ԳԱՂԱՏԱՑԻՍ1
- 1Պօղոս առաքեալ ոչ թէ մարդկանցից եւ ոչ թէ մարդի ձեռով, այլ Յիսուս Քրիստոսի եւ Հայր Աստուծոյ ձեռովը, որ մեռելներից յարութիւն տուաւ նորան։
- 2Եւ ամեն եղբարքը՝ որ ինձ հետ են. Գաղատիայի եկեղեցիներիդ։
- 3Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Հայր Աստուածանից եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից,
- 4Որ իր անձը մեր մեղքերի համար տուաւ, որ մեզ այս չար աշխարհքիցը փրկէ՝ Աստուծոյ եւ մեր Հօր կամքի պէս։
- 5Որին լինի փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։
- 6Զարմանում եմ որ այսպէս շուտով փոփոխվում էք ձեզ Քրիստոսի շնորհքի մէջ կանչողից դէպի ուրիշ աւետարան։
- 7Որ ուրիշը չ’կայ. միայն թէ կան ոմանք որ ձեզ խռովեցնում են, եւ կամենում են Քրիստոսի աւետարանը փոխել։
- 8Բայց եթէ մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան թէ որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովուած լինի։
- 9Ինչպէս առաջ ասեցինք՝ եւ հիմա դարձեալ ասում եմ, եթէ մէկն աւետարանէ ձեզ նորանից ուրիշ քան որ դուք առաք՝ նզովուած լինի։
- 10Որովհետեւ հիմա մարդկա՞նց եմ հաճեցնում, թէ Աստուծուն. կամ ուզում եմ մարդկա՞նց հաճոյ լինել. Եթէ տակաւին մարդկանց հաճոյ լինէի, Քրիստոսի ծառայ չէի։
- 11Իմացնում եմ ձեզ, եղբարք, այն աւետարանը, որ ինձանից աւետարանուեցաւ, որ նա մարդից չէ։
- 12Որովհետեւ ես էլ ոչ մարդից առայ նորան, եւ ոչ էլ սովորեցի. այլ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնովը։
- 13Վասնզի դուք իմ վարքը լսել էք, որ մի ժամանակ Հրէութեան մէջ էի. որ չափիցը դուրս հալածում էի Աստուծոյ եկեղեցին, եւ կործանում էի նորան։
- 14Եւ Հրէութեան մէջ իմ հասակակիցների շատերից յառաջադէմ էի իմ ազգի մէջ, աւելի նախանձաւոր լինելով իմ հայրենական աւանդութիւնների համար։
- 15Բայց երբոր բարեհաճեց Աստուած, որ իմ մօր որովայնիցն ինձ որոշել եւ իր շնորհքովն կանչել է,
- 16Որ իր Որդին ինձանով յայտնէ. որ նորան հեթանոսների միջումն աւետարանեմ. Այն ժամանակ իսկոյն մարմնի եւ արիւնի հետ խորհուրդ չ’արի.
- 17Եւ ոչ էլ գնացի Երուսաղէմ նորանց մօտ, որ ինձանից առաջ առաքեալներ էին. Այլ գնացի Արաբիա, եւ կրկին դարձայ Դամասկոս։
- 18Այնուհետեւ երեք տարուց յետոյ գնացի Երուսաղէմ, Պետրոսին տեսնելու. Եւ տասնեւհինգ օր նորա մօտ եղայ։
- 19Եւ առաքեալներից մի ուրիշին չ’տեսայ, բայց միայն Տիրոջ եղբայր Յակոբին։
- 20Բայց ինչ որ ձեզ գրում եմ, ահա Աստուծոյ առաջին, որ սուտ չեմ ասում։
- 21Յետոյ եկայ Սիւրիայի եւ Կիլիկիայի կողմերը։
- 22Եւ երեսով անծանօթ էի Հրէաստանի եկեղեցիներին՝ որ Քրիստոսումն էին։
- 23Բայց միայն լսել էին, թէ Նա որ մի ժամանակ մեզ հալածում էր, հիմա այն հաւատքն է աւետարանում որ առաջ կործանում էր։
- 24Եւ ինձանով փառաւորում էին Աստուծուն։