց հաճոյ լինէի, Քրիստոսի ծառայ չէի։
  • 11Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը, որ ինձանից աւետարանուեցաւ, որ նա մարդից չէ։
  • 12Որովհետեւ ես էլ ոչ մարդից առայ նորան, եւ ոչ էլ սովորեցի. այլ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնովը։
  • 13Վասնզի դուք իմ վարքը լսել էք, որ մի ժամանակ Հրէութեան մէջ էի. որ չափիցը դուրս հալածում էի Աստուծոյ եկեղեցին, եւ կործանում էի նորան։
  • 14Եւ Հրէութեան մէջ իմ հասակակիցների շատերից յառաջադէմ էի իմ ազգի մէջ, աւելի նախանձաւոր լինելով իմ հայրենական աւանդութիւնների համար։
  • 15Բայց երբոր բարեհաճեց Աստուած, որ իմ մօր որովայնիցն ինձ որոշել եւ իր շնորհքովն կանչել է,
  • 16Որ իր Որդին ինձանով յայտնէ. որ նորան հեթանոսների միջումն աւետարանեմ. Այն ժամանակ իսկոյն մարմնի եւ արիւնի հետ խորհուրդ չ’արի.
  • 17Եւ ոչ էլ գնացի Երուսաղէմ նորանց մօտ, որ ինձանից առաջ առաքեալներ էին. Այլ գնացի Արաբիա, եւ կրկին դարձայ Դամասկոս։
  • 18Այնուհետեւ երեք տարուց յետոյ գնացի Երուսաղէմ, Պետրոսին տեսնելու. Եւ տասնեւհինգ օր նորա մօտ եղայ։
  • 19Եւ առաքեալներից մի ուրիշին չ’տեսայ, բայց միայն Տիրոջ եղբայր Յակոբին։
  • 20Բայց ինչ որ ձեզ գրում եմ, ահա Աստուծոյ առաջին, որ սուտ չեմ ասում։
  • 21Յետոյ եկայ Սիւրիայի եւ Կիլիկիայի կողմերը։
  • 22Եւ երեսով անծանօթ էի Հրէաստանի եկեղեցիներին՝ որ Քրիստոսումն էին։
  • 23Բայց միայն լսել էին, թէ Նա որ մի ժամանակ մեզ հալածում էր, հիմա այն հաւատքն է աւետարանում որ առաջ կործանում էր։
  • 24Եւ ինձանով փառաւորում էին Աստուծուն։
← Ցանկ