Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ8
- 1Բայց կուռքի զոհերի համար գիտենք, որովհետեւ ամենքս գիտութիւն ունինք. գիտութիւնը հպարտացնում է, բայց սէրը շինում է։
- 2Եթէ մէկը կարծում է թէ բան գիտէ, նա դեռ բան չ’գիտաց՝ ինչպէս պէտք է գիտել։
- 3Բայց եթէ մէկը Աստուծուն սիրէ, նա ճանաչուած է նորանից։
- 4Արդ կուռքի զոհուած կերակուրների համար գիտենք, որ կուռքը ոչինչ է աշխարհքում. եւ որ ուրիշ ոչ մի Աստուած չ’կայ բացի այն մէկը։
- 5Որովհետեւ թէպէտեւ կան որ աստուածներ են անուանվում՝ թէ երկնքումը թէ երկրիս վերայ, ինչպէս որ շատ աստուածներ կան եւ շատ տէրեր,
- 6Բայց մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը, որիցն են ամեն բաները, եւ մենք նորա համար. եւ մէկ Տէր Յիսուս Քրիստոս որով են ամեն բաները, եւ մենք նորանով։
- 7Սակայն ամենը այս գիտութիւնը չ’ունին. որովհետեւ ոմանք կուռքի մասին խղճմտանքով են ուտում մինչեւ հիմա իբրեւ կուռքերին զոհուած, եւ նորանց խղճմտանքը տկար լինելով՝ պղծվում է։
- 8Բայց կերակուրը մեզ չի կանգնեցնիլ Աստուծոյ առաջին. Որ եթէ ուտենք՝ մի բանով չենք աւելանալ, եւ եթէ չ’ուտենք՝ մի բանով չենք պակասիլ։
- 9Միայն թէ զգոյշ կացէք՝ որ այդ ձեր իշխանութիւնը գայթակղութիւն չ’լինի տկարներին։
- 10Որովհետեւ եթէ մէկը տեսնէ քեզ՝ որ գիտութիւն ունիս՝ կուռքի տան մէջ սեղան նստած, չէ՞ որ նորա խղճմտանքը, որ տկար է, համարձակութիւն կ’ստանայ զոհուած բանն ուտելու։
- 11Եւ այն տկար եղբայրը կ’կորչի քո գիտութեան պատճառովը, որի համար Քրիստոսը մեռաւ։
- 12Եւ այսպէս եղբայրների դէմ մեղանչելով, եւ այն տկարների խղճմտանքը զարկելով Քրիստոսի դէմ մեղք էք գործում։
- 13Վասն որոյ՝ եթէ կերակուրն իմ եղբօրը գայթակղեցնում է, ես յաւիտեան միս չեմ ուտիլ, որ իմ եղբօրը չ’գայթակղեցնեմ։