Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ9
  • 1Չէ՞ որ առաքեալ եմ, չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսին տեսայ, չէ՞ որ դուք իմ գործն էք Տէրով։
  • 2Թէեւ ուրիշներին առաքեալ չ’լինեմ, բայց հէնց ձեզ առաքեալ եմ որ իմ առաքելութեան կնիքը դուք էք Տէրով։
  • 3Իմ պատասխանը ինձ քննողների դէմ սա է
  • 4Մի՞թէ մենք իշխանութիւն չ’ունինք ուտելու եւ խմելու.
  • 5Մի՞թէ իշխանութիւն չ’ունինք քոյր կին ման ածելու մեզ հետ, ինչպէս ուրիշ առաքեալները եւ Տիրոջ եղբարքը, եւ Կեփասը։
  • 6Կամ մի՞թէ միայն ես եւ Բառնաբասը իշխանութիւն չ’ունինք չ’գործելու։
  • 7Ո՞վ է որ երբէք իր պաշարովն զինուորութիւն անէ. ո՞վ է որ այգի տնկէ՝ եւ նորա պտղիցը չ’ուտէ. ո՞վ է որ հօտ արածեցնէ՝ եւ հօտի կաթնիցը չ’ուտէ։
  • 8Մի՞թէ ես այս բաները մարդի կերպով եմ ասում, կամ չէ՞ որ օրէնքն էլ է ասում այս բաները։
  • 9Որովհետեւ Մովսէսի օրէնքումը գրուած է՝ Կալի մէջ աշխատող եզան դունչը մի կապիր. Մի՞թէ Աստուած եզների համար էր հոգս անում։
  • 10Կամ չէ՞ որ մանաւանդ մեզ համար է ասում. Որովհետեւ մեզ համար գրուեցաւ, որ հերկողը պէտք է յոյսով հերկէ. Եւ կասողն իր յոյսը վայելելու յոյսովը կասէ։
  • 11Եթէ մենք ձեզանում հոգեւորները սերմեցինք, մեծ բա՞ն է որ ձեզանից մարմնաւորները հնձենք։
  • 12Եթէ ուրիշները ձեզ վերայ այդ իշխանութիւնը վայելում են, ո՞չ առաւել եւս մենք. բայց մենք այս իշխանութիւնը չ’բանեցրինք. Այլ ամեն բանի համբերում ենք, որ արգելք չ’դնենք Քրիստոսի աւետարանին։
  • 13Չ’գիտէ՞ք թէ նորանք՝ որ տաճարումը գործում են, տաճարիցն են ուտում. Եւ նորանք՝ որ սեղանի պաշտօնեաներ են, սեղանիցն են բաժին առնում։
  • 14Այնպէս էլ Տէրը հրաման տուաւ աւետարանը քարոզողներին աւետարանիցն ապրել։
  • 15Բայց ես սորանցից ոչ մէկն էլ չ’բանեցրի. Եւ այս բաները չ’գրեցի որ՝ ինձ այդպէս լինի. որովհետեւ աւելի լաւ է ինձ մեռնել, քան թէ մէկն իմ պարծանքը ունայնացնէ։
  • 16Որովհետեւ եթէ աւետարանը քարոզեմ, դա ինձ պարծանք չէ. որովհետեւ դա հարկ է դրուած ինձ վերայ. Եւ վայ է ինձ, եթէ աւետարանը չ’քարոզեմ։
  • 17Վասնզի եթէ յօժար կամքով անեմ այս, վարձք ունիմ. Իսկ եթէ ակամայ՝ տնտեսութիւնը յանձնուած է ինձ։
  • 18Ապա ի՞նչ է իմ վարձքը. Այն որ՝ աւետարանելիս ձրի տամ Քրիստոսի աւետարանը, որ աւետարանի մէջ իմ իշխանութիւնը գէշ կերպով չ’բանեցնեմ։
  • 19Որովհետեւ ամենից ազատ լինելով, իմ անձը ամենքին ծառայ արի, որ շատերին շահեմ։
  • 20Հրէաներին Հրէայի պէս եղայ, որ Հրէաներին շահեմ։
  • 22Տկարներին տկարի պէս եղայ, որ տկարներին շահեմ. ամենին ամեն բան եղայ, որ ինչ եւ իցէ մի քանիսին ապրեցնեմ։
  • 23Այս անում եմ աւետարանի համար, որ նորան կցորդ լինիմ։
  • 24Չգիտէ՞ք, թէ ասպարէզի մէջ վազողներն՝ ամենքն են վազում. Բայց մէկն է յաղթանակն առնում. դուք այնպէս վազեցէք որ հասնէք։
  • 25Եւ ամեն ով որ մրցում է ամեն բանից ժուժկալ է լինում. Հիմա նորանք մրցում են որ մի ապականելի պսակ առնեն, իսկ մենք՝ անապականելի։
  • 26Ուրեմն ես այնպէս եմ վազում, ոչ թէ ինչպէս անստոյգ. Այնպէս եմ մրցում ոչ թէ ինչպէս օդին զարկելով։
  • 27Այլ իմ մարմինը ճնշում եմ եւ նուաճում, որ մի գուցէ ուրիշներին քարոզելով, ինքս անպիտան գտնուիմ։
← Ցանկ