Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ4
- 1Սորա համար այս պաշտօնն ունենալով, ինչպէս որ ողորմութիւն գտանք, չենք ձանձրանում,
- 2Այլ ամօթալի ծածուկ բաները մերժել ենք. Եւ խորամանկութեամբ չենք վարվում։ Եւ Աստուծոյ խօսքն էլ չենք ծռում. այլ ճշմարտութեան յայտնութիւնովը մեր անձերն ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին՝ Աստուծոյ առաջին։
- 3Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի, նա կորածների մէջ է ծածկուած։
- 4Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է։
- 5Որովհետեւ մենք ոչ թէ մեր անձերն ենք քարոզում, այլ Տէր Յիսուս Քրիստոսին. եւ մեզ ձեր ծառաներ Յիսուսի համար։
- 6Որովհետեւ Աստուած որ ասեց թէ խաւարիցը լոյս ծագէ, ինքը մեր սրտերի մէջ ծագեցրեց՝ Աստուծոյ փառքի գիտութեան լուսաւորութիւնը տալու համար Յիսուս Քրիստոսի դէմքումը։
- 7Բայց այս գանձն ունինք հողի անօթներում. որ զօրութեան գերազանցութիւնը Աստուծունը լինի, եւ ոչ թէ մեզանից։
- 8Ամեն բանի մէջ նեղուած ենք, բայց չենք ճնշուած. Կարօտ ենք, բայց չենք տարակուսել.
- 9Հալածուած, բայց երեսից չ’ընկած. վայր ընկած, բայց չ’կորած։
- 10Ամեն ժամանակ Յիսուսի մեռնելը մեր մարմնումը կրում ենք՝ որ Յիսուսի կեանքն էլ մեր մարմնումը յայտնուի։
- 11Որովհետեւ մենք կենդանիներս միշտ Յիսուսի համար մահի ենք մատնվում. Որ Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմնումը։
- 12Այնպէս որ մահը մեզանում է զօրանում, եւ կեանքը ձեզանում։
- 13Բայց միեւնոյն հաւատքի հոգին ունենալով, ինչպէս գրուած է. Հաւատացի եւ նորա համար խօսեցի. Մենք էլ հաւատում ենք եւ սորա համար էլ խօսում ենք։
- 14Գիտենալով որ Տէր Յիսուսին յարուցանողը մեզ էլ Յիսուսի հետ կ’յարուցանէ, եւ ձեզ հետ իր առաջին կ’կանգնեցնէ։
- 15Որովհետեւ ամեն բան ձեզ համար է. որ շատացած շնորհքը շատերի գոհութիւնիցն՝ աւելանայ Աստուծոյ փառքի համար։
- 16Նորա համար չենք թուլանում. Այլ թէ եւ մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է։
- 17Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար,
- 18Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւոյթներին. Որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չ’երեւողները յաւիտենական։